Մեկ կադր, մեկ հայացք. ուսումնական կինո-ֆոտո փառատոն

Փառատոնը ներառում է հետևյալ ձևաչափերը՝ ֆիլմ, ֆոտո–ֆիլմ, լուսանկար կամ լուսանկարչականշարք, Ես վլոգեր, անհատական TV, ընտանեկան Tv: Նյութերում կարևորվելու է ստեղծագործական մոտեցումը, ազատ միտքը, սցենարը և մոնտաժային լուծումները (հնարավորության սահմաններում): Փառատոնն ազատ է արտահայտելու համար յուրաքանչյուրի մտքերը՝ պատկերի միջոցով:

Ներկայացվող նյութերի պահանջները.

  • Ֆիլմերը, ֆոտո–ֆիլմերը պիտի ունենան թեմատիկ մոտեցում (լինեն մեկ գաղափարի շուրջ)
  • Ֆիլմերի և ֆոտոֆիլմերի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն
  • Թեմատիկ, ժանրային սահմանափակումներ չկան
  • Լուսանկարը կամ լուսանկարների շարքը պիտի ունենա պարտադիր կցված նկարագիր (ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ)
  • Ֆիլմերն ու լուսանկարները ցանկալի է, որ նկարված լինեն  2019թ. սեպտեմբերից սկսած (նյութերը ուղարկելուց, անպայման նշեք աշխատանքի տարեթիվը)
  • Ֆիլմերում հնչող ու ֆոտոֆիլմերին լրացնող երաժշտությունները  պիտի լինեն գործիքային տարբերակով (instrumental), կամ եթե վստահ եք, որ ձեր ընտրած երգի բառերը թեմատիկ կապ ունեն ֆոտոֆիլմի, ֆիլմի հետ
  • Ֆիլմերի ու ֆոտոֆիլմերի հղումները պիտի ուղարկվեն YouTube-ի կամ այլ վիդեո պորտալի (RuTube, Vimeo) ալիքից
  • Լուսանկարն ու լուսանկարների շարքը պիտի ունենան մինիմալ տեխնիկական որակ (նկարը ուղարկեք օրիգինալ տարբերակով, ֆեյսբուքից, կայքից կամ այլ տեղից ներբեռնած անորակ նկարները չեն ընդունվելու)
  • Լուսանկարները ուղարկել Google Drive-ի կամ WeTransfer ծրագրի միջոցով
  • Ֆիլմերն ու ֆոտոֆիլմերը ցանկալի է լինեն HD կամ FullHD տարբերակով
  • Այլ հեղինակներից նյութերը օգտագործելու դեպքում, պարտադիր ֆիլմի ենթագրերում նշել հեղինակի անունը (թե երաժշտության դեպքում, թե այլ տեսանյութերի)

Անվանակարգեր.

  • Լավագույն ֆիլմ
  • Լավագույն վավերագրական ֆիլմ /դոկումենտալ, հետազոտական աշխատանք/
  • Լավագույն անիմացիոն ֆիլմ /մուլտֆիլմ/
  • Լավագույն օպերատորական աշխատանք /տեսախցիկի հմտագույն, գրագետ շարժում/
  • Լավագույն ռեժիսորական աշխատանք /մտքի հետաքրքիր, տարբերվող, բարձրագույն թռիչք/
  • Լավագույն մոնտաժային աշխատանք
  • Լավագույն լրագրողական աշխատանք /հաղորդում, ռեպորտաժ/
  • Լավագույն թեմատիկ լուսանկարչական շարք, ֆոտոպատում
  • Լավագույն ֆոտոֆիլմ
  • Լավագույն լուսանկար
  • Լավագույն յութուբյան էջ
  • Լավագույն անհատական Tv
  • Լավագույն ընտանեկան Tv

Հատուկ անվանակարգ. Հրազդան գետի (Զանգուի) և հարակից տարածքների ամենայուրօրինակ, ամենահետաքրքիր դիտակետից արված լուսանկար, լուսանկարների շարք:

Հայտերն ընդունվում են մայիսի 25-ից մինչև հունիսի 4-ը, ժամը՝ 00:00

Փառատոնին մասնակից  նյութերը կարող եք դիտել առցանց, հունիսի 8-ից սկսած tv.mskh.am (mskh.am) կայքում:

 

Ծրագրի սկզբնաղբյուրը՝ այստե՛ղ

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.