Միթե՞ այսքան ընկաք․․․

110654613_1268306983516607_1482245223734545982_n
Միշտ շվարել եմ այլանդակության, անարդարության առաջ.
 
Էսօր օրակարգումս հանդիպում չկար անպատկառությանը, բայց ժամը 12։00-ին, երբ ճամբարի ու պարտեզի լողափի անձրևաբեր ծեսը ականջներումս՝ ներսս ցնծությամբ էր լցվել, հանկարծ իմացա, որ մեր պարտեզի հարավային լանջն թիվ 93 մանկապարտեզը լարերը կապել և ցանկապատի փոսերն է փորում։ Ո՞նցէլի՞, ախր, օրեր առաջ համայնքի ղեկավար Դավիթ Կարապետյանն էր այցելել՝ տեսնելու կրթահամալիրի գործունեությունը, քննարկելու համատեղ նոր նախագծերի իրականացումը։

Համայնքի ղեկավարի զարմանքը անթաքույց էր, հիացական արձագանքը Սասնալանջին, նորատունկ խաղողի այգուն, տեղադրված քանդակներին, այն խնամքին, որ հետևողական և բարեխիղճ իրականացնում է կրթահամալիրի սեբաստացիական համայնքը, չենք հասցրել մոռանալ։ Քայլք-զրույցի ընթացքում նորից անդրադարձ եղավ կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի այն անվտանգ ճանապարհին, որի շուրջ դեռ 2019-ի դեկտեմբերի 23-ին փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի հետ համաձայնության էինք եկել՝ հունիսի 29-ին հերթական անգամ հիշեցնելով պայմանավորվածությունն ու հրավեր անելով մասնակցելու Սասնալանջում «Թուր Կեծակիի» բացմանը։ Ի՞նչ երկակի խաղ է, էստեղ՝ այսպես, հաջորդիվ՝ ա՞յլ գործողություն․․․ Ինչո՞ւ, սա ի՞նչ վարք է․․․ սա ի՞նչ ստորացում է։

Բոլոր ջանքերը՝ ներգրավելու, համերաշխության, միասնականության հաստատման, արդեն քանի տարի մատնված են ձախողման։ Պատասխանը ուղղորդված թշնամությունն է՝  անգամ մեր երեխաների հանդեպ։ Կանաչ օազիսը ընդունելի չեղավ, կանչապատումը՝ չարիք ընդունվեց, գեհենի պատիժ, համայնքային հողը միասնական, քաղաքի երեխաների համար օգտագործելը՝ պատերազմի պատճառ։ Այդպես էլ անհասկանալի է, ինչո՞ւ է քաղաքային իշխանությունը այդպես պաշտպանում համայնքային պարտեզը կալվածքի վերածելու այս մարմաջը։ Քաղաքապետ ու վարչական շրջանի ղեկավար, որ մանկապարտեզի վարիչի միջոցով մի խումբ ուսուցիչների դեմ հանում եք վաթսունից ավելի ոստիկան, խնդրեմ ասեք՝ ինչո՞ւ, ընդամենը, որ պաշտպանում են պայմանավորվածություննե՞րը, որ 3000 սովորողի համար բանուկ, անվտանգ անցո՞ւմ են ուզում, որի փոխարեն դեմ եք տալիս մի նախագիծ, որտեղ ճանպարհ չկա… Ճանապարհը խոստանում եք ցանկապատից հետո, բայց բացատրեք՝ ինչո՞ւ նախ՝ ցանկապատը։ 

Եվ շատ անհասկանալի էր ոստիկանության պահվածքը. Հայաստանի ոստիկանի համար հայոց ուսուցիչը, կրթություն ու դպրոց ստեղծող մտավորականն արժեք չէ՞, մշակույթ ստեղծող արվեստագետն արժեք չէ՞, բարեկիրթ հարաբերվելն արժեք չէ՞… ինչո՞ւ էր այդքան հլու դիմացի կնոջը։ Ուսուցչապետին, ամենուր ընդունված-հարգված հանրային գործչին, աշխարհին հայտնի քանդակագործին սովորական հանցագործների պես ձերբակալելով, հասկանո՞ւմ եք, դուք անթույլատրելին արեցիք, և դա, Աստված իմ, արեցիք համայնքի, համայնքի ղեկավարի ու ավագանու աչքի առաջ… 

Ես խոսք չունեմ. չեմ մեկնաբանի ոչ մեկի վարքը. ուղիղ եթերում են, դիտեք։ 

Դուք պատասխան ունե՞ք 3000 սովորողի, նրանց ընտանիքներին, երեսուն տարվա շրջանավարտներին… Ուշքի եկե՛ք…

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.