Ես եմ Սամվել Սաղաթելյանը

Հունիսի 15

Ժամը՝ 13։00

Վայրը՝ ArtաՍահման արվեստանոց

Նպատակը՝ ճանաչողական, ծանոթություն ժամանակակից արվեստագետին, նրա արվեստին

Կենսագրություն

Սամվել Սաղաթելյանը ծնվել է 1958 թվականին, Երևանում։ 1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժինը[1]։ Մինչև Խորհրդային Միության փլուզումն աշխատել է որպես ճարտարապետ։ Գեղանկարչությամբ զբաղվել է 1988 թվականից։ 1990-ական թվականներից ստեղծագործում և գործունեություն է ծավալում ժամանակակից արվեստի բնագավառում։ 90-ականների սկզբում ցուցադրվել է Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում (ՆՓԱԿ), որին հաջորդել է Վենետիկի 2001 թվականի Բիենալեն, որտեղ Սաղաթելյանը եղել է Հայկական տաղավարը ներկայացնող արվեստագետներից։ Ներկայացրել է «Սփռոց հայրենասիրության» ինստալյացիան, որը կազմված է երեք մասից (երեք սփռոց)՝ առաջինը նվիրված է «Մեծն կույսին և Հերոսներին», երկրորդը` «Զոհաբերված Սիրոն», երրորդը` «Ամուր ընտանիքին` մի ափսեին մինչ գերեզման»։

Սամվել Սաղաթելյանը խմբակային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել ՀայաստանումՌուսաստանումԵվրոպայումԼատինական Ամերիկայում և ԱՄՆ-ում։ 2002 թվականին Վերմոնտ նահանգի Արվեստի կենտրոնի և Նյու Յորքի Arts Link կազմակերպության հրավերով մեկնել է ԱՄՆ և ցուցադրվել VSC-ում (Վերմոնտի ստուդիո կենտրոն)։ Ակտիվ գործունեություն է ծավալել Լոս Անջելեսում՝ ցուցադրվելով տարբեր պատկերասրահներում, միաժամանակ աշխատել որպես Black Maria Gallery-ի համադրող։ Նախագծեր է իրականացրել HUSTLERWILL I AM productionV Moda և այլ կազմակերպությունների հետ։

2012 թվականից ցուցադրվում և իրականացնում է սոցիալ-քաղաքական ուղվածությամբ նախագծեր, այդ թվում՝ 2014 թվականին Արմավիր քրեակատարողականում իրականացրած «Սահմանային իրականություն» ցուցահանդեսը (ներկայացվել են ՀՀ Արդարադատության նախարարության «Սևան», «Կոշ» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում իրենց պատիժը կրող դատապարտյալների աշխատանքները), 2015 թվականին՝ «ՀԱՅՓ Փոփ Ափ» (HAYP Pop UP) ցուցասրահի ներկայացմամբ Misty Fumes «Մուտքը սիգարետի խանութից», 2017 թվականին՝ Երևանի «Ժան Պոլ էքզիստենցիալ» սրճարանում «Սերը Կուտա» խորագրով ցուցահանդեսը (քաղաքական և անձնական բողոքի նշանների նոր շարք և նոր վիդեո ինստալյացիաներ), 2018 թվականի ապրիլի 1-ի՝ «Նախագահական լյուքսում» ցուցահանդեսը, 2019 թվականին՝ ԻՆԹՐԱ հոգեկան առողջության կենտրոնի հետ իրականացրած «Հակախարան» նախագիծը։

Սաղաթելյանի արվեստը քննադատում է իրականությունը և մարդկային պատմությունը` կանխամտածված խուսափելով կոնկրետ փաստերից. սեռական տարվածություն, տանջալից հիշողություններ, սոցիալական անարդարություն, սով, գաղափարական կուրություն, ցեղասպանություն, ռազմամոլություն, պճնամոլություն, ընտանեկան և ընկերական հարաբերություններում մեքենայություններ։ Սաղաթելյանի ինստալյացիաները և ֆոտո-նախագծերը, ինչպես «Սփռոց հայրենասիրությանը» մեկնաբանում են գոյատևման բնազդի հոգեկան և բարոյական սկզբունքները՝ արտահայտված ավանդական ընտանիքի ենթատեքստում։ Այս գաղափարը գեղարվեստական լուծում է ստանում անցած դարասկզբի էրոտիկ լուսանկարների, ընտանիքի կենցաղի մաս կազմող առարկաների ծավալային զուգադրությամբ:

Ավելին այստեղ

Հանդիպման ներկայացումները՝

Հանդիպման ֆեյսբուքյան իվենթը

Հանդիպման հաշվետվությունը

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.