
«Ձոն առողջության» ստուգատեսի ընթացքի մասին, բացակա սովորողների, աշխատողների մասին տեղեկանք. դպրոցների ղեկավարների հաղորդումը
« Ձոն առողջության» սուրհանդակը հրապարակվել է ենթակայքում, փոխանցվել է սովորողներին, կրթական համայնքին։ Դպրոցի աշխատակազմը իր գործունեությունը կազմակերպել է դրա շրջանակում, հետևում արձանագրած նավտանգության նորմերի ապահովմանը։ Մարտի 12-ին, 14-ին կաբինետների, արվեստանոց-լաբորատորիաների պատասխանատուները մաքրության, ախտահանման աշխատանքներ են իրականացրել։ Դպրոցը համալրվել է ախտահանվող միջոցներով, իսկ սովորողները ներկայանում են իրենց անհատականով։ Ուսումնական գործունությունը կազմակերպում ենք բացօթյա և անընդհատ օդափոխվող ուսումնական տարածքներում։ Մաքրել ենք՝ փոցխել դպրոցի տարածքը։ Դպրոցում ունենք թագավարակի մեկ հաստատված դեպք սովորողի մոտ/Աստեր Խոստիկյան/ և հինգ կոնտակտավոր։ Կոնտակտավոր սովորողների ուսուցումը կազմակերպվում է առցանց։ Մնացած բացակայությունների մի մասն էլ սեզոնային գրիպի պատճառով է, որ չեն ներկայանում։ Ունենք երեք բացակա աշխատող․ Արմինե Եղիազարյան՝ հարբուխ, Մանուշակ Աբրահամյան՝ բրոնխիտ, Աննա Ֆրանգյան՝ փոքրիկը թոքաբորբ է։ Փոխարինումը կազմակերպված է, աշխատում են զուգահեռ՝ առցանց։
Կրթահամալիրում պարտիզապուրակային-այգեգործության աշխատանքների ընթացք, խնդիրներ
Աշխատանքային ուղղություններ՝
Ծառերի էտ, տնկարանից թփերի տեղափոխում և համալրում նոր բույսերով, ծառերի կրապատում, ծաղկոցների ստեղծում, մագլցողներ ավելացում, մուտքերի ծաղկային վերաիմաստավորում, թառմաների վերաիմաստավորում։
Մարտի 22-26-ին աշխատանքին կմիանա նաև սովորողների ջոկատ, ծնողական համայնքի ներկայացուցիչներ։