



Այսօր՝ հուլիսի 20-ին կրթահամալիրի փառատոնային հարթակներում միանգամից մի քանի իրադարձություն տեղի ունեցավ։ Նախ՝ Սասնալանջում բացվեց հալեպահայ, վարդաբլուրցի քանդակագործ Գրիգոր Մանուկյանի «Էպոս» քանդակը, ապա ArtաՍահման ցուցասրահում 13:00 -ին թատերագետ, ռեժիսոր, արվեստի գործիչ Էդուարդ Տեր-Սահակյանը «Սասնալանջ կամ Մհերի դուռ» փառատոնի շրջանակում ներկայացրեց իր «Ծովինար» և «Ջոջանց տուն» կոլաժները։ Զուգահեռ նաև «Երկու սերունդ» խորագրի ներքո ներկայացավ Արևմտյան դպրոցի սովորող Արեգ Քեշիշյանը իր մայրիկի՝ Աշխենի հետ։
Իսկ արդեն 13:30 Հոլանդիայից ուղիղ միացմամբ նկարիչ, արվեստի գործիչ Ալիկ Ասատրյանը ներկայացրեց իր «Թուր Կեծակի» և «Քուռկիկ Ջալալի» աշխատանքները։
Մշակութային այս եզակի իրադարձությունները եկել էին պատվելու արվեստասեր-արվեստագետներ սեբաստացի ճամբարականներ՝ երգով, սրտով, ժպիտով ու խանդավառությամբ։