Բլեյանի դպրոց հասարակական կազմակերպություն

Բլեյանի դպրոց ՀԿ-ն միավորում է կրթական համայնքի տարբեր ակտիվ խմբեր ուսանողներ/14 տարեկանից սկսած/, շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողական-կրթական համայնքի ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են կրթահամալիրի զարգացման մասնակից դառնալ։ Կազմակերպության առաջնահերթություններից են Հեղինակային կրթական ծրագրի տարածումը Բլեյան բաց ցանցով Երևան քաղաքի համայնքներում, հանրապետությունով, հանրապետությունից դուրս։ Օգտվել տարբեր դրամաշնորհային կրթական, համայնքային ծրագրեից, կրթական փոխանակումներից, վերապատրաստման դասընթացներից։ Կրթական ծրագրերով, կրթական համայնքի ներուժով, ուսուցման մասնագիտական միջավայով՝ արհեստանոց-արվեստանոցներով, Վիգեն Ավետիսիս քանդակի դպրոցով, Քաղողի գինու դպրոցով, ուսումնական գյուղացիական տնտեսությամբ, Արատեսի դպրական կենտրոնով լուրջ զարգացումներ գրանցեն բնակավայրի, համայնքի կյանքում․ ապահովելով դրա մասնակցային, թափանցիկ և հաշվետու կառավարումը որպես բաց կառավարման գործընկերություն։

Կազմակերպության առաջնահերթությունները, գործունեության նպատակները․

  • Բլեյան կրթական ցանցի ստեղծում, տարածում
  • Ուսումնական, նյութական միջավայրի զարգացման նախագծեր
  • Արցախ-Հայաստան համակեցություն․ Հոգատարության նախագծեր
  • Համայնքի, բնակավայրի զարգացմանը, տնտեսությանը ուղղված նախագծեր

Համայնքը համապատասխան Հասարակական կազմակերպությունների մասին օրենքի ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը: Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ/հոդված 2․կետ 2/։ Կազմակերպության գործունեության նպատակները սահմանվում են նրա կանոնադրությամբ: Կազմակերպության գույքը, այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթը նրա անդամների միջև չի բաշխվում: Կազմակերպության գույքի ձևավորման աղբյուր կարող են լինել`

1) Կազմակերպության անդամների ներդրումները.

2) Կազմակերպության անդամների վճարումները (անդամավճարները).

3) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

4) իր ստեղծած կամ իր մասնակցությամբ այլ կազմակերպությունից ստացված միջոցները.

5) դրամական մուտքերը պետական բյուջեից.

6) նվիրաբերությունները, այդ թվում՝ դրամաշնորհները.

7) հանգանակությունները.

8) օրենքով չարգելված այլ միջոցներ:

ստացված շահույթը օգտագործվում է միայն կազմակերպության կանոնադրական նպատակների ուղղությամբ:

  • Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններին և ունենալ միջազգային այլ կապեր:
  • Կազմակերպությունը, իր կանոնադրությանը համապատասխան, կարող է այլ պետություններում ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` այդ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
  • Կազմակերպության կառավարման մարմիններն են Ժողովը և գործադիր մարմինը:
  • Կազմակերպության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև կառավարման այլ մարմիններ, այդ թվում՝ կոլեգիալ կառավարման մարմին, վերստուգող մարմին, որոնց լիազորությունների ժամկետները սահմանվում են օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ:

Բլեյան դպրոց հասարակական կազմակերպության նախագծի մշակում, գործողություններ, ընթացք

  • Ծնողական, շրջանավարտների համայնքին ՀԿ-ի առաջացման, ձևավորման առաջնահերթութունների ներկայացում
  • Համապատասխան ձևաթղթով անդամության որոշման մասին հաստատում
  • Կանոնադրության ստեղծմանը, մշակմանը, քննարկումներին մասնակցություն
  • Հանդիպումներ առցանց, ֆիզիկական միջավայրում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.