Ընտանեկան նախագծերը Հյուսիսում

92402084_1178211582526148_981761478698729472_o

Այս օրերին, արդեն մեկ ամիս և ավելի է, ինչ  հանրակրթությունը տեղափոխվել է ընտանիք։ Որպեսզի չկրկնվեմ, նորից չվերապատմեմ մարտի 2-ից սկսած հեղինակային կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունում ուսումնառության փուլերի մասին, առանձնացնեմ միայն ընտանեկան դպրոցի զարգացումը։

Պարզ էր, որ հեղինակային մանկավարժություն իրականացնող հաստատության մանկավարժական լաբորատորիան կկանգներ ընտանիքի կողքին, կփոխանցեր այն զինանոցը, որը պետք է պաշտպաներ անհատին՝ սովորողին։ Էդպես էլ եղավ․․․ լաբորատորիայից սուրհանդակ դուրս եկավ, և ուսուցիչները լծվեցին դրա կազմակերպմանն ու իրագործմանը։ Առանցքում սովորողի անհատական պլանն էր՝ ստեղծված ընտանեկան դպրոցում, ծնողը՝ ուսուցիչ, ուսուցիչը, դպրոցը՝  ծնողին օգնական։

Դեռ մարտի 2-ից մենք գրանցել էինք ընտանիքների կողմից դրական արձագանքներ ուսումնական պրոցեսը, երեխայի կրթությունը կազմակերպելու, նրա կրթական իրավունքը պաշտպանելուն ուղղված, նախագծերով մոտիվացրել էինք ընտանիքի անդամներին, ներառելով տարբեր հավես ու հետաքրքիր նախագծերում։ Կար հաջողություն, արձանագրենք՝ հեղինակային մանկավարժությունը սկսել էր բնակվել ընտանիքներում․․․։

Ապրիլն է կիսվում, և ընտանեկան դպրոցն օր օրի, ժամ առ ժամ իր նախաձեռնողականությամբ որակ է մատուցում։ Նույն ընտանիքից մեկ շաբաթ առաջ այլ որակի նյութեր էինք ստանում, իսկ այսօր դրանք լրիվ եթերային, գրադարանային են։ Սա փաստում է, որ մանկավարժությունը ընտանիքում զարգացում է ապրում։

Ի՞նչ է անում դպրոցը, ուսուցիչը այդ հարցում։

Լաբորատորիան շաբաթվա համար նորացնում է ուղեցույցընոր շեշտադրումներ անում, դպրոցը կազմում է ընտանեկան դպրոցին ուղղված ուղեցույցային նախագծերի փաթեթ, հրապարակում դրանք դպրոցի ենթակայքում, ուսուցիչները իրենց բլոգներում և դրանք փոխանցում ընտանիք՝ նախագծերի հիմքում ունենալով և՛ կրթահամալիրային օրացույցը, և ազատ-ստեղծական այլ առաջարկներ։

Մենք համավարակի օրերին ավելի լավ ճանաչեցինք մեր պատվիրատուին, իսկ նա ավելի մոտեցավ ու ճանաչեց մեր մանկավարժությունը, սիրեց, ընդունեց ու որոշեց ապրել դրանով, մասնակցել դրա զարգացմանը, իր առօրյան լցնել այդ բովանդակությամբ։ Կարճ եմ պատմում, հետո ավելի կմանրամասնեմ․․․․ Փաստ է, որ սեբաստացի ընտանիքը ձեռնհաս-կարող է, բավարար են գիտելիքները, կարողությունները, հմտությունները՝ ներառվելու նախագծերում, ընկալելու կազմակերպման այսպիսի առաջարկը և ստանձնելու իր՝