Փառատոնային ճամբար Արատեսում․ Հունվարի 10-15-ը

This image has an empty alt attribute; its file name is 132651677_772581273605928_1475995732474807108_n.jpg

Մեկնում՝ Հունվարի 10 և 11, ժամը՝ 09։00, Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակից

Վերադարձ՝ Հունվարի 13/վիդեո արտի խումբ/, հունվարի 15 /պլեների, միջավայրի կայացման նախագծային խումբ/

Երթուղի՝ Երեւան- Արտաշատ-Երասխ-Սեւակավան-Զանգակատուն-Արենի—Գետափ- Շատին-Եղեգիս- Հերմոն-Արատես

Վերադարձը՝ Նույն երթուղով

Ճամբարի բովանդակություն

Վիդեո պերֆորմանսների, ձնե-սառցե քանդակների ստեղծում, Արատեսը արվեստի կենտրոն կայացնելու նախագծեր․

Ձնե-սառցե քանդակների փառատոնի մասնակիցների հայտերը․

Մարիամ Շահինյան․ Երևան

Քանդակի ֆորման լինելու է մեծ օղակ , որը նշանակում է անվերջություն : Միտքը այն է , որ քանդակը իրենից ներկայացնելու է անվերջ ֆորմա և այդ անվերջությունը վերանալու է որոշ ժամանակ հետո ։ Այսինքն ես քանդակում եմ անվերջության վերջը ։ Այն լինելու է ձյունից և մոնումենտալ ։

Նարեկ ՀակոբյանԵրևան

«Աստվածային արևի գեղեցիկ իմաստը»․վիդեոպերֆորմանս ։ Նկարագրություն՝ զինվորը ամբողջ գիշեր պատրաստում է ձնէ պաշտպանական կառույցներ, բայց երբ գալիս է լուսաբացը և ծագում է արևը՝ այլևս այդ կառույցների կարիքը չի ունենում։

Բաքր Տամոյան․ Սարդարապատ

Նարեկ Առուշանյան․ Երևան

Քանդակելու եմ ձնե զինտեխնիկա, նյութի հալչելու ունակության պատճառով քանդակը/քանդակները երկար չեն մնա։ Այդպիսով կուզեմ ոչնչացնել կանգուն զինտեխնիկան, ինչ-որ մասով ոչնչացնել պատերազմը։

Արսեն Ալեքսանյան․Արմավիր, գ․ Արգավանդ,

«Աթոռ»․

Նկարագրություն՝ ձյունից քանդակված աթոռ կարմիր գույնով ներկված, որպես ներկա հայաստանյան ներքաղաքական ճգնաժամի խորհրդանիշ։

Հարություն Հովսեփյան․ Երևան, Սմբատ Մանուկյան․ Խաչիկ, Նունե Դանիելյան․ Երևան

«Արատեսը արվեստի կենտրոն»

Արատեսի դպրական կենտրոնում մեկնարկող Ձնե-սառցե քանդակների փառատոնին զուգահեռ, սովորողների հետ միասին նախատեսում ենք նաև` շրջայց պլեներ, սենյակների կահավորում, մեդիա կենտրոնի, գեղարվեստի և հյուրատների ինտերիեր դիզայն, վիտրաժների էսքիզներ,։

Նպատակը ` էտյուդների ընթացքում կատարված աշխատանքները կցուցադրվեն Արատես դպրական կենտրոնի սենյակներում։

Արդյունքում ` ստեղծել բոլոր պայմանները Արատեսը դարձնել Հայաստանի արվեստի կենտրոն։

