Ամառային լողափը Հյուսիսում

61518090_769062203489726_1664856940292866048_n

Ամառային լողափ 2020

Ամառային լողափերը 

Հյուսիսում կգործի երեք լողափ

2-5 տարեկանների. Պատասխանատու՝ դաստիարակներ

6-12 տարեկանների. Պատասխանատու՝ Նարինե Պողսյան, Անուշ Թորոսյան

 

Ճամբարի մասնակցման կարգ:
Ճամբարին կարող են մասնակցել 5-12 տարեկան երեխաները: Ճամբարը բաց է բոլորի համար: Ճամբարին մասնակցելու համար երեխայի օրինական ներկայացուցչի հետ կնքվում  է պայմանագիր: Հնգօրյա ուղեգրի արժեքն է 10.000 դրամ, որի մեջ ներառված է ամենօրյա լողը, երկանգամյա սնունդը, բացօթյա ճամբարային գործունեությունը: Վճարումը կատարվում է բանկային փոխանցումով:Ճամբարային ժամերն են՝ 9:00-16:00:
Ճամբարում պահպանվում են պարետի սահմանած  անվտանգության կանոնները: Ճամբարականների թիվը խմբում կարող է լինել մինչև 12: Ճամբարականների հետ աշխատում է մեկ ջոկատավար: Խումբը մեծանալու դեպքում՝ կիսվում է։
Ճամբարից օգտվելու անվտանգության կանոններ.
  • Ճամբարականի ծնողը առավոտյան ջերմաչափում է երեխային նոր  բերում դպրոց ճամբար
  • Դպրոցի բակից ճամբարականը ինքնուրույն է մոտենում
  • Դպրոցի մուտքի մոտ ճամբարի ղեկավարը ջերմաչափում է ճամբարականին, ջերմություն չունենալու դեպքում միայն թույլ տալիս մտնել
  • Ճամբարականն ախտահանում է ձեռքերը և գնում դեպի լողափի տարածք
  • Ճամբարականները, եթե տանից բերել են սեղանի խաղեր, գնդակ, դրանք ևս տեղում ախտահանվում են
  • Ճամբարականները հանդերձարանում փոխվում են հերթով՝ յուրաքանչյուր հանդերձարանում մեկ հոգի, հագուսը դնում մյուս ճամբարականների հագուստից հեռու
  • ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա միջավայրում
  • ճամբարականները սնունդը կազմակերպվում է բացօթյա
  • ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է
  • Ճամբարականները հփոքր խմբերով, հերթափոխով  են օգտվում լողավազանից
  • Լողավազան մտնելուց առաջ պարտադիր ցողվում են, ախտահանում ձեռքերը, հողաթափերով համապատասխան արահետով մոտենում լողավազանին
  • Լողալուց հետո կրկին ցողվում է քլորից մաքրվելու համար
  • Լողում են պարտադիր ճամբարի ղեկավարի հրահանգից հետո
  • Լողավազանը շաբաթական մեկ անգամ ախտահանվում է, լվացվում, լողավազանը ֆիլտրվում է, քլորացվում
  • Ճամբարականին ծնողը տուն տանելուց սպասում է բակում
  • Ճամբարի ղեկաբարը վերջում ճամբարականներին նորից ջերմաչափում է, գրանցում ջերմաչափման արդյունքը, նոր հրաժեշտ տալիս
Ճամբարականն իր հետ ունենում է.
  • Շշով ջուր
  • Դիմակ
  • Ախտահանիչ սփրեյ
  • Լողազգեստ
  • Չսահող, ռետինե հողաթափեր
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Արևապաշտպան գլխարկ
  • Սեղանի խաղեր

Լողավազանների ջրի վարակազերծման համար օգտագործվող ախտահանիչ նյութեր՝

 

* Քլոր- շաբաթական 400 գրամ

* Ալգեցիդ – շաբաթական 1.5 լիտր

* Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում

Լողավազանի ջուրը փոխելուց հետո ախտահանման համար

* քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)

 

Ճամբարային ծրագրում՝

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.