
Մայիսի 5-ին Գեղամավանի Ա. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում հանդիպում էր «Բլեյանի բաց դպրոց-Գագարին պրոյեկտ» գործընկերության շրջանակում։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը, Գագարին պրոյեկտում ընդգրկված Գագարին ավանի, Գեղամավանի, Դդմաշենի, Ծաղկունքի, Վարսերի Զովաբերի դպրոցների, մանկապարտեզների ղեկավարները, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Սևանի համայնքի ղեկավարի ներկայացուցիչներ, կրթահամալիրի խումբը։Հանդիպումը վարում էր կրթահամալիրի, հեղինակային մանկավարժության հիմնադիր տնօրեն, Գագարին պրոյեկտի կրթական ծրագրի մենթոր Աշոտ Բլեյանը։
Օրվա քրոնիկան՝