Քանդակագործության, շրջակա միջավայրի փառատոն․ Ծառզարդար

Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի փառատոնի կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի կրթահամալիր

Նպատակը և խնդիրները

Նախագծի նպատակն է կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում, կրթական պարտեզում օրացույցային նախագծերի միջոցով, սովորողների, կրթահամալիրի ծնողական, մասնագիտական համայնքի և հանրակրթական, մասնագիտական ուսումնական հաստատությունների նկարիչ, տեխնոլոգ ուսուցիչների, դասախոսների, պատանի, երիտասարդ արվեստագետների միջև ստեղծել միջմշակութային համագործակցության հարթակ, որպես երկխոսություն:

Նախագծի  խնդիրներն են «Միջավայր, փոխազդեցություն, շարունակականություն» ծրագրի, «Կրթական պարտեզ» քաղաքացիական նախաձեռնության նախագծերի իրականացում կրթահամալիրի ֆիզիկական միջավայրում, պարտեզ-պուրակներում, կրթահամալիրի շենք-շինությունների արտաքին պատերի նկարչական և ռելիեֆային ձևավորում, ջրհորդանների արվեստային լուծումների ներդրում, լանդշաֆտի, կանաչ գոտիների, պուրակների, ճեմուղիների ստեղծման, խաղողի թառմաների թարմացման-խնամքի, ընդլայնման էսքիզներ,տարբեր տեսակի առուների ստեղծում, մուտքերի ցուցանակների ստեղծում, առաջարկներ, լուծումներ։

Ազդեցություն և շարունակականություն

Նախագծի իրականացման արդյունքում որպես չափելի և որակական արդյունքներ կգրանցվի համագործակցային գործընկերային հարաբերությունների ձևավորումը, կրթամշակութային հաղորդակցության տարածաշրջանային, համայնքային  հարթակի ձևավորումը, միջավայրը դարձնել ավելի ուսումնական, ավելի խնամքով վերաբերվել ուսումնական ներքին տարածքներին` դրանք շարունակ դիտելով որպես ուսուցման հանրային գործածման տարածքներ:

Կրթահամալիրի միջավայրը՝ փառատոնային հարթակ

Նախագծերի հայտերը, ընթացքը կհամակարգի «Կրթական պարտեզի» գրասենյակը։ Նախագծային մշակումների հարթակ կծառայի նաև կրթահամալիրի արվեստանոց-լաբորատորիաները։

Մասնակիցները՝ հրավիրված քանդակագործներ, կրթահամալիրի, Երևանի, մարզերի պատանի ստեղծագործողներ, գեղարվեստի ուսումնական հաստատությունների սովորողներ, գեղարվեստի ուսանողներ, անհատ արվեստագետներ։

Կրթահամալիրի դպրոցները ներկայացնում են իրենց ծրագրերը՝

Անժելա Բլեյան « Ծառզարդար, ծաղկազարդ »

Տաթև Աթոյան « Ծառզարդար․նախագիծ »

Շողիկ Պողոսյան « Մարտ ամսվա համար նախատեսված նախագծերը »

Արտակ Ռշտունի « Գինու դպրոցի 2021 թվականի զարգացման ծրագիրը »

Անուշ Դավթյան «Տձև զարդ»

Դավիթ Քոչունց «Իններորդ ալիք»

Կարինե Մացակյան «Ձոն» ստուգատեսին ընդառաջ

Արև Բալջյան «Վերածնունդը և ժամանակակից արվեստը»

Առաջին փուլի ամփոփումը մարտի 27-ին։

Փառատոնի գրասենյակ՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 747246։ Էլ. հասցե՝ info@mskh.am

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.