Ջութակ եւ ջրաներկ. Ցուցադրություն

Օգոստոսի 31

Ժամը 12:00

Քանդակների պուրակ

Վարդաբլուրցի քանդակագործ Գրիգոր Մանուկյանի վարպետաց պարապմունքների արդյունքների ցուցադրություն-ներկայացում։

Ցուցադրության էքսպոզիցիան՝ Ալիս Գեւորգյանի, Թագուհի Հմայակյանի

Օր առաջին՝

Օր երկրորդ՝

Գրիգոր Մանուկյանի գրառումը.

Այսօր էլ վարունգ նկարեցինք՝ իր բոլոր գույներով, բացատրություններով, վաղը մի ուրիշ բանջարեղեն, երեխաներին ավելի հասանելի… Իհարկե ջութակի նվագով և ուրախ ծիծաղով…

Օր երրորդ՝

Այսօր ամենաաշխուժն էր,մեկը մյուսի ետևից տարբեր խմբեր եկան գնացին,շատ ջերմ,սիրելի տարբեր հասակի երեխաները արագ հարազատանում են ինձ և սիրում են ջութակն ու ջրաներկը:Վաղը նույնպես ժամը տասից — մեկը այնտեղ կլինեմ, — համեցեք… Սիրով՝ Գրիգոր.

Օր չորորդ՝

Այսօր ձմերուկ նկարելու օր էր, շնորհակալություն,սիրելի Ալիսան արդեն ամեն ինչ պատրաստել էր՝ ձմերուկը, նկարչական պարագաները,թղթերը: Ինչպես միշտ հետաքրքրություն կար և երեխաները անհամբեր անցան գործի,մեզ միացան նաև նկարիչ ընկերներ… Բացատրությունները՝ընդհանուր և առանձին-առանձին իհարկե արդյունք են տալիս…Վերջում էլ համտեսեցինք քաղցր ձմերուկը:

Օր հինգերորդ՝

Այսօր՝ հինգերորդ օրը կուզեյի նորից հավաքվել Մայր դպրոցի բակում,այս անգամ ՀՈՂԸ նկարելու համար , բացատրելով, որ սա յուրօրինակ մի Հողագունդ է տիեզերքում, որտեղ մենք ապրում ենք, որտեղ կան կյանքի բոլոր բարենպաստ պայմանները՝ ջուրը, թթվածինը, արևի լույսն ու ջերմությունը, կենարար միջավայր ստեղծելով կենդանական — բուսական աշխարհի համար…Որտեղ ապրում է բանական ՄԱՐԴ արարածը՝ ՄԵՆՔ, ով իմաստավորում է տիեզերքը … Ծնվում,մեծանում ենք, անընդհատ սովորում ենք, բացահայտում ենք ու ստեղծագործում … Այսօր նկարում ենք ՀՈՂԸ:

ՀՈՂԸ ջրաներկով — ջութակով նկարելով՝ մենք մեզ ենք նկարում…

Ուրախալի է,որ հետաքրքրություն կա նկարելու,նաև, տարբեր հասակի բազմաթիվ երեխաներ, որոնք ունեն ներկերի օգտագործման իրենց սխալ սովորությունները, դժվարանում են ճիշտը անել, բայց տեսնում են, որ ավելի գեղեցիկ է ստացվում կողքինի մոտ դասվարի ցուցումով,այդպես նաև մեկը-մյուսին նայելով փոխվում են և հաճելի է դառնում ջրաներկով նկարելը ջութակի ձայնով: Շատ աշխույժ, մեղվանոցի նմանվող մթնոլորտում երեխաները արագ հարազատանում են դասվարին, ավելի ազատ, համարձակ զգալով,անվերջանալի հարցումներով անընդհատ հաճելի լարվածության մեջ պահելով դասվարին…Շատ օգտակար և սիրելի դարձավ ” թոռների,ծոռների ” հետ իմ այս հանդիպումը … Այսօր նկարեցինք ՀՈՂԸ… Գրիգոր Վարդաբլուցի Մանուկյան.

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.