«Արատես՝ կարմիր ծաղիկ. ծաղկող Արատես» նախագիծ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Սեպտեմբերի 5-15, 2020թ․
Վայոց ձոր, Արատես

Քանդակագործության և շրջակա միջավայրի ամենամյա ստեղծագործական հավաք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընթացող «Սասնալանջ կամ Մհեր դուռ» փառատոնը սեպտեմբերի 4-ին կրթական շքերթով Սասնալանջ դարձած Սարալանջում կներկայացնի Վիգեն Ավետիսի նախաձեռնած քանդակագործական հավաքով ստեղծված «Սասնա ծռեր» էպոսի հերոսներին։ Կրթահամալիրի արվեստանոցներում, ցուցասրահներում կներկայացվեն փառատոնի տարատարիք մասնակիցների այլ գործեր։

Սեպետմբերի 5-15-ը փառատոնի կշարունակվի կրթահամալիրի Արատեսի դպրական կենտրոնում։ Փառատոնին մասնակցում է հրավիրյալ վարդաբլուրցի քանդակագործ Գրիգոր Մանուկյանը։

Փառատոնի աշխատանքային ուղղություններ

  • Դպրական կենտրոնի բարեկարգման, ընդարձակման, բնապատկերային, քարափների վերկանգնման,
  • Արատեսի վանական համալիրի շրջակայի մաքրման,
  • Քանդակների փոքր ձևերի ստեղծման,
  • Հաստոցային գրաֆիկայի,
  • Ռակու ճապոնական տեխնիկայի,
  • Պլեներային աշխատանքներ
  • Բերքահավաք, մրգահավաք, ծիսական մառան…Չրերի, թթու լավաշի, օղու ստեղծում

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.