Գրիգոր Մուրադյան, Սյուզի Հակոբյան․ Գեղարքունիքի մարզ, Սևան, Երևան

«Թիրախ Հղացք» Հայաստանում հետհեղափոխական իրականությանը հաջորդեց համավարակը, որի ժամանակ էլ տեղի ունեցավ պատերազմը և հիամ մենք հետպատերազմական բուռն զգացմունքային ժամանակներում ենք հայտնվել։ Այժմ անհրաժեշտ է սթափ և սառը դատողություններ անել և նայել դեպի առաջ հստակեցնելով և թիրախավորելով ապագայի գործունեությունը։ Մարդը հայտնվում է տագնապի մեջ արագ փոփոխվող, անկանխատեսելի անցումային իրավիճակներում և ի վիճակի չի լինում գիտակցել այն բոլոր փոփոխությունները, որոնք անընդհատ են իր կենսագործունեության ընթացքում։ Այդ ոչ դրական էմոցիաները առաջացնում են անորոշության զգացում և բացասական իրադարձությունների ակնկալիք։ Սակայն կարող է լինել հակառակը, որ այդ զգացողությունները դրդեն այնպիսի գործողությունների, որանք կբերեն հաջողության հասնելու հավանականություն։ Արվեստը որպես գերագույն հիմնաքար մեծ դեր է ունեցել քաղաքակրթությունների ձևավորման գործում և այսօր քաղաքական դիսկուրսներում այն չի դիդարկվում որպես տարածաշրջանի ժողովուրդների զարգացման, խաղաղության պայմաների ստեղծման հիմնական ուղիներից մեկը։ Նկարագիր «Թիրախ» ստեղծագործությունը մասնակցային վիդեո պերֆորմանս է լինելու։ Այս աշխատանքով փորձ ենք անում ստեղծել մի միջավայր, որտեղ մարդկանց հատուկ նշված տարածքում կտրվի արվեստագետի կողմից պատրաստված ձնագնդեր և նրանք պետք է որոշեն ինչ անել դրանց հետ։ Այն գուցե փոխի այս տեսակ ծանր ժամանակներին բնորոշ իրականության ընկալուման ձևերը և մարդը կարևորի ռացոնալ մտածողությունը նման իրավիճակներում։

Սերգեյ Խեչոյան․ Արմավիրի մարզ, գ․ Սարդարապատ

Միջավայրի կազմակերպում, տեխնիկական աջակցություն համակարգողին։ Մասնակցություն պլեներին, ձնե քանդակների ստեղծմանը։

Գրիշա Վարդումյան․ Լոռի մարզ,Վանաձոր

Լուսաբաց։

Մարիամ Պապոյան․ Արմավիրի մարզ , քաղաք Էջմիածին

«Ձնհալ».

Ձնե-սառցե քանդակների փառատոնի շրջանակներում ակնկալիք աշխատանքիս բովանդակությունը սերտ կապված լինելով մեր իրականության հետ փաստավավերականացնումն է այն բառախաղի, կամ բառահնարքի միջոցով։ մեր հասարակության համար բեկումնային հանդիսացող անցյալ տարին և՛վս մի ցավոտ հարված հասցրեց մեզ ։ Վրա հասած կորուստի ու ցավի ուժգնությունը հուսահատել , թևաթափ է արել մի ամբողջ ժողովրդի: Ուստի « Ձնհալ» ստեղծագործության նպատակն է բնության մասնիկներով և բնության լեզվով ցույց տալ մարդկանց այն՝ ինչ ունենք , և ինչ է մեզ սպասվում ։ Նկարագիր «Ձնհալ» ստեղծագործությունը իրենից ներկայացնում է վիդեո պերֆորմանս , Որտեղ օգտագործվող նյութերն են ՝ ձյունը և հողը։ Հարթ ձյունածածք տարածքի վրա իբրև սպիտակ թուղթ , և նոր էջ քայլերի « ուղեծրով » կստանամ թավիշ բառը։ Որն անցած երկու տարիների ընթացքում ինքնին վերաիմաստավորելով միայն դրական զգացողություններ էր առաջացնում ինձ մոտ։ Զյունը իբրև թավշյա փափկություն վերածվում է սառցե « թա-վիշ+տ» — ի։ Ստացվելիք ամբողջական ձյունե տառափոսերից վերջին չորսը կլցնեմ հողով՝ ի նշան մարդկային մնացորդների (սուբստանտի): Հաջորդիվ կուտակելով ու նյութականացնելով այն մեծ ցավը , որ ունենք մի հսկա ցեխագունդ կստանամ։ Որն էլ իր հերթին եղանակային պայմանների ազդեցության ներքո սկզբում դեռ կպահի իր փխրունությունը, այնուհետև արևի տաքության (զուգահեռ ջերմ հիշողությունների) և վրա հասնող գիշերային սառնության ( ֆիզիկական կորուստի) խմորումների արդյունքում սկզբում կկարծրանա՝ վերածվելով սառույցի, այնուհետև ժամանակի ընթացքում աստիճանաբար կսկսի հալչել։Սառույցը կանցնի իր հաջորդ ագրեգատային վիջակին, հողն էլ իր հերթին կձուլվի բնությանն ու գարուն կգա…

