Մայիսյան 16-րդ հավաք
Ընտանեկան դպրոց-լաբորատորիա
- Ես բլոգեր եմ․ Ի՞նչ հմտությունների եմ տիրապետում (բլոգում նյութեր հրապարակել, խմբագրել, նկար տեղադրել, հղում կցել, YouTube- ից ֆիլմ տեղադրել բլոգում…)
- Ինչպես աշխատել Power Point ծրագրով
- Գործել Slide share հարթակում
- Տեսաձայնագրություններ, ձայնագրություններ մոնտաժել
- Տարբեր կայքերից օգտվել․ օրինակ՝(chess.am, կամ էկրանը տեսագրելու ծրագրեր)
- Ինքնուրույն մեդիագործիքներ յուրացնել
- Անհատական Тv ստեղծել, վարել
- Յութուբյան էջ ստեղծել, վարել
- Ձեռք բերած հմտությունները ի՞նչպես եք փոխանցում
Ընթացքը՝
Մայիսի 4-9-ը ընտանեկան դպրոցի տարատարիք ներկայացուցիչները հանդես են գալիս բաց տեսադասով և փոխանցում հմտություններ։
Արդյունքում՝
Սովորող-սովորեցնող համատեքստում կստեղծվեն տեսադասերի մեդիահմտություններին ուղղվա փաթեթներ, կլինեն նոր անհատական, ընտանեկան tv-էր, ռադիոներ, նոր սովորողներով, ընտանեկան դպրոցի ներկայացուցիչներով կհամալրվեն բլոգերների շարքերը։ Արդյունքները կփոխանցվեն կրթահմալիրի մեդիագրադարան, կտեղադրվեն դպրոցի ենթակայքում, mskh-ում, հոդվածի տեսքով Դպիր ամսագրում, սոց ցանցերում։
Մասնակից՝ Ընտանեկան դպրոց