Ուսուցումը դպրոց-պարտեզում

Դպրոց-պարտեզը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կողմից լիազորված է իրականացնելու կրթահամալիրի գործունեության առարկայից, նպատակներից և խնդիրներից բխող գործունեություն: Իր գործունեության ընթացքում ղեկավարվում է ՀՀ օրենսդրությամբ, կրթահամալիրի և դպրոց-պարտեզի կանոնադրություններով:

Դպրոց-պարտեզի մոդուլը ստեղծված է հեղինակային մանկավարժություն իրականացնող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում և միակն է։

Դպրոց-պարտեզի գործունեությունը իրականցվում է «Ուսումնական օրացույցով», որտեղ զետողված են ուսուցման ծրագրեր, դրանցով որոշված ու ստեղծված նախագծեր, համապատասխան ուսումնական պլանին, ժամատախտակին , դասացուցակին։

Դպրոց-պարտեզի կազմում գործում են 2-5 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբեր, 1-3-րդ դասարաններ, 4-5-րդ դասարաններ: Դպրոց պարտեզն ունի կայք, որտեղ հրապարակված է դպրոց-պարտեզի էլեկտրոնային մատենավարությունը, բլոգային ուսուցման համակարգը՝ մանկավարժական աշխատողների, սովորողների, ակումբների, խմբերի բլոգները, դպրոց-պարտեզի աշխատողների, սովորողների, ծնողների փոստային համակարգը։

Դպրոց-պարտեզում ուսուցման լեզուն հայերենն է։

Սովորողի ուսումնական հիմնական ծանրաբեռնվածությունը որոշվում է հեղինակային կրթական ծրագրի ուսումնական պլանով՝ դրա կարգերով որոշված ընտրության ապահովմամբ, իրականացվող նախագծերով, ինքնասպասարկման և շրջակա միջավայրի բարելավման աշխատանքներով, ճամփորդություններով, ճամբարներով։ Լրացուցուցիչ կրթության ծավալը, այդ թվում՝ տնային ուսումնական աշխատանքը, որոշվում է սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ։ Պատվիրատուի որոշմամբ սովորողը կարող է օգտվել երկարացված օրվա ճամբարի, տրանսպորտային փոխադրման ծառայություններից։ Ուսուցումը կազմակերպվում է խմբով` դասարան, սովորողների ընտրությամբ գործունեության խումբ, սովորողների նախասիրությունների զարգացման ակումբ, ճամփորդության խումբ, ճամբարական խումբ, ջոկատ, կրթական փոխանակումների այցելուների խումբ, և անհատական: Խմբերում սովորողների թիվը որոշվում է կրթահամալիրի ծախսերի նախահաշվով ամրագրված ցուցանիշների համաձայն:

Խմբային ուսուցումը կազմակերպվում է  դասերի, ակումբային պարապմունքների, ուսումնական նախագծերի, ուսումնական-հայրենագիտական ճամփորդությունների, ճամբարների, ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների (ուսումնական պարապմունքներ) ձևով:  

Դպրոց-պարտեզում կիրառվում են առկա, հեռավար, առցանց, տնային ուսուցման ձևեր`սովորողին տալով պահին, պայմաններին համապատասխան ձևն ընտրելու հնարավորություն:

Լրացուցիչ կրթական ծրագիրն ուղղված է սովորողի կրթական պատվերի կատարմանը: Լրացուցիչ կրթական ծրագիրն իրականացվում է ուսումնա-արտադրական արհեստանոցներում, լաբորատորիաներում, ակումբներում, կաբինետներում:

Դպրոց պարտեզի միջավայրՀեղինակայինի բաղադրիչ

Միջավայրի դերը անձի կրթության գործում առանցքային է։ Դպրոցը որպես երեխայի կյանքի և զարգացման կարևորագույն հարթակ անհրաժեշտ է, որ լինի ինչպես «մանկավարժականացված միջավայր»․ Հակաբացիլ ուսումնական տարածքներ և հակաբացիլ շրջակա միջավայր։Այդ պայմաններում սանը, սովորողը դաստիարակվում են ոչ թե ուղղակիորեն, այլ միջավայրի միջոցով։ Դպրոց պարտեզի ֆիզիկական միջավայրն ընդգրկում է շենքային ենթակառուցվածքներ, դրանցում լուսավոր, օդափոխվող կաբինետներ, բաց ու տեխնիկապես համալրված արվեստանոցներ, ընդարձակ-մարմնամարզական տանիքներ, համերգային հարթակներ, անպարիսպ, անցանկապատ պուրակ-պարտեզներ, կանաչ լանջեր, բացօթյա ընթերցանության, պարապմունքների հարթակներ․ դպրոց բնության գրկում։ Դեպի դպրոց ճանապարհները ներառական են, անցումները, ճեմուղիները հարմարեցված են սայլակավոր մարդուն, մուտքերն ունեն թեքահարթակներ, շենքի ներսում չկան շեմեր։

Խնամքի մանկավարժություն երկու տարեկանիցՀեղինակային բաղադրիչ

Կանաչ, անպարիսպ, ծաղկող բնահեն միջավայրի ստեղծմանը ու խնամքին մասնակից են Դպրոց-պարտեզի սաները, մանկավարժական հավաքանին, ծնողական համայնքը։ Խնամքի մանկավարժությունը կազմակերպվում է ուսումնական պլանով, նախագծերով, հաշվետու ստուգատեսներով։