Մերի Անդրեասյան, Իրինա Ղուլիջանյան․Երևան

Կերպարների ստեղծում Adobe Photoshop-ով Նպատակը՝ ծանոթացում ծրագրին, երևակայության զարգացում, կերպարների ստեղծում։ Բովանդակությունը՝ Արատեսի անտառներում անտեսանելի բնակիչներ կան, որոնց ոչ ոք երբեք չի տեսել։ Եկեք երևակայենք ու գտնենք նրանց միասին։ Իսկ մյուսներին ապացուցելու համար, որ նրանք իրոք գոյություն ունեն, եկեք նկարենք անտառի բնակիչներին ու ցույց տանք բոլորին։ Անհրաժեշտ նյութերը՝ համակարգիչ, գրաֆիկական պլանշետ ու անսահման երևակայություն։

Դավիթ Քոչունց․ Երևան

“Հին տոնածառ” վիդեո փերֆորմանսը գործողություն է․ հին տոնածառը զինվորական քողարկող ցանցով զարդարելու,հետո ճյուղաղացով,դա ժեստ է պատերազմը հերքելու,նաեւ սովորողների մոտ մտածելու առիթ կտա որ տոնածառը միայն զարդարելով չէ որ խորհուրդ ունի :Հերքելը ոչ պակաս ստեղծագործել է ,քան ստեղծելը(տոնածառ զարդարել):

Արտ միջավայրի նախագծեր

  • տնակների մաքրման աշխատանքներ
  • պատերի նկարչական ձևավորման նախագծեր
  • կահավորման աշխատանքներ, արտիստիկ անկյունների ստեղծման նախագծեր
  • դպրական կենտրոնի զարգացման նախագծեր

Կենցաղի, տնտեսության աշխատանքներ

  • ցախի հավաքում
  • վառելիքի դասավորում, կույտերի ստեղծում

Սննունդի կազմակերպում

Անհրաժեշտ պարագաներ արշավականին

  • ուսապարկ-քնապարկ
  • անձնական հիգիենայի, անկողնային պարագաներ
  • մարզական հագուստ և հարմար կոշիկներ
  • տաք գլխարկ, ձնապաշտպան ակնոց, սրբիչ
  • անհատական,արշավականի խոհանոցային սպասք՝ ափսե, բաժակ, պատառաքաղ, գդալ, դանակ

Օրակարգ՝

Հուլնվարի 10

12։00 Ժամանում Արատես, իրերի դասավորում

12։30-Հանգիստ, նախաճաշ

13։00- Քայլք Արատեսով, Խաչոց ձորով արվեստի գործողության հարթակների ընտրում

15։00-Ճաշ

17։00-Արվեստի գործողության մեկնարկ

20։00-ընթրիք

21։00-Վառարանի շուրջ թեյախմություն, զրույցներ

22։00-քուն

Հունվարի 11

9։00-վերկաց, հիգիենայի ժամ

10։00-նախաճաշ

11։00-արվեստի գործողություն

13։00-ճամբարային երկրորդ խմբի ընդունելություն

13։30-կենցաղի, տնտեսության աշխատանքներ, քայլք դպրական կենտրոնով, անցում տնակներով, շինբարեկարգման աշխատանքների ընթացքի գնահատում, ցուցումներ, նշումներ

