Հունվարյան ճամբար․ Հյուսիսային դպրոց

Արդեն քանի տարի ՝ մեր մանկավարժության մեջ, մեր կրթական աշխարհում, կրթահամալիրում համապատասխան ուսումնական պլանի և դրանով որոշված կարգերի նախագծային-ակումբային-ստուգատեսային ճամբարային ուսուցումը իր հունվար և հունիս ամիսներով հաջողել ենք։

Տարիների փորձը վերլուծելով, արձանագրելով զարգացումները` կարող ենք փաստել, որ հունվար և հունիս ամիսների ճամբարով հաստատված ձեռքբերումների ծնունդն է կրտսեր և միջին դպրոցների երկարացված օրվա ճամբարային կազմակերպումը, երբ դասական դասապատրաստումը փոխարինվեց նախագծային գործունեությամբ։

Ի՞նչու․․․որովհետև ճամբարում, այդպիսի կազմակերպմամբ երեխաներին չեն սովորեցնում, նրանք դառնում են միջավայրի մաս, նրանք իրենք են իրենց մենթորն ու ուսուցիչը, որովհետև ճամբարը ինչպես իրենք են ասում․․․ուղղակի բարի է։ Նախագծային ջոկատները իրենց բովանդակությամբ, ազատությամբ, ստուգատեսային դրսևորումներով սովորողներին շարունակ հավես են փոխանցում։

Կազմակերպման դժվարությունները․

Դժվարություններ նախորդ տարի ունեցել ենք ծնողական համայնքի հետ, պատճառը, իհարկե, իրենց վախն է ու անցած դպրոցը, ուսումնական գործի կազմակերպման պատկերացումը։ Անհանգստություն-բողոքներին անդրադարձել ենք անհատական զրույցներով, էլ․ գրագրությամբ, առցանց միացմամբ։ Այս տարի ծնողական համայնքի վստահությունը մեր կազմակերպմանը առտավել մեծ է, Կովիդի, պատերազմի թելադրանքը և մեր մանկավարժության փոխանցածը նրանց ստիպեց յուրացնել մեր հեղինակային կրթական ծրագիրը և գրանցել առավել մեծ վստահություն։ Առցանց միացմամբ ծնողական համայնքին ներկայացվել է «Ուսումնական հունվարը» իր կազմակերմամբ։Պատասխանը՝ ոգևորությունն է։ Այո, կրթահամալիրը շուրջտարի է նախագծային կազմակերպմամբ, բայց հունվարյան ճամբարը լրացուցիչ հմայք է ստանում նաև ստուգատեսների առկայությամբ։ Կազմակերպման մյուս դժվարությունը ուսուցիչների քանակն է ու զբաղվածությունը նաև այլ օղակներում, սակայն դրա լուծումը երկարացված օրվա կազմակերպիչների միջոցով ենք կազմակերպելու։

Եթե դիտարկենք 2020-ի ճամբարային առաջին շաբաթվա բացակաների քանակը՝ 140 էր, պայմանավորված տարբեր պատճառներով /հարբուխ, ցուրտ է, քնի ռեժիմի խախտվում, այլ․․․, թեև կարգի համաձայն բոլորը տեղեկացրել էին։ Պատկերը հաջորդ շաբաթ կտրուկ նվազեց։ Հենվելով փորձի վրա, կրթահամալիրում նախագծային ուսուցման զարգացման վրա։ Այս տարի 4-5-րդ դասարաններում կկիրառենք այլ կազմակերպում։ Ուսուցիչը իր նախագծով կլինի բոլոր դասարաններում, համապատասխան գրաֆիկի։ Էդպես ուզում են սովորողները, պատվիրատուն միասնական քննարկումները փաստեցին, որ նախագծային ուղղությունները հետաքրքիր են բոլորին և չեն ուզում խտրություն լինի։

Ուսումնական ճամբարի մշակման ուղեցույց․

Դեկտեմբեր, հունվար․ մշակումների ուղեցույց

Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2020. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների, պատասխանատու՝ Կարինե Խառատյան
  • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի, պատասխանատու՝ Անի Միրզոյան
  • մարմնամարզական նախագծերի, պատասխանատու՝ Կարինե Մամիկոնյան
  • ձմեռային մարզական խաղերի, պատասխանատու՝ Անուշ Թորոսյան
  • ազգագրական ձմեռային փառատոն, պատասխանատու՝ Հասմիկ Մաթևոսյան

Ճամփորդություններ

  • Ջրվեժի արգելոց
  • Բնության թանգարան
  • սահադաշտ
  • թանգարաններ, կինոթատրոն, թատրոն
  • Արատես
  • Գյումրի
  • Քայլքի նախագծեր

Ճամբարայի նախագծեր

Դասավանդողների անհատական պլանները՝

Քրիստինե Շահբազյան

Անի Միրզոյան

Տաթև Աթոյան

Հասմիկ Մաթևոսյան

Անժելա Բլեյան

Ալիսա Գևորգյան

Միլենա Մանուչարյան

Քրիստինե Լևոնյան

Սուսաննա Պետրոսյան

Երկարացված օրվա ճամբարի կազմակերպում

Քրիստինե Հովհաննիսյան

Մանե Հարությունյան

Արմինե Մակվեցյան

Նարինե Պողոսյան

Մարիամ Մանասյան

Սուսաննա Պետրոսյան

Մանե Հարությունյան

Գայանե ԱվետիսյանՍովորողների անհատական պլանները ըստ ջոկատների

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.