
Հյուսիսային դպրոցում պարտիզապուրակային աշխատանքները ամեն օր սկսվում է հերթապահությունից՝ միջավայրի խնամք: Խնամքի աշխատանքներին մասնակցում են երկու դասավանդող և սովորողների փոքր խումբ: Եղանակի փոփոխությամբ աշխատանքների բնույթը փոխվում է: Հիմա տարածքից աղբն է մաքրվում/պլաստիկի, մոմլաթի,ծխախոտի տուփերից, այլ…/, ավելի ուշ դրան կգումարվի տերևների մաքրում, ապա ձյունը:
Պարտիզապուրակային աշխատանքները ներառված են տեխնոլոգիայի, բնագիտության, Ես և շրջակա աշխարհի, պարտիզպանի ընտրությամբ գործունեության, երկարացված օրվա ճամբարային կազմակերպման մեջ:
Հյուսիսային դպրոցում դեռ 2019-2020-ին ունեինք «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» շուրջտարյա նախագիծ: Ունենալով շոշափելի արդյունքներ/Սիենայի պուրակ, տրավերտինե ճեմուղիներ, ծաղկոցներ, տնկարաններ/, այս տարի նախագիծը կրկին ներառել ենք Հյուսիսային դպրոցի օրացույցում: Երկրագործական, պարտիզապուրակային աշխատանքները կատարում են/5-7 հոգանոց խմբերով/, դասվարի, բնագետ ուսուցչի, կազմակերպիչների, դպրոցի տեխնոլոգի և այգեպանի համագործակցությամբ:
Լինելով «Միջավայր, փոխազդեցություններ» երևանյան փառատոնային հարթակում, կազմել ենք նախագծային աշխատանքի համապատասխան ուղղություններ: Որպես առաջին քայլ սկսել ենք ճեմուղիների սերմնացանի, անցումների, խաղողի թառմաների լրացման աշխատանքները: Նախագծերը քննարկվել են Կրթական պարտեզ նախագծի համակարգող՝ Էդմոնդ Փաշինյանի, խաղողի գինու դպրոցի ղեկավար՝ Արտակ Ռշտունու հետ: Բերվել է էսքիզի, հայտի:
Տեղեկանք Հյուսիսում երկրագործական աշխատանքների դիտարկումից
Պայմանավորվածություններ
- Տրավերտինե ուղիների նորոգում
2. Խաղողի թառմայի համալրում հարավային լանջին 3.Սերմնացանով կանաչ գոտիների ավելացում. նախակրթարանի մուտք, հյուսիս-արևմտյան, հարավ-արևելյան գոտիներ 4. Երաժշտության ակումբի մուտքերին ծաղկոցների ավելացում, սիզախոտով համալրում 5. Սիենայի պուրակի արևմտյան մուտքը աջ և ձախ կողմերից խաղողի տնկիներով համալրել, տրավերտինով եզրագծել, սիզախոտի շերտով համալրել 6. Սիենայի պուրակում առուների հոսքը կարգավորել, ուղիները որոշել 7. Մագլցող բույսերի, ծաղիկների հիմքերը, հողային շերտը պարարտացնել և համապատասխան մետաղալարերով և ուղղություններով կարգավորել շենքի ճակատային հատվածում8. Նախակրթարանի արևմտյան կողմում մագլցող բույսերը և խաղողը անջատել, կարգավորել9. Դպրոցի արևմտյան մուտքի հատվածում ջրհորդանների հոսքը, ուղղությունները վերանայել, փոխել 10. Ջրհորդանները՝ որպես մագլցող բույսերի հենարան, դիտարկել, օգտագործել
Հ.Գ. շնորհակալ եմ շրջայցով քննարկումը օգտակար էր: Լծված ենք ի գործ: