Հանրապետության նրբանցք 33. Տարիներ անց բնակչի հետ իրենց բակում

Օրեր առաջ, երբ մամուլում շրջանառվեց Հանրապետության նրբանցքի 33 բակում վերսկսած գիշերային վանդալիզմի մասին, իրական Երևանի սիրահարս շտապեց դեպքի վայր։

Զրուցեցի ֆիրդուսցիների հետ, ովքեր վստահեցրին, որ հսկում են կիսախարխուլ շինությունը , որ այն շարունակի ապրել, թեև արդեն տարիներ է ՝ զրկվել է իր միջավայրից։ Մի քանի օր շարունակ աղջկաս հետ հայտնվում էի բակում, հետևում ընթացքին, լուսանկարում։

Հերթական հրապարակումս ունեցավ հուզիչ արձագանք։ Ֆոտոշարին հուզիչ մեկնաբանությամբ արձագանքեց հենց տվյալ բակի նախկին բնակիչը՝ Գոռ Աթաբեկյանը։

-Միայն հուշեր…Իմ մանկության հայաթը…Մեր տուն տանող դալանը։ Շնորհակալ եմ, որ այս լուսանկարներով հիշեցրեցիք իմ մանկությունը, որը շատ կարոտում եմ, իմ հայաթը, թեև հաճախ եմ լինում այնտեղ։

Այս հուզիչ արձագանքին ես ունեցա պատասխան՝ պայմանավորվածություն՝ բակում լինելու, և բնակչի պատմությունը իրենից լսելու հնարավորությամբ։

Ավելին՝ տեսանյութում.

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.