Վարպետության դասեր- ցուցադրություններ, հանդիպումներ
Բաց արվեստանոց․․․Ծեսից մինչև ներկայանում են ծնողները․․.
Մանկավարժական այս միջավայր- հարթակը ծնվեց «Գույներ և ազդեցություններ» նախագծով։ Փիրոսմանիից մինչև Ստամբուլ։
Հիմքում արարումն էր․․․միակ ուղեցույց ունենալով ուսումնական օրացույցը։ Խթանիչներով հարուստ մի միջավայր, որտեղ սովորողները ազդեցությունները(ծիսական, օրացուցային երաժշտություն, թեմա), ընդունելով հայտնվում են ստեղծագործական գործողության մեջ։ Ինչպես Դյուին կասեր. «Նրանք այլևս սպառող չեն»։ Սովորողները, սաները, բաց արվեստանոցի միջավայրում հայտնվելով, հանդես են գալիս արարողի, ստեղծողի դերում, սովորել՝ անելով, խաղայնությամբ, հնարելով։ Այո՛, միտքը միայն գենետիկայի և միջավայրի միասնական սինթեզի ծնունդն է։ Ստեղծված աշխատարանի հմայքը իր անընդհատության, շարունակ դինամիկ, գործուն ստեղծականության մեջ էր։ Ամենատարբեր նախագծային խմբեր, նախակրթարանի 2 տարեկան սանից մինչև ուսուցիչ, ծնող՝ կրթական փոխանակումով, վերապատրաստման ծրագրով հեղինակային մանկավարժությանը մերձեցող պատվիրատուներ։
Անցնելով մի սիրուն, բեղուն, զարգացող նախագծային, փառատոնային շրջան՝ բաց արվեստանոցը ունեցավ ընդլայնում՝ նոր աշխատարան-արվեստանոց, Artասահման պատկերասրահ։ Տասնյակ վարպետության պարապմունքներ, համերգ-ցուցադրություններ, ծիսական գործունեության ձևեր։ 2019-2020 ուստարում Բաց արվեստանոցը 《Սեբաստացու օրերին》 իր գիրկն առավ նաև ծնող-մասնագետներին` «Բաց արվեստանոցում սեբաստացի ծնողներն են» նախագծով։
Բաց արվեստանոցում ներկայացան Հյուսիսային դպրոցի ծնողները, հանդես եկան workshop-ով, ցուցահանդեսներով, ասուլիսներով, ներկայացումներով։ Զուգահեռ նաև հյուրընկալեցինք այդ հարթակում այլ արվեստագետների, մտավորականների։ Իհարկե ֆիզիկական միջավայրում ունեինք օրացույց, հարթակի հյուր-վարպետներ, սակայն այն խախտվեց, ընդհատվեց, երբ կենտրոն եկավ թագավարակը։
Ի՞նչ անել և ինչպե՞ս անել․․․Եթե հայացք նետենք ու փորձենք հասկանալ Բաց արվեստանոցում նախագծի խորքը, ապա պիտի գրանցենք, որ այն ընտանիք-դպրոց սահմանների ջնջմանն էր ուղղված, այն միավորող կամուջ էր, ներառականության հարթակ։ Ճանաչի՛ր դպրոցդ, ճանաչի՛ր պատվիրատուիդ, դարձիր ուսուցիչ, արի կենտրոն, փոխանցի՛ր, բռնիր երեխայիդ ձեռքը, վստահություն փոխանցիր․․․չէ՞ որ միջավայրն այնքան նպաստավոր է․․․․։
Հեղինակային մանկավարժությունը արտակարգ դրության օրերին մտավ ընտանիք , զարգացավ, ծնողները, լինելով մեդիագրագետ, շուտ յուրացրեցին գործիքները, ստանձնեցին իրենց պատասխանատվությունը՝ երեխայի առաջին կրթիչի դերը։ Այո, հարթակում ընտանիքն է, «Հարթակում ծնողն է»։ Մարտ ամսից հետևելով մանկավարժության զարգացմանը սեբաստացիական ընտանիքներում՝ պիտի վստահորեն արձանագրեմ, որ այդ փոքրիկ հասարակությունը կենտրոն եկավ իր կարգապահության բարձր աստիճանով, իհարկե, որպես խորհրդատու ունենալով դպրոցին, ուսուցչին, ստեղծելով ու դառնալով տասնյակ նախագծերի մասնակից։
Հետևելով ընտանեկան դպրոցի զարգացմանը, ամեն օր ավելի ու ավելի ներառված ծնող ու ընտանիք հայտնաբերելով սկսեցին հրապարակվել բազմատեսակ նյութեր, պատումներ, գնահատականներ։ Առաջացավ ցանկություն՝ մի նոր նախագծի ներքո լսել ծնողին, որը կանդրադառնա ընտանեկան դպրոցին, դրա առավելությանը, դժվարություններին, դերին, դպրոց-ուսուցիչ-ծնող շղթային, ուսումնական պլանին, հանդես կգա առաջարկով, որպես մասնագետ՝ նաև պարապմունքով։ «Հարթակում ծնողն է» նախագծով տարբեր ծնողներ իրենց խոսքով, ներկայացմամբ արդեն 15-րդ հավաքին մասնակից։
