Դիմում եմ․․․

Այսօր տեսա  հայկական խաչքարի խոնարհումը հատուկ մեքենաներով, որոնք լծված էին ավերումի, երեկ տեսա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումը․․․․

Չէ, մարդիկ…չէ, խաղաղությունը այլընտրանք չունի…ինձ հարենիքում կասեն պարտվողական՝ պացեֆիստ…դե հայացքի հարց է, ինչ արած, թող ինչ ուզում է ասեն(բայց պատերազմի հենց սկզբից  խաղաղության  մասին եմ ես խոսել, աղաղակել): Մենք՝ ես ու դու, ունենք  կյանքերի կորուստ, զոհերի,անհետ կորածների, գերիների, վիրավորների արձանագրումով։ Էկեք առանց գահերի կռվի, միասին, մարդկային մակարդակում երկխոսենք։ Էկեք չմոռանանք մեր խաղաղ համակեցությունը, մեր հարևանությունը, որն ուղղակի ընդհատվեց, էկեք չփնտրենք անմեղ-մեղավորներ։Էկեք մտնենք խաղաղ երկխոսության փուլ․առանց ցավոտ կորուստների, էկեք ընդհատենք ցավոտ կորուստների շղթան, էկեք դենը դնենք գահերի կռիվը ու ու վճռորոշ դարձնենք մեր խաղաղ գոյատևումը։

Ձեզ գրում է լրագրող, ուսուցիչ, բանահավաք Քնարիկը։

Գիտեմ՝ մրսում ենք,գիտեմ՝ թվում է, թե էլ երբեք չենք տաքանա, բայց էկեք խոստովանենք, որ մենք կարող ենք միասին թելադրել խաղաղ օրակարգ, առանց ամենաթանկի՝ կյանքի կորստի, առանց ատելության, առանց թշնամանքի։Էկեք ուղղակի հարգենք իրար, հարգենք ապրելու-լինելու  յուրաքանչյուրիս իրավունքը։

Ջարդված, խոցոտված ենք, շատերս երիտասարդ, բայց արդեն ճերմակած դիմավորեցինք  նոր տարին՝ մառ-մշուշի մեջ… Երևանում որպես սպիտակ վիրակապ ներխուժել է մառախուղը ու չի լքում։  Վստահ եմ, որ ձեզ մոտ նույնն  է.մառ-մշուշ է նաեւ մեր մտքերում, ու ինչը կարող է վիրակապ դառնալ էն անդառնալի կորստին, որ ունեցանք երկուստեք ․․․ տղաներ, որոնք չվերադարձան կյանքով, նշանածներ, որ սպասեցին ու չհանդիպեցին, մայրեր, որ աղոթքով կորցրեցին խոսելու կարողությունը, կանայք, որ ստեցին երեխաներին սպասող իրենց հայրերին, երեխաներ, որ դեռ սպասում են՝ կարծելով, որ հայրերը գործուղման են։ Ամուլ մի իշխանություն, որ բամբասանքի, ստի մակարդակից չբարձրացավ եւ մի ընդդիմություն, որ ստեղծվածի այլընտրանք է տեսնում հերթական պատերազմը… Ո՞նց, մի՞թե քիչ չէր։ Ի՞նչ է՝ դեռ  չունե՞նք աղետի զգացողությունը, մի՞թե թաղելը ամենադժվարը չէ… Քաղաքակիրթ այս աշխարհում պատերազմը ե՞լք է դարձել, մարդակերությունը՝ բաղձալի հաղթանա՞կ։

Ոչ վաղ անցյալում  ես ուսումնական, հայրենագիտական մի ճամփորդության ընթացքում հանդիպեցի 1988-ին Նախիջևանի Զնաբերդից գաղթած Նուշիկ մայրիկին, ով փոխեց իմ բոլոր պատկերացումները հարևան ժողովրդի, ձեր  մասին։ Հանդիպում-զրույցը

դարձավ առիթ հարևանության, տարիների համակեցությունը բացահայտելու, 88-ի շարժումը չհասկանալու։ «Տնից տուն, ճակատագրեր, մարդիկ». էդպես էի կոչել իմ նախագիծը։  Էնպիսի հուզիչ պատմություններ, էնպիսի արցունքոտ, ցավոտ բաժանում և էնպիսի պատասխանատվություն տեղում թողած սրբատեղիների պաշտպանության, պատասխանատվության, որ չես հանդիպի որևէ լրահոսում։ Այո, ես դա փաստագրեցի, Վայոց Ձորի Եղեգիս/ նախկինում Ալայազ/, Գողթանիկ/նախկինում Կաբախլու/ գյուղերում, ես արձանագրեցի այս կենդանի, բանավոր, մարդկային պատմությունները։ Ես այն դարձրեցի նախագիծ, թարգմանեցի մի քանի լեզուներով, այդ թվում՝ ադրբեջաներեն, ներկայացրեցի «Ադրբեջանահայ փախստականություն գործնական գիտաժողովին»։  

