Հա՛յ մարդ, հոգատա՛ր եղիր

Այս մղձավանջային օրերին, երբ բոլորս շփոթված ենք, ցավագար, երբ իրապես լրջանալու ու հոգատարությամբ գործելու պահն է, մեզանից շատերը լծված են իրար հայհոյելու, սեւերի-սպիտակների թեզով գործելու, ղարաբաղցի-հայ բաժանելու, կուռքեր ստեղծելու, թույն արտադրելու գործին… Հե՛յ, հայ մարդ, լրջացի՛ր ու շո՛ւրջդ նայիր, վերջապես ապրելու գործ կա…

Ուզում եմ մի սիրուն պատմություն պատմել։

Պատերազմի հաջորդ իսկ օրվանից «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը բացեց իր դռները արցախի մեր սիրելի հայրենակիցների առաջ։ Ամեն օր նրանց թիվը ավելանում է, այսօր արդեն ութսունի չափ կենվոր ունենք, իսկ սովորողների թիվը հասել է երկու հարյուրի։ Տեքստը չխտացնելու համար հետեւեք մեր կայքին ու ընթացքի մասին պատմող լրատվամիջոցների արձագանքին:

Նոյեմբերի 11-ին Ավետարանոց չքնաղ գյուղի մեր հայրենակից տիկին Զինան, ով իր 92-ամյա սկեսուրի հետ ապրում է Գեղարվեստի մեր կացարանում, հուզված դիմում է` փոխանցելով, որ իր որդին՝ Արտակը, կնոջ ու մանկահասակ երեք երեխաների հետ դրսում են մնացել, արդյո՞ք կարող է  կրթահամալիրը օգնել։ Ժամեր անց տեղի ունեցավ հանդիպում  ընտանիքի հետ, լսվեց  պատմությունը։ Եւ չուշացան  հոգատար կազմակերպման լուծումները։ Քոլեջի լսարաններից մեկը պատրաստվեց որպես կեցավայր, իսկ փայտագործ, մեխանիզատոր Արտակը արդեն աշխատանք ունի կրթահամալիրի Ագարակում:

Դու՛, հա՛յ մարդ, փորձիր այսպես կոնկրետ ու արժանապատիվ աջակցել քո հայրենակցին, փորձիր մի փոքր նրա կյանքը դարձնել ավելի լավը, թույնի փոխարեն սեր պրոեկտիր, որ բնահան եղած քո հայրենակիցը իրեն արժանապատիվ զգա, փորձիր էնպես անել, որ վերադառնա իր բնօրրանը եւ հայրենատեր լինի։

Կցում եմ Գեղարվեստում Արտակի աշխատանքից լուսանկարներ:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.