Կորոնային օրերին

2020-2021-ին երրորդ թոքաբորբն է, որ ունեցա։ Ապրիլի 10-ին վաղ առավոտյան Էկոսենս լաբորատորիայի մեծ հերթում դողացնում էի, թարսի պես՝ մեծ հերթ ու անմարդկային ցուրտ։ Ժամուկես հերթից հետո երբ վերջապես պիտի ներս մտնեի դե թեկուզ տաքանալու համար, հայկական տարբերակով մի կին ինձ դենը հրելով առաջ ընկավ, բայց ես էլ ոնց «կհերսոտեմ»՝ դուրս հրավիրեցի քաղաքակիրթ տարբերակով և հանձնեցի Կովիդ 19-ի թեստը։ Մինչ երեկո պիտի հայտնեին պատասխանը. անհանգստությունը հիմնականում հայրիկիս չվարակելն էր, քանի որ ունի առողջական՝ սրտանոթային խնդիրներ։ Դե կրթահամալիրում թափ հավաքող վարակի ցուցանիշները, ապրիլյոթյան ցուցադրություն համերգը, մայրիկատոնը․․․․հարթակներ, որտեղ մեծ շփումներ ես ունեցել․․․։ Գիշերը, 00։09 ԱՆ ուղարկեց Կովիդի դրական պատասխանը։ Վախերիս, էմոցիաներիս մասին չպատմեմ։ Հաջորդ օրն իսկ կապ հաստատեցի մեր ընտանեկան բժշկի հետ, հայրիկի հետ միասին (շատ խնդալու էր, իրարից հեռու-հեռու քայլելով) գնացինք թոքերի շերտավոր հետազոտության։ Հայրիկի մոտ մաքուր էր, իսկ ես էլի աջ թոքում ունեի երկու օջախ։ Վիտամիններին, համապատասխան դեղորայքին գումարեցի առողջաբեր սմուզիները, փակվեցինք մեր սենյակում դստերս հետ՝ դռան վրա փակցնելով համապատասխան մեկուսանալու գրություն։ Մայրիկս ոչ մի կերպ չէր հետևում կանոններին։

Թեև իմ համառ ջանքերին, բայց դե տանեցիների մոտ հերթով, մեկ-երկու օրվա տարբերությամբ այցելեց վարակը, բարեբախտաբար դեռևս կառավարելի է այն մեր կողմից։Դե բոլոր վարակակիրներին էլ ծանոթ ախտանշաներով, մարմնի ցավերով, անքնությամբ, թուլությամբ ուղեկցվող վարակի ժամերը ես լցրեցի դասական գրականությամբ, հետաքրքիր գրքերով, կուլտ ֆիլմերով։ Մեծարենցի պոեզիան, Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն», Է․ Հեմինգուեյի «Հրաժեշտ Զենքին» վեպերն ու մի սիրուն ֆիլմաշար, որ ուղղակի զարդարեցին հիվանդիս գիշերները՝ «Էռոս» երեք կարճամետրաժ ֆիլմ, ռեժիսորներ՝ Վոնգ Կարվայ, Ստիվեն Սոդերբերգ, Միքելանջելո Անտոնիոնի, «5×2», ռեժ․՝ Ֆրանսուա Օզոն , «Զգեստ»՝ ֆրանսուա Օզոն, « Մատուցողը»՝ Ալեքս Վան Վարմերդամ, «Ֆավորիտկա»՝ Յորգոս Լանտիմոս, «Քոչվորների երկիրը», ռեժիսոր՝ Քլոյ Չժաո։ Նշեմ ՝ դեռ ցանկը չի վերջացել ուսումնասիրության նյութերի, դե զուգահեռ նաև առցանց հարթակում ընդհատում չի ունեցել աշխատանքային իմ գործունեությունը։Այսիպիսի կովիդյան ընթացք․․․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.