Մի կյանքի պատմություն. Իմ անունը Արցախ է

Ունենալով բանավոր պատմություններ հավաքելու, վավերագրելու փորձ(ընթերցողս կհիշի՝ «Տնից՝ տուն. Ճակատագրեր, մարդիկ» շարքը, որտեղ հերոսներս Նախիջեւանի տարբեր գյուղերի գաղթականներն էին)՝ մտքովս չէր անցնի, որ կլինի այնպիսի իրականություն, որ կդառնամ օրվա վավերագրությունը արձանագրող։ Ավա՜ղ…այսօր բազում՝ հազարավոր ճակատագրեր անհայտ են, հարյուրավոր գաղթականներ, ովքեր բնահան եղան…զերծ կմնամ այստեղ իմ քաղաքական գնահատականից։ Ես մանկավարժական աշխատող եմ, լրագրող-բանահավաք, այսօր ձեզ կմեկնեմ մի կյանքի պատմություն։ Հերոսուհիս Գեղարվեստի կացարանում ապրում է հոկտեմբեր ամսվա երկրորդ շաբաթից՝ սկեսուրի, հարսի, թոռների հետ։ Զինաիդա Համբարձումյանն է՝ ծնված 1958թ. Ասկերանի շրջան, Ավետարանոց(նախկինում Չանախչի) գյուղում։ Ամուսինը Արցախյան առաջին ազատամարտի(1988-1994թ) մասնակից է եղել, տիկին Զինայի պատումով՝ մասնակցել է բոլոր մարտերին՝ ընդհուպ Շուշիի ազատագրմանը։ Վարորդ է եղել, երկու մարտական մեքենա է թշնամու քթի տակից փախցրել, որոնք ծառայել են մարտական մի շարք հաջողությունների ձեռքբերմանը։ Առաջին ինֆարկտը տարել է պատերազմի ընթացքում, մնացածը, պատերազմի արհավիրքները չհաղթահարելով, արդեն հետպատերազմյան շրջանում։ Չորս զավակ են ունեցել, բոլորն էլ Ավետարանոցում։ Ավագ որդին ամուսնացել եւ կնոջ հետ տեղափոխվել է Ասկերան, դուստրերից մեկին կորցրել է տասը տարեկանում, մյուսը աշխատում էր Ստեփանակերտում, բանկից վարկ էր վերցրել, որպեսզի խանութ աշխատեցներ, այնինչ, տասը օր չանցած, պատերազմը սկսվեց, իսկ օրեր անց խանութը գտավ թալանված։ Կրտսեր որդու մասին չի կարողանում խոսել առանց արցունքների. ախր, Արտակը իր ջահելությունը պիտի վայելեր, ամեն բան նվիրեց հոր կիսատը ավարտելուն, տուն-տեղը սարքեց, տրակտոր գնեց…ու հիմա…«մեր գյուղում, մեր տանը թուրքերն են…ախր, սենց ո՜նց կլինի»…Մնացածը դիտեք տեսանյութում, ժամ ու կես արցունքոտ, ցավոտ զրույցից մնաց այսքանը։ Տեսագրել եմ դպրոցում, շա՜տ դժվար մոնտաժել, անթիվ տեխնիկական դժվարություններով…բայց ստացվեց այն, ինչ ստացվեց։Շարունակելի։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.