Եթե մեզանից յուրաքանչյուրը․․․

Շատն ու քիչը էստեղ նշանակություն չունի, բանը սիրտը, սերը, զգացմունքն է։ Թող հինգ կոպեկ լինի տվածը։ Միայն թե ամենքն էլ լինեն։

Հ․ Թումանյան

Էսպես դիմեց հայությանը Թումանյանը, երբ անհրաժեշտ էր Աբովյանի արձանը ստեղծել, տեղադրել։

Առաջարկում եմ, որպես նվեր Թումանյան պապիկին, Ամենայն հայոց բանաստեղծին, մեծ մարդասերին, մինչև փետրվարի 19-ը՝նրա ծննդյան օրը, բոլորս միավորվենք, փորձենք միասին աջակցել Համբարձումյանների ընտանիքին Ասկերանում իրենց տունը ավարտին հասցնել։ Փետրվարի 19-ին, ժամը՝ 19։00, հրապարակենք հանգանակության արդյունքները։ Եթե մեզանից յուրաքանչյուրը 1000 դրամ փոխանցի, օր առաջ կմոտեցնի բնակարանամուտը, որը սեբաստացիական համայնքի օրացույցում է։ Հունվարի 29-ին «Սեբաստացիներ» հիմնադրամը Ասկերանցի Համբարձումյանների ընտանիքին «Հոգատարություն» նախագծի շրջանակում փոխանցեց մոտ 400 000 դրամ՝ տան շինարարական աշխատանքները ավարտին հասցնելու և ընտանիքով մի հարկի տակ միավորվելու համար։ Շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ է 1մլն․500 000 դրամ։

Հիշեցնեմ, որ ընտանիքի մի թևը Ավետարանոց գյուղից էր, պատերազմի ընթացքում նրանք կորցրել են ամեն բան։

Կցում եմ 《Սեբաստացիներ》 հիմնադրամի հաշվեհամարը, կներկայացնեմ նաև փոխանցված գումարի հաշվետվությունները։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.