
Հաղորդաշարի հերոսին ուղղված տեխնիկական պահանջներ՝
- Եթե տեսագրում եք հաղորդումը հեռախոսով, խնդրում ենք այն պահել հորիզոնական
- Հաղորդման վայրը ընտրել բնակարանի գրադարանային, ընթերցողական հատվածը
- Հետևել նկարահանման երկրորդ պլանին, որ շատ ակտիվ չլինի/անց ու դարձ/
- Բացառել հաղորդման ընթացքում աղմուկը
- Հանդերձանքը շատ վառ, զոլերով, բծավոր չլինի, պատկերը չայրելու համար
- Հարցերին արձագանքելուց հարկավոր է կամ մտապահել կամ հարց առ հաց ընդմիջելով նկարել։
- Զրույցի մեջ կարող եք ներգրավվել նաև երեխային
Հաղորդման հարցաշարը՝
- Ի՞նչ է նշանակում Հեղինակային մանկավարժություն իրականացնող կրթահամալիր…Ո՞րոնք են այդ գործիքները, սկզբունքները կամ հայացքը։
- Ի՞նչ պատահեց կրթական հաստատություններին, երբ քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն։
- Հեղինակային դպրոցը պատշա՞ճ էր զինված իրավիճակի համար։
- Ի՞նչ տվեց եւ ի՞նչ խլեց այս կազմակերպումը։
- Ի՞նչպիսինն էր Ձեր պատկերացումը ընտանեկան դպրոցի մասին, ի՞նչպիսին է այն հիմա։
- Ի՞նչպես է դառնում ընտանիքը մասնակից։ Ի՞նչպես եք գնահատում խորհրդատու, ուսուցչի հետ Ձեր համագործակցությունը։
- Պատմեք ընթացքի մասին․ Օրինակ ընտրեցիք նախագիծը, ի՞նչ է կատարվում այդ պահին ընտանեկան դպրոցում, պատմեք։
- Առանձնացրեք մի քանի նախագիծ, որ դպրոցի, խորհրդատու ուսուցչի առաջարկով եք ընտրել և մի քանի նախագիծ, որ Ձեր ընտանեկան դպրոցում է ծնվել։
- Կարո՞ղ ենք ասել, որ այս ընթացքում հեղինակային մանկավարժությունը, դպրոցը, ուսուցիչներին, ձեր երեխային ավելի լավ ճանաչեցիք։
- Ի՞նչպես ես գնահատում երեխայի տրամադրությունը ընտանեկան դպրոցում։
- Կարող ենք ասել, որ հեղիանակային մանկավարժությունը ընտանեկան դպրոցում նոր տիպի զարգացում է ապրում։
- Ֆիզիկական միջավայր վերադառնալուց հետո ինչ առաջարկներ, լուծումներ կուզեք, որ անցնի ուսումնական պլան, ընդգրկվի ուսումնառության կազմակերպման մեջ։
- Ի՞նչ կլինի, երբ վարակն անցնի եւ դպրոցները սկսեն գործել։
- Կա՞րող ենք ասել, որ նոր մանկաէարժություն Է հիմա ստեղծվում, շոշափվում։