
Իմ հարազատներն են, այո, շա՜տ հարազատացանք։ Մեզ հանդիպեցրեց աշխարհում մարդուն ծանոթ ամենաաղետալին՝ պատերազմը…միասին ապրեցինք հինգ ամիս։Երեկ իմացա, որ մեր բաբոն՝ Մարիա տատիկը, արդեն հինգ օր է՝ չի քնում, զավակների շիրիմները, հայրենիքի կորուստը չի հաղթահարվում, ասում է, որ կհանգչի շուտով, իսկ էդ ուզում է, որ լինի գոնե հայրենի Արցախում։ Թեկուզ տունը պատրաստ չէ, ընդամենը երկու սենյակ է, թեկուզ որ տասնմեկ շունչ են ու раскладушка -ների վրա են քնելու, մեկ է, չի դիմանում, որոշել է՝ գնում են Ասկերան։Օրհնեց, լաց եղավ…գրկեցինք իրար ու մի լավ հուզվեցինք… ասե՛ք, էլ ո՜նց է լինում հարազատությունը…Վաղն առավոտյան՝ ժամը 06:00, մեքենան կշարժվի Ասկերան, մերոնք կգնան հայրենի Արցախ։ Չեք մոռացել, չէ՞, Թումանյան պապիկի ծննդյան օրը՝ ժամը 19:00, ամփոփելու ենք ընտանիքի, տան կառուցմանն ուղղված հանգանակությունը, իսկ ապրիլի 4-ին ծեսով, ուրախությամբ տնբացեքն ենք անելու։ Խնդրում եմ անտարբեր չմնալ, միանալ տան կառուցմանը՝https://qnarnersisyan.wordpress.com/…/%d5%a5%d5%a9%d5…/