14։30-ճաշ

15։30-փառատոնի պաշտոնական բացում․ նախագծերի ներկայացում

16։00-ճամբարային գործունեություն․ Թվային արվեստ, վիդեո արտ

17։00-երկրորդ խմբի վերադարձ

18։00-տնակներում միջավայրի կայացման աշխատանքներ

20։00-ընթրիք

21։00-զրույցներ, քննարկումներ, վիդեարտերի մոնտաժ

22։00-քուն

Հուլիսի 12

9։00-վերկաց, հիգիենայի ժամ

10։00- նախաճաշ

11։00- վիդեո արտ, պլեներ

13։00-Վիդեո պերֆորմանս

13։00-թվային արվեստ․ Արատեսյան ջիֆերի ստեղծում

14։30-ճաշ

15։00-17։00-ճամբարային, պլեներային, արվեստի գործողություններ

17։30-հանգիստ

18։00-տնակներում միջավայրի կայացման աշխատանքներ

20։00-ընտանիք

21։00-զրույցներ, քննարկումներ, վիդեարտերի մոնտաժ

22։00-քուն

Հունվարի 13

9։00-վերկաց, հիգիենայի ժամ

10։00- նախաճաշ

11։00- վիդեո արտ, պլեներ

13։00-թվային արվեստ․ Արատեսյան ջիֆերի ստեղծում

13։00-Վիդեո արտ նախագծի մասնակիցների վերադարձ

14։30-ճաշ

15։00-17։00-ճամբարային, պլեներային, արվեստի գործողություններ

17։30-հանգիստ

18։00-տնակներում միջավայրի կայացման աշխատանքներ

20։00-ընտանիք

21։00-զրույցներ, քննարկումներ, վիդեարտերի մոնտաժ

22։00-քուն

Հունվարի 14

9։00-վերկաց, հիգիենայի ժամ

10։00- նախաճաշ

11։00- պլեներ

13։00-թվային արվեստ․ Արատեսյան ջիֆերի ստեղծում

13։00-միջավայրի կայացման աշխատանք

14։30-ճաշ

15։00-17։00-ճամբարային, պլեներային, արվեստի գործողություններ

17։30-հանգիստ

18։00-տնակներում միջավայրի կայացման աշխատանքներ

20։00-ընտանիք

21։00-զրույցներ, քննարկումներ, ճամբարային առաջին փուլի ամփոփում

22։00-քուն

Հունվարի 15

9։00-վերկաց, հիգիենայի ժամ

10։00- նախաճաշ

11։00- պլեներ, միջավայրի կայացման նախագծեր

12։00-Փառատոնային առաջին փուլի ամփոփում, ներկայացում

Մասնակիցներ՝

Մուշեղ Բարսեղյան

Սերգեյ Խեչոյան

Գրիգոր Մուրադյան

Նարեկ Հակոբյան

Մարիամ Շահինյան

Բաքր Տամոյան

Նարեկ Առուշանյան

Արսեն Ալեքսանյան

Սյուզի Հակոբյան

Մերի Անդրեասյան

Իրինա Ղուլիջանյան

Դավիթ Քոչունց

Հարություն Հովսեփյան

Մարիամ Պապոյան

Սմբատ Մանուկյան

Նունե Դանիելյան

Տրանսպորտի վճարումը՝ Արհեստակցական կազմակերպություն

Սնունդը՝ մասնակիցների կրթահամալիրի միջոցներով

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.