Եթե բախտդ բերի․․․

95387310_1196481994032440_1456438957855211520_n

Եթե քո բախտը բերի ու դու սիրահարվես խելագարի նման, կորցնես ունեցած-չունեցածդ, եղած-չեղածդ,գլուխդ,կորցնես Քեզ,հիշիր,որ դա այն լավագույնն էր,ինչը կարող էր պատահել կյանքումդ: Ու կարևոր չի,թե դա ինչով կավարտվի՝ սիրո՞վ, հիասթափությա՞մբ,բաժանությա՞մբ թե՞ ամուսնությամբ: Սա այն միակ դեպքն է, որ ժամանակը կապ չունի ու հրաշալի է անկախ ժամանակից: Ու եթե բախտդ բերի դու այնքան խելոք կլինես, որ առանց կանխատեսությունների կտրվես բախտին ու կկորցնես գլուխդ, դե թեկուզ միայն նրա համար, որ զգաս՝ոնց է զարկում սիրտդ:

Եթե քո բախտը բերի, դու մի ամբողջ գիշեր կմնաս արթուն: Կմնաս արթուն ու կհասցնես հիշել բոլոր նրանց, ովքեր թանկ էին մի ժամանակ, կհիշես նաև նրանց, ում համար դու էիր թանկ ու հետո եղել է անխուսափելին՝ արժեզրկվել եք մեկդ մյուսի համար: Ու երկար գիշերվանից հետո քո հոգնած գլուխը կմտնի վերջապես, որ անկախ ամենից,մարդը մենակ է ու եթե բախտդ բերի,դա կլինի ժամանակին:

Եթե բախտդ բերի ու կյանքումդ հայտնվի հարուստ բառապաշարով մեկը, որ ականջներդ լցնի ճոխ-ճոխ բառերով ու դու խլանաս աշխարհի հանդեպ ու մեկ էլ լռի, դու կհասկանաս, որ ականջները պետք են միայն աչքերից հետո:

Եթե քո բախտը բերի ու քեզ մենակ թողնեն կես ճանապարհին, չմոռանաս շնորհակալություն հայտնել քեզ մենակ թողնողին, որովհետև նա դա արել է ամենաճիշտ պահին. դե հա՝ կցավեն ոսկորներդ, կթվա ողերդ անջատվում են իրարից, կպաղի արյունդ, բայց հավատա, որ ճամփի կեսին մենակ մնալը այն հրաշալին էր, ինչը կարող էր լինել. ճանապարհի վերջում մենակ մնալն ավելի ցավոտ է:

Եթե բախտդ բերի ու դու ճիշտ ժամանակին դադարես սպասել, որովհետև միշտ կամ ժամանակից շուտ են հանձնվում կամ ժամանակից ուշ. դա ճակատագրի հեգնանքն է.իսկ եթե դու դա կարողանաս անել ճիշտ ժամանակին,քմծիծաղ տուր ու անցիր. հաղթել ես:

Եթե քո բախտը բերի ու պարտվես(դե գոնե մի անգամ),դու այդ պարտությամբ ձեռք կբերես հաղթելու իրավունք: Միայն թե այդ պարտությունը լինի ժամանակին:

Հեղ․՝ Նազիկ Կորիւնի

Կարդում է՝ Քնարիկ Ներսիսյանը

Օպերատոր՝  Քնարիկ Ներսիսյան

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.