«Փառատոնային Արատես» նախագծի պաշտոնական բացում

Վայրը՝ Արատեսի դպրական կենտրոն

Ժամը՝ 15։30

  • Կրթահամալիրի հիմնադրի խոսքը
  • Փառատոնի համակարգողի խոսքը
  • Ներկայանում են մասնակիցները և ներկայացնում իրենց նախագծերը՝

Մարիամ Շահինյան․ Երևան

Քանդակի ֆորման լինելու է մեծ օղակ , որը նշանակում է անվերջություն : Միտքը այն է , որ քանդակը իրենից ներկայացնելու է անվերջ ֆորմա և այդ անվերջությունը վերանալու է որոշ ժամանակ հետո ։ Այսինքն ես քանդակում եմ անվերջության վերջը ։ Այն լինելու է ձյունից և մոնումենտալ ։

Նարեկ ՀակոբյանԵրևան

«Աստվածային արևի գեղեցիկ իմաստը»․վիդեոպերֆորմանս ։ Նկարագրություն՝ զինվորը ամբողջ գիշեր պատրաստում է ձնէ պաշտպանական կառույցներ, բայց երբ գալիս է լուսաբացը և ծագում է արևը՝ այլևս այդ կառույցների կարիքը չի ունենում։

Բաքր Տամոյան․ Սարդարապատ

Նարեկ Առուշանյան․ Երևան

Քանդակելու եմ ձնե զինտեխնիկա, նյութի հալչելու ունակության պատճառով քանդակը/քանդակները երկար չեն մնա։ Այդպիսով կուզեմ ոչնչացնել կանգուն զինտեխնիկան, ինչ-որ մասով ոչնչացնել պատերազմը։

Արսեն Ալեքսանյան․Արմավիր, գ․ Արգավանդ,

«Աթոռ»․

Նկարագրություն՝ ձյունից քանդակված աթոռ կարմիր գույնով ներկված, որպես ներկա հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի խորհրդանիշ։

Հարություն Հովսեփյան․ Երևան, Սմբատ Մանուկյան․ Խաչիկ, Նունե Դանիելյան․ Երևան

«Արատեսը արվեստի կենտրոն»

Արատեսի դպրական կենտրոնում մեկնարկող Ձնե-սառցե քանդակների փառատոնին զուգահեռ, սովորողների հետ միասին նախատեսում ենք նաև` շրջայց պլեներ, սենյակների կահավորում, մեդիա կենտրոնի, գեղարվեստի և հյուրատների ինտերիեր դիզայն, վիտրաժների էսքիզներ,։

Նպատակը ` էտյուդների ընթացքում կատարված աշխատանքները կցուցադրվեն Արատես դպրական կենտրոնի սենյակներում։

Արդյունքում ` ստեղծել բոլոր պայմանները Արատեսը դարձնել Հայաստանի արվեստի կենտրոն։

Գրիգոր Մուրադյան, Սյուզի Հակոբյան․ Գեղարքունիքի մարզ, Սևան, Երևան

«Թիրախ Հղացք» Հայաստանում հետհեղափոխական իրականությանը հաջորդեց համավարակը, որի ժամանակ էլ տեղի ունեցավ պատերազմը և հիամ մենք հետպատերազմական բուռն զգացմունքային ժամանակներում ենք հայտնվել։ Այժմ անհրաժեշտ է սթափ և սառը դատողություններ անել և նայել դեպի առաջ հստակեցնելով և թիրախավորելով ապագայի գործունեությունը։ Մարդը հայտնվում է տագնապի մեջ արագ փոփոխվող, անկանխատեսելի անցումային իրավիճակներում և ի վիճակի չի լինում գիտակցել այն բոլոր փոփոխությունները, որոնք անընդհատ են իր կենսագործունեության ընթացքում։ Այդ ոչ դրական էմոցիաները առաջացնում են անորոշության զգացում և բացասական իրադարձությունների ակնկալիք։ Սակայն կարող է լինել հակառակը, որ այդ զգացողությունները դրդեն այնպիսի գործողությունների, որանք կբերեն հաջողության հասնելու հավանականություն։ Արվեստը որպես գերագույն հիմնաքար մեծ դեր է ունեցել քաղաքակրթությունների ձևավորման գործում և այսօր քաղաքական դիսկուրսներում այն չի դիդարկվում որպես տարածաշրջանի ժողովուրդների զարգացման, խաղաղության պայմաների ստեղծման հիմնական ուղիներից մեկը։ Նկարագիր «Թիրախ» ստեղծագործությունը մասնակցային վիդեո պերֆորմանս է լինելու։ Այս աշխատանքով փորձ ենք անում ստեղծել մի միջավայր, որտեղ մարդկանց հատուկ նշված տարածքում կտրվի արվեստագետի կողմից պատրաստված ձնագնդեր և նրանք պետք է որոշեն ինչ անել դրանց հետ։ Այն գուցե փոխի այս տեսակ ծանր ժամանակներին բնորոշ իրականության ընկալուման ձևերը և մարդը կարևորի ռացոնալ մտածողությունը նման իրավիճակներում։

