Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք

Քանդակագործների ստեղծագործական հավաք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Նախագիծ

Սկսվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախաձեռնած քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի ամենամյա միջազգային փառատոնի նախապատրաստական աշխատանքը։ Այս տարի փառատոնը որպես քանդակագործների ստեղծագործական հավաք կազմակերպումը մասնակիցներին ավելի լայն հնարավորություն է տալիս ազատ ստեղծագործելու համար։ Կրթահամալիրում կազմակերպվող հեռավար-առցանց ընտանեկան դպրոցներում, կրթական փոխանակումներով, Բլեյան բաց ցանցով, Գագարին նախագծով «Հազարան հավք» հեքիաթը դառնում է ուսումնասիրության և ինքնաբացահայտման հաջողված նախագիծ։ Ահա ինչու՝ քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի՝ մեր հայտարարած ամենամյա փառատոնի 2021թ. ստեղծագործական հավաքը կազմակերպվում է հեքիաթի խորհրդով, որպես քանդակագործական բաց, ստեղծագործական հավաք՝ Հազարան հավք․ Անմահական այգի։

Քանդակագործ-ստեղծագործողները կարող են օգտագործել բոլոր տեսակի նյութերը՝ քար, մետաղ, կավ, փայտ, որմնանկար, կանաչ թումբ, քարափ․….

Աշխատանքները կիրականացվեն կրթահամալիրի Մայր դպրոցի փառատոնային պուրակում (քարի մշակում), կրթահամալիրի տարբեր արվեստանոց-արհեստանոցներում՝ քանդակագործության, մետաղամշակման, բրուտագործության, փայտամշակման, գեղանկարչության, գծանկարչության, ոսկեգրոծական, ջերմոց-լաբորատորիա…, մասնակիցների ընտրած բացօթյա հարթակներում՝ իրենց բակում, այգում, բնակավայրում…

Ստեղծագործությունների թեմատիկան՝ «Հազարան հավք» հեքիաթից։ Աշխատանքները ձևավորելու են  կրթահամալիրի պարտեզ-պուրակները։

Քանդակագործների ստեղծագործական հավաքի պաշտոնական ամփոփում՝ 2021թ. հուլիսի 1-ին՝ Փառատոնային պուրակում, կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում։ Ցանկացողները կարող են շարունակել աշխատանքը՝ օգտվելով կրթահամալիրի ծառայություններից (կացարան, սնունդ, տեխնիկական աջակցություն)։

Մասնակիցներին կտրվեն վկայագրեր։ Ընտրված աշխատանքների հեղինակները կպարգևատրվեն։

Կազմակերպիչ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց, քանդակագործ Վիգեն Ավետիս

Մասնակցության համար լրացնել հայտը։

Հայտագրումը մինչեւ հունիսի 5-ը։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.