Հարթակում ծնողն է․ Հյուսիսային դպրոց-պարտեզ
Նախակրթարան
Դպրոց
Զարուհի Պետրոսյան՝ Դանիել Մարկոսյանի մայրիկը և հայրիկը
Բյուրեղ Մելիքյան՝ Արսինե Բադալյանի մայրիկ
Լուսինե Կարապետյան՝ Հենրիկ Կարապետյանի մայրիկ
Տաթևիկ Հարությունյան՝ Ալեն Հարությունյանի մայրիկ
Լիլիթ Սարգսյան Հարութ Կարապետյանի մայրիկ
Ձեռքբերումների, ներառման մասին է խոսում Ռոբերտի և Յանայի մայրիկը՝ Սոնան:
Ես դաստիարակվում ու կրթվում եմ երեխաներիս հետ՝ ներկայացնում է Կարենի մայրիկը՝ Ելենան:
Գրում է ընտանեկան դպրոցի ուսուցիչ Հասմիկ Նահապետյանը՝ Ադելինա Նահապետյանի մայրիկը։
- Հարթակում ծնողներն են. Գայանե և Մկրտիչ Գևորգյաններ
- Վարդան Հակոբյան — Հրանուշ Մնոյան
- Արեգ Սողոյան — Զարինե Սաֆարյան
- Ռաֆայել Գասպարյան — Լուսինե Հարությունյան
Տեսադասեր, պարապմունքներ․․․Վարում են ընտանեկան դպրոցի կազմակերպիչները
- Մելանյա Թոմաս՝ մաթեմատիկա + օրիգամի
- Մարիամ Բալյան՝ «Գուշակենք միասին »
- Երաժշտական դաս Մարգարյաններից
- Տեսանյութեր նկարահանելու այբուբենը-Սադոյաններ
- Թատրոնը մանկավարժության գործիք-Աբտոյաններ
- Ճանապարհային երթևեկության կանոններ-Հովհաննիսյաններ
- Մարդու իմունային համակարգը-Մկրտչյաններ
- Տունը բաց արվեստանոց-Դավիթ Դավթյանի արվեստ. ներկայացնում է Նվերը Արդյունք
Հյուսիսային դպրոցի 1․1 դասարանի սովորող Հրայր Քյուրքեջյանի մայրիկ՝ Լիանա Ասատրյանը ներկայացնում է իր արվեստանոցը։
Առցանց տեսադաս սովորող Հրայր Քյուրքեջյանի մայրիկ՝ Լիանա Ասատրյանի հետ
- Կիբերանվտանգություն՝ Անահիտ Պարզյան
- Բնապահպանություն. Արտ միջավայր՝ Գայանե ներսիսյան
- «Արագություն, ժամանակ, ճանապարհ»՝ ներկայացնում է Մարկոսյանների ընտանիքը. կազմակերպիչ՝ Հասմիկ Իսրայելյան
- Հարթակում ծնողներն են. նկարչուհի-քանդակագործ Մարինա Գևորգյան և քանդակագործ Արեգ Պետրոսյան: Հարթակում Մհեր Պետրոսյանի ծնողներն են: Հղումը՝ այստեղ:
Գեղարվեստական մարմնամարզություն Մարիայի հետ: Ամփոփումը՝ այստեղ:
- Առցանց հանդիպում մ Արինա Նավասարդյանի ծնող, մանկաբույժ Գայանե Հովհաննիսյանի հետ
- Մանան Հովհաննիսյանի մայրիկ Զառա Հարությունյանը «Հարթակում ծնողն է» նախագծի շրջանակում պատմում է հեռավար-ընտանեկան դպրոցի մասին։
Picsart ծրագրի ուսուցում Մհերի հետ: Հղումը՝ այստեղ:
Power point ծրագրի ուսուցում Ալեքսի հետ: Հղումը՝ այստեղ:
Chess.am կայքի ուսուցում Գեղամ Գասպարյանի հետ: Հղումը՝ այստեղ:
Շախմատի բաց մրցաշար, պատասխանատու՝ Առնոլդ Միքայելյան: Հղումը՝ այստեղ:
Մոնտաժային ծրագրի ուսուցում Եվա Պապյանի հետ.Հանդիպման տեսագրությունն՝այստեղ:
- Ինչպես գրանցվել soundcloud.com տարածքում և ռադիոնյութ հրապարակել. 8.5 դասարանի սովորող Գոհար Ստեփանյանի հետ:
- Ուրախ մաթեմատիկա Դանիելի և եղբոր հետ:Հանդիպման տեսագրությունն՝այստեղ:
- Մարդու օրգանիզմը. հանդիպում Քրիստինե Սահակյանցի հետ:Հանդիպման տեսագրությունն՝այստեղ:
Ծնողական հավաք: Ուսումնական պլանը՝լեգո: Հղումը՝ այստեղ:Հանդիպման տեսագրությունն՝ այստեղ:
Ուսումնական պլանը լեգո. առցանց հանդիպում միջին դպրոցի հետ: Համատեղ քննարկում, առաջարկություններ
Ծնողական հավաք: Ուսումնական պլանը՝լեգո: Հղումը՝ այստեղ
Ընթերցանություն + տեխնոլոգիական գործունեություն — Լուսինե Մովսիսյան և մայրիկ՝ Արմինե ՔԵրոբյան։Արդյունքն՝ այստե՛ղ։