Դպիր Tv. 2020-2021. Ընդառաջ

101625695_947810508973476_4999036324146053120_n

Իմ մեջ ամենաշատը «ինչու՞»-ներն են, անընդհատ կան էդ «ինչու՞»-ները, ամեն ինչի մեջ կա «ինչու՞», եթե անգամ պատասխանն էլ եմ ստանում, մեկ ա, էդ «ինչու՞»-ն նորից գալիս է , քանի դեռ հայտնի չէ «ինչպե՞ս»-ը)))։ Մամաս միշտ էդ հիշում է։ Ընդգծված, չլուծված  էին «ինչու՞»-ները հատկապես մաթեմատիկայի պարապմունքներին, երբ մեծ ջանքերով բացատրում էին խնդիրները՝ բոլոր հնարավոր բարեկամներին ներառելով, ես վերջում մեկ էլ ասում էի՝ բայց ինչու՞, եւ ինչու՞ հենց էդպես․․․․

Որոնում եմ, փնտրում եմ, կասկածում….փնտրող հոգի եմ, չգիտեմ որտեղ կավարտվեմ մի օր….Էդպես եմ նաև աշխատանքում. ցանկացած նոր փուլ մտնելիս պիտի քրքրեմ, փորփրեմ, կարդամ, ինձ համոզեմ․․․թե չէ չեմ վստահի և կիսատ կլինեմ…պիտի համոզիչ լինեն լուծումները՝ «ինչպե՞ս»-ը։ Արդեն պատմել եմ, որ երբ համավարակը թափ ստացավ, որպես ծրագրի ղեկավար ես սպիտակ անորոշության առաջ էի, ես չգիտեի որտեղից սնվեի, անփորձ, անհասկանալի իրավիճակ․․․ Նոր էի դուրս եկել թոքաբորբի ճիրաններից ու իմ ղեկավարած օղակի աշխատակիցների հարցերին չունեի փոխանցելու վստահելի ուղեցույց, իսկ եթե ես չեմ կրում և համոզված չեմ մի բանում, ո՞նց փոխանցեմ։ Պրպտումներս ինձ տարան դեպի Դպիր Tv-ի նախագիծը, որտեղ հեղինակային մանկավարժության հիմնադիրները մեծ ջանքերից հետո սկսեցին խոսել, ուղղորդել, ճանապարհներ ուրվագծել։ Դա շատ կարևոր էր, անպատմել օգտակար, մանկավարժական պատվիրաններից հետո կրթահամալիրում գործեց, զարգացում ապրեց ընտանեկան դպրոցը, հեղինակային մանկավարժությունը մտավ տուն, ընտանիք, ապրեց ու ծավալվեց։ Արդեն քանի ամիս, ամենօրյա տեսակապերով քննարկման հարթակ են գալիս կրթահամալիրի դպրոցները իրենց ընտանեկան մասնաճյուղերով, իրենց գործունեությամբ, արդյունքներով, դժվարություններով, կասկածներով, ուրախություններով․․․․հեղինակային մանկավարժությունը զարկերակը բռնել է, ռիթմը, զարգացումը պահում է։ Այսպես չէր եղել, որևէ ընտանիք, դասվանդող դուրս չմնաց քննարկումներից․ յուրաքանչյուրը ամեն օր, շաբաթ, ամիս հաշվետու եղավ իր գործունեության համար՝ ամենատարբեր նախագծային հանդիպումներով։ Որպես ծրագրի ղեկավար պիտի ընդգծեմ շատ կարևոր, էմոցիոնալ մի դիտարկում. դասավանդողները առաջ խուսափում էին կենտրոն գալ կենդանի խոսքով, պատմել իրենց գործունեության մասին, բայց այսօր արդեն անկաշկանդ են, կարող են անլարում պատմել, մեկնաբանել իրենց գործունեությունը։ Այս ընթացքը կարևորում եմ նաև, որ յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ կոնտակտի, հաղորդակցման մեջ մտնել հենց կրթահամալիրի տնօրենի, փոխտնօրենի, մանկավարժության լաբորատորիայի․․․․հեղինակային մանկավարժության հիմնադիրների հետ։ Շարունակ լսել կոնկրետ գործունեության շուրջ նրանց կոնկրետ դիտարկումները, ականատես լինելով՝ ինչպես է կառուցվում, ստեղծվում մանկավարժությունը․․․ինչպես է հայտնաբերվում մանկավարժությունը․․․սրանում ոչ ոք ինձ չի կարող հակառակում համոզել։ Հա, էն թնկթնկոցները, իհարկե, կան, բայց ներսում գիտենք, չէ՞, որ շնորհակալ են, քանի որ ինքնազարգացում, ճանաչողություն է ընթանում։ Անգամ տարրական բաները, էն որ խոսքի մեջ կարող են հնչեցնել հիմնադիրների թիմը՝ որևէ մանկավարժի անուն, ուղղություն, տեսության հղում, ձևակերպում․․․․դրանք բոլորը կարևոր են, քանի որ որոնողը կֆիքսի, կորոնի, կկարդա, կճանաչի, որպեսզի հետո կիրառի։ Ինչը կարող էր լինել այս սկսածի զարգացումը, շարունակությունը, որ անդունդ չառաջանա․․․Իհարկե մանկավարժության լաբորատորիան թույլ չէր տա նման բան․․․խելահեղ ռիթմի հետ ի՞նչ պասիվություն. հանդիպումներ կրթահալիրի տնօրենի հետ՝ խառը խմբերով։ Ասեմ, որ աշխատողները տագնապի մեջ էին, ի՞նչ պիտի ներկայացնեն, ի՞նչ ձևաչափով, ինչպիսի՞ հարցեր կլինեն։ Իրականում այս ողջ ընթացքում հետևողական կարգապահության շնորհիվ գործունեությունը դասավանդողների գնահատվել էր թե՛ ընտանեկան դպրոցին ուղղված հարցաթերթիկներով, թե՛ ամենշաբաթյա նախագծային հաշվետվություններով։ Տեղեկանքները լաբորատորիայի կողմից ստեղծված լրացվեցին և, ահա՛, առաջին հանդիպումը։ Հանդիպման կազմակերպումը որպես Դպիր Tv- ի շարունակություն եղավ, նոր կազմակերպմամբ, սպասվող լրացումներով, կրթահամալիրի դպրոցների տարբեր հարթակներում։ Անդրանիկ եթերը եղավ Հյուսիսային դպրոց- Գեղարվեստի ցուցասրահում։ Հնչեցին առնացքային հարցեր, հարցադրումներ, ուղղություններ և առաջիկա գործունեության, անելիքների հստակ ֆորմաներ։

Շնորհակալ ենք այսպիսի կոնկրետ աջակցության, զարգացման, անընդհատ մտմտալու համար։

Ավելին՝ տեսանյութում, ափսոս, որ մասնակիցները չխոսեցին դժվարությունների, ափսոսանքների և խոչընդոտների մասին։ Հուսամ՝ կլրացնեն իրենց տեքստերում:

Հանդիպման ամբողջական տեսագրությունը՝

https://web.microsoftstream.com/video/8817d20f-e2b1-4ce8-a644-6d0fd6d27f37

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.