Այս կերպ ապահովվում է էկոլոգիական անընդմեջ կրթության և դաստիարակության գործընթացի շարունակականությունն ու մեթոդական կապը կրթական համակարգի բոլոր մակարդակներում։ Նախագծային ուսուցմամբ, ստուգատեսներով, փառատոնով հեղինակային մանկավարժությամբ ազդում ենք վարքագծի փոփոխության։ Դրանցում ներառում ենք ընտանիքներին՝ ընտանեկան դպրոցը, կրթական փխանակումներով այլ ուսումնական հաստատությունների, կազմակերպությունների, անհատների, համայնքների։

Խնամքի մանկավարժությունը ուսումնական պլանում՝

Ուսումնական նախագծերով

  • «Դպրոցական բակը պարտեզ» նախագծեր կրթահամալիրի դպրոցներում
  • «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում»
  • Բնապահպանական գարնանային բաց ճամբար
  • Ջրի համաշխարհային օր
  • Երկրի օր
  • Շրջակա միջավայրի օրը
  • «Դպրոցական բակը պարտեզ» նախագիծ
  • Թափոնների տեսակավորում, վերամշակում, կոմպոստ
  • 2800 խնդրով Երևան՝
  • «Ծառերը որպես բնության հուշարձաններ»
  • Գարնանային էտ
  • Գերեզմաններ
  • Բլուրները
  • Լքված շինություններ
  • Բիոլճակ
  • Ջրանցքներ (նշանակությունը, խնդիրները)
  • Կոյուղաջրեր
  • Անձրևաջրեր
  • Հանքարդյունաբերությունը

Պաշտպանված, մատչելի միջավայրում ուսուցումը նպատակաուղղված է զարգացնելու երեխայի(սովորողի ) անհատականությունը և
կարողությունները, պատրաստի երեխային ակտիվ կենսագործունեության, ամրապնդի
հիմնարար մարդու իրավունքները և նպաստի երեխայի՝ իր սեփական և այլոց
մշակութային ու ազգային արժեքների նկատմամբ հարգանքին, կրթություն միտված ապագային։

  • սովորել իմանալու համար, որը ենթադրում է ամենօրյա գիտելիքների
  • զարգացում,
  • սովորել անելու համար, որը ենթադրում է գիտելիքների պրակտիկ իրագործում,
  • սովորել համատեղ ապրելու համար, որը ենթադրում է այնպիսի կենսակերպի
  • կառուցում, որտեղ չկա խտրականություն և կան զարգացման հավասար
  • հնարավորություններ,
  • սովորել լինելու համար, որը ենթադրում է այնպիսի հմտություններ, որոնք
  • հնարավորություն կտան անհատին զարգացնելու իր ողջ հնարավորությունները

Կազմակերպումը․ Միջավայրի համար առանցքային են նաև կազմակերպման պատասխանատուները

Դպրոց-պարտեզում աշխատում են բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անհատներ։ Բարձր որակավորում և պատրաստվածություն ունեցող մանկավարժական
անձնակազմը, ովքեր տիրապետում և կիրառում են ժամանակակից
դասավանդման մեթոդների, հետազոտող են, կարևորում են ինքնակրթությունը, հեղինակ են ուսուցման նորարական մեթոդների, կարողանում են փոխանցել առանցքային է։ Դպրոց-պարտեզում դասավանդողը կրթահամալիրի մանկավարժական աշխատող է: Դասավանդող կարող է ընդունվել կրթահամալիրի մանկավարժական աշխատողի պաշտոնի նկարագրությամբ որոշված պահանջներին բավարարող մասնագետը` Խորհրդի որոշած հրապարակային ընտրության կարգով:

Դպրոց-պարտեզում աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, Կանոններով, աշխատողի պաշտոնի նկարագրությամբ, աշխատանքային պայմանագրով:

Դպրոց-պարտեզում աշխատանքի անցնելու համար գործում է կարգ։

Կրթական պաշարների և ուսումնական գրականության, նախագծերի ձևակերպումը, որակական բարելավումը կատարվում է ուսումնական օրացույցին համապատասխան, մանկավարժական խորհրդով, մասնախմբերով, մանկավարժական լաբորատորիայով։

Դպրոց պարտեզի ուսուցիչը

  • ունի բարձրագույն կրթություն.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. 
  • մասնակցում է դասվարների լաբորատորիայի աշխատանքներին, մասնագիտական զարգացման նախագծերին, Բլեյան բաց ցանցի, հանրապետության այլ դպրոցներում աշխատող դասվարների վերապատրաստումների կազմակերպմանը.
  • կարողանում է.
    • կազմել դասարանի գործունեության «Իմացումի հրճվանք» ծրագիրը,
    • սովորողների ամենօրյա գործունեության կազմակերպման համար օգտվել առաջադեմ մանկավարժության ստեղծած «ինվարիանտներից».
    • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման, առարկայական ֆլեշմոբների, տնային աշխատանքի համար, 
    • կազմակերպել սովորողների ամենօրյա՝ ինքնասպասարկման, շրջակա միջավայրի խնամքի աշխատանքները, 
    • զբաղվել մարզական գործունեությամբ՝ հեծանիվ վարել, լողալ, վազել, բարձունք հաղթահարել, կազմակերպել սովորողների մարզական ամենօրյա գործունեությունը.
    • զբաղվել իր երաժշտական հմտությունների զարգացմամբ՝ երգել-պարել, վարել սովորողների երգի-պարի ամենօրյա պարապմունքներ.
    • շախմատ խաղալ, վարել սովորողների՝ շախմատի, սեղանի խաղերի յուրացման գործունեությունը.
    • զբաղվել կերպարվեստի-տեխնոլոգիական հմտությունների զարգացմամբ, վարել սովորողների՝ տեխնոլոգիական հմտությունների յուրացման աշխատանքները. 
    • կազմել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, այդ թվում՝ ընտանեկան.
    • ճամփորդել սովորողների հետ.
    • կազմակերպել ուսումնական ճամբարներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.