
Սննդի կազմակերպումը առաջին 2 շաբաթների արդյունքներով. վիճակի նկարագրություն, սովորողների թվի աճից առաջացող խնդիրներ, առաջարկներ.
Հյուսիսային դպրոցում կա երկարացված օրվա 175ճամբարական: Նախաճաշի կազմակերպման ընթացքը ավելի դյուրին է, քան ճաշը։ Նախաճաշը կազմակերպվում է բրդուճային, կազմակերպման համար օգտագործում ենք թե խոհանոցը և թե բացօթյա հարթակները։ Ճաշը ավելի բարդ է, քանի որ խոհանոցում առաջանում է կուտակում, թեև սեղանները հեռու-հեռու ենք տեղադրել։ Ճաշի համար սովորողները բերում են անհատական տարաներ/լանչբոքսեր/։
Սեբաստացի բաց համայնքի սեպտեմբերի 29-ի հավաքի պատրաստության մասին դպրոցների, քոլեջի ղեկավարների հաղորդումը
Հյուսիսային դպրոցի ծնողական համայնքի հավաքը
Սեպտեմբերի 28-ին մեսինջերի հարթակում կազմակերպվել է Հյուսիսի ծնողական համայքնի համակարգող՝ Ռոզա Հակոբյանի, դասարանների ծնողական ներկայացուցիչների հետ հավաք։ Քննարրկվել է հանրաքվեի հանրայնացման, ցուցանիշների ընդլայնմանը ուղղված հարցեր, հնչել առաջարկներ։ Սեպտեմբերի 29-ի հավաքը վարելու են՝ Հյուսիսային դպրոցի ղեկավարը, համայնքի հետ աշխատանքը համակարգող Ռոզա Հակոբյանը։
Սեբաստացի կրթական բաց համայնքի առցանց հանդիպում #10
Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա 15-րդ հավաքի ընթացքի մասին պատասխանատուների հաղորդումը