Գիտե՞ք՝ շարքի հերոսները մարդիկ են, որոնց ճակատագրերը հայ-ադրբեջանական հակամարտությունից բեկվել են․․․ Թեև հերոսներն ու նրանց պատմությունները տարբեր էին, բայց պատմությունը մեկն էր․պատերազմը քանդել, բաժանել էր ընտանիքներ, կտրել  էր կապեր, խեղել էր ճակատագրեր, զրկել էր հայրենիքից, մարդկանց տարել գաղթի ճամփաներով։

Ինչպե՞ս են երկու ժողովուրդներ ապրել միասին, և ի՞նչ է պատահել, ի՞նչն է խաթարել այդ համերաշխությունը, ինչպե՞ս են մարդիկ անցել գաղթի ճանապարհը, ի՞նչ են թողել հայրենի եզերքում, ինչպե՞ս են հաղթահարել վերահաստատվելու բարդությունները, ինչպե՞ս  է դասավորվել նրանց անձնական ու մասնագիտական կյանքը, ի՞նչն է մտահոգում և ուրախացնում նրանց այսօր, ի՞նչ են բերել հայրենիքից, նոր բնակավայր-հայրենիք: «Տնից տուն, ճակատագրեր, մարդիկ» դիմանկարային հարցազրույցների շարքը իր տեսակի մեջ խաղաղության երկխոսություն էր։ Կրթության միջոցով, հումանիստական  դրսևորմամբ  փորձեր էին տարածաշրջանում խաղաղության ազդակներ արթնացնելու,  ազգերի միջև ձևավորված թշնամական վերաբերմունքը խաղաղասիրական դրսևորմամբ մերժելու:

Ավաղ արձագանքները հարևան ժողովրդից, ձեզանից չեղավ, հակառակը՝  եղավ պատերազմ, իր բոլոր բացասական հետևանքներով։ Էստեղ մի բան է մեկ է մնում, մի հնարավոր լուծում, քանի որ եղածը ժողովուրդների կռիվ չէ, սա գահերի կռիվ է։Ժողովրդի կողմից իշխանության մանդատ ստացած կառավարությունները ձախողեցին անդառնալի, նախ պատերազմը չբացավռեց, ավելին բորբոքվեց, հրահրվեց ․․․իսկ մենք,  մարդի՛կ, ի՞նչ ենք ուզում․․․․Փոխվել են սահմանները, փոխվել է ամեն բան։ Գուցե սա նոր սկիզբ է, էկեք երկուստեք խաղաղ գործենք։ 

Հայաստանը և Ադրբեջանը չունեն այլ կապեր, մարդիկ չեն կարողանում խոսել միմյանց հետ, չկա անձնական շփում, գործունեության ոլորտ, ուստի հիմա դիմում եմ երկխոսելու։ Որպես ուսուցիչ բարձրաձայն արձանագրում եմ, երբեք, երբեք ու երբեք թշնամություն չեմ քարոզել, երբեք դա չեմ անի, քանի որ Մարդ եմ, Քրիստոնյա եմ և դա չկա իմ գաղափարախոսության մեջ։ Ուստի խնդրում եմ, էկեք չատենք, էկեք խնայենք, էկեք լիարժեք ապրենք, չվնասենք ու դա կյանք չարժենա, այլապես կստացվի, որ գոյատևում ենք իրար ոչնչացնելու համար, էկեք մենք դառնանք իրավիճակ թելադրող, չոչնչացնենք իրար մշակույթ, գերիներին անվնաս, առողջ վերադարձնենք ու միասին լծվենք խաղաղ համակեցության՝ չմոռանալով ոչ վաղ անցյալը։

Ես խնդրում եմ․․․

Եկեք չվախենանք երկնքից, էն լազուրից, էնտեղ չփնտրենք պայթյուն կամ անօդաչու, այլ երկնքում ամպերից պատկերներ ստեղծենք։

Չեմ ուզում, որ բառերն արժեզրկվեն,  ճիշտ ինչպես դատարկության զգացումը, մենակությունը, ցավը, իրարից օտարվելն ու անօգնական լինելը(Ինգմար Բերգման): Էկեք խաղաղ ապրենք, մարդիկ ,ես վստահ եմ, որ դու էլ ես դա ուզում․․․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.