
Բանգլադեշյան պլեներ 2021․ Ստեղծագործական հավաքներ
Նպատակը և խնդիրները
Նախագծի նպատակն է կրթահամալիրի դպրոցներում, սովորողների, ընտանիքի անդամների, կրթահամալիրի ծնողական, մասնագիտական համայնքի և հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչների, դասախոսների, պատանի, երիտասարդ, գործող արվեստագետների, երաժիշտների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, որպես կրթամշակութային երկխոսություն:
Նախագծի խնդիրներն են «Հազարան հավք» փառատոնային նախագծի, «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» ծրագրի, «Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնության, «Գագարին» նախագծերի իրականացում, Ամառային գյուղական ճամբարների նախապատրաստական աշխատանքների, կազմակերպում, կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում՝ Բանգալդեշյան պլեներ (նկարչություն բաց երկնքի տակ), կրթահամալիրի շենք-շինությունների արտաքին պատերի նկարչական և ռելիեֆային ձևավորում, լանդշաֆտի, կանաչ գոտիների, պուրակների, ճեմուղիների ստեղծման, խաղողի թառմաների թարմացման-խնամքի, «Գետը համայնքում», «Կամրջից՝ կամուրջ» նախագծերի էսքիզներ, առաջարկներ, լուծումներ, պերֆորմանսներ, համերգներ, թատերական, վարպետության պարապմունքներ։
Ազդեցություն և շարունակականություն
Նախագծի իրականացման արդյունքում որպես չափելի և որակական արդյունքներ կգրանցվի կրթամշակութային երկխոսության կայացումը, համագործակցային գործընկերային հարաբերությունների ձևավորումը, կրթամշակութային հաղորդակցության տարածաշրջանային, համայնքային հարթակի ձևավորումը, միջավայրը դարձնել ավելի ուսումնական, ավելի խնամքով վերաբերվել բնական հուշարձաններին՝ դրանք շարունակ դիտելով որպես ուսուցման հանրային գործածման տարածքներ:
Ստեղծագործական հավաքի ժամանակացույց
Հունիսի 14
Ժամը՝ 12։30
«Ես Կարինե Մացակյանն եմ» ներկայանում է արվեստագետը իր արվեստով․ Հանդիպում, քննարկում
Ժամը՝ 15։00
Ստեղծագործական հավաքի բացումը Artասահման արվեստանոց․ Համերգ՝ Արցախիկները եւ Տիգրան Սուչյան Տոտին ArtաՍահմանում
Արցախիկները և Տիգրան Սուչյան Տոտին ArtաՍահմանում․ Հանդիպման հաշվետվությունը
Հունիսի 15
Ժամը՝ 13։00
«Ես Սամվել Սաղաթելյանն եմ» ներկայանում է արվեստագետը իր արվեստով․ Հանդիպում, քննարկում
Ես եմ Սամվել Սաղաթելյանը․ Հանդիպման հաշվետվությունը
Հունիսի 16
«Ես Գրիգոր Դարբինյանն եմ» դիմաքանդակի ստեղծում․ Վարպետության պարապմունք
Հունիսի 17
«Ես Աշոտ Հարությունյանն եմ» ներկայանում է արվեստագետը իր արվեստով ․ Հանդիպում քննարկում
Հունիսի 22
«Ես Նարեկ Ավետիսյանն եմ» ներկայանում է արվեստագեը իր արվեստով
Հանդիպում քննարկում
Հունիսի 23
«Սիրտ և մտքեր» վավերագրական ֆոտուցուցահանդես․ Նարեկ Քոչունց
«Ես Արման Գրիգորյանն եմ» ներկայանում է արվեստագետը իր արվեստով
Հանդիպում քննարկում
Հունիսի 24
«Ես Վահրամ Գալստյանն եմ» ներկայանում է արվեստագետը իր արվեստով
Հանդիպում քննարկում