Սերգեյ Խեչոյան․ Արմավիրի մարզ, գ․ Սարդարապատ

Միջավայրի կազմակերպում, տեխնիկական աջակցություն համակարգողին։ Մասնակցություն պլեներին, ձնե քանդակների ստեղծմանը։

Գրիշա Վարդումյան․ Լոռի մարզ,Վանաձոր

Լուսաբաց։

Մարիամ Պապոյան․ Արմավիրի մարզ , քաղաք Էջմիածին

«Ձնհալ».

Ձնե-սառցե քանդակների փառատոնի շրջանակներում ակնկալիք աշխատանքիս բովանդակությունը սերտ կապված լինելով մեր իրականության հետ փաստավավերականացնումն է այն բառախաղի, կամ բառահնարքի միջոցով։ մեր հասարակության համար բեկումնային հանդիսացող անցյալ տարին և՛վս մի ցավոտ հարված հասցրեց մեզ ։ Վրա հասած կորուստի ու ցավի ուժգնությունը հուսահատել , թևաթափ է արել մի ամբողջ ժողովրդի: Ուստի « Ձնհալ» ստեղծագործության նպատակն է բնության մասնիկներով և բնության լեզվով ցույց տալ մարդկանց այն՝ ինչ ունենք , և ինչ է մեզ սպասվում ։ Նկարագիր «Ձնհալ» ստեղծագործությունը իրենից ներկայացնում է վիդեո պերֆորմանս , Որտեղ օգտագործվող նյութերն են ՝ ձյունը և հողը։ Հարթ ձյունածածք տարածքի վրա իբրև սպիտակ թուղթ , և նոր էջ քայլերի « ուղեծրով » կստանամ թավիշ բառը։ Որն անցած երկու տարիների ընթացքում ինքնին վերաիմաստավորելով միայն դրական զգացողություններ էր առաջացնում ինձ մոտ։ Զյունը իբրև թավշյա փափկություն վերածվում է սառցե « թա-վիշ+տ» — ի։ Ստացվելիք ամբողջական ձյունե տառափոսերից վերջին չորսը կլցնեմ հողով՝ ի նշան մարդկային մնացորդների (սուբստանտի): Հաջորդիվ կուտակելով ու նյութականացնելով այն մեծ ցավը , որ ունենք մի հսկա ցեխագունդ կստանամ։ Որն էլ իր հերթին եղանակային պայմանների ազդեցության ներքո սկզբում դեռ կպահի իր փխրունությունը, այնուհետև արևի տաքության (զուգահեռ ջերմ հիշողությունների) և վրա հասնող գիշերային սառնության ( ֆիզիկական կորուստի) խմորումների արդյունքում սկզբում կկարծրանա՝ վերածվելով սառույցի, այնուհետև ժամանակի ընթացքում աստիճանաբար կսկսի հալչել։Սառույցը կանցնի իր հաջորդ ագրեգատային վիջակին, հողն էլ իր հերթին կձուլվի բնությանն ու գարուն կգա…

Մերի Անդրեասյան, Իրինա Ղուլիջանյան․Երևան

Կերպարների ստեղծում Adobe Photoshop-ով Նպատակը՝ ծանոթացում ծրագրին, երևակայության զարգացում, կերպարների ստեղծում։ Բովանդակությունը՝ Արատեսի անտառներում անտեսանելի բնակիչներ կան, որոնց ոչ ոք երբեք չի տեսել։ Եկեք երևակայենք ու գտնենք նրանց միասին։ Իսկ մյուսներին ապացուցելու համար, որ նրանք իրոք գոյություն ունեն, եկեք նկարենք անտառի բնակիչներին ու ցույց տանք բոլորին։ Անհրաժեշտ նյութերը՝ համակարգիչ, գրաֆիկական պլանշետ ու անսահման երևակայություն։

Դավիթ Քոչունց․ Երևան

“Հին տոնածառ” վիդեո փերֆորմանսը գործողություն է․ հին տոնածառը զինվորական քողարկող ցանցով զարդարելու,հետո ճյուղաղացով,դա ժեստ է պատերազմը հերքելու,նաեւ սովորողների մոտ մտածելու առիթ կտա որ տոնածառը միայն զարդարելով չէ որ խորհուրդ ունի :Հերքելը ոչ պակաս ստեղծագործել է ,քան ստեղծելը(տոնածառ զարդարել):

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.