
Նախագծի մասին
Գլոբալիզացման դարաշրջանում նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը օգնում է մեզ հիշել մեր մշակութային բազմազանությունը: Այն օգնում է զարգացնել տարբեր մշակույթների միջև փոխադարձ հարգանքը և երկխոսությունը: Մշակութային ժառանգությունը պարզապես անցյալի մշակութային օբյեկտների կամ ավանդույթների հավաքածու չէ: Այն պատմական հիշողության, ազգային ծագման, արդյունք է. հիշողության պահպանման, անցյալի ճանաչման և մոռացության գործընթացը կանխող: Կարևոր է հարգել և պահպանել մշակութային ժառանգությունը ազգային օրենքների և միջազգային պայմանագրերի միջոցով: Արտեֆակտերի և մշակութային օբյեկտների անօրինական շրջանառության, հնագիտական վայրերի թալանի և պատմական շենքերի ու հուշարձանների ոչնչացման կանխման համար: 1954 թ. հիմնադրված ՅՈՒՆԵՍԿՕ-ն (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) ընդունել է մշակութային ժառանգության պահպանությանը վերաբերող միջազգային կոնվենցիաներ՝ խթանելու միջմշակութային փոխըմբռնումը՝ ընդգծելով միջազգային համագործակցության կարևորությունը:
Նախագծի նպատակը
Նպատակը ուսումնական նախագծային հավաքանու ստեղծումն, որի շնորհիվ սովորողները կուսումնասիրեն խնդիրը, կծանոթանան մշակութային արժեքներին և իրենց ջանքերը կուղղեն մշակութային արժեքների ճանաչմանն ուղղված գործընթացին:
Նախագծի ընթացքը
Ձևավորված նախագծային բաց խմբերը.
- Մայրենիով, օտար լեզուներով գրանցում են Արցախի մշակութային նյութական/հնագիտական վայրեր, բնության հուշարձաններ, պատմական հուշարձաններ, վանքեր, նկարներ, խճանկարներ, քանդակներ, շենքեր,մարդկային ստեղծագործության արտահայտման վկայություններ՝ նկարներ, փաստաթղթեր, գրքեր, մատյաններ, գործիքներ / և ոչ նյութական արժեքները/ավանդույթներ, բանավոր պատմություն, կատարողական արվեստ, սոցիալական պրակտիկա, ավանդական վարպետություն, ծեսեր/ :
- Նամակներ են հղում ՅՈՒՆԵՍԿՕ-ին (Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն), Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի հանրապետություններ
- Նամակներ ադրբեջանցի պատանիներին
- Հասարակագիտական, մշակութային քննարկումներ տարբեր մասնագիտական, նախագծային խմբերի հետ
- Արվեստի գործողություններ/սթրիթ արտ, պլեներ, համերգ/, քայլարշավներ, հեծանվերթեր համապառասխան պաստառներով ի պաշտպանության Արցախի մշակութային ժառանգության
Հ․ Գ․ Յունեսկօ-ի մասին ամբողջական նյութը այստե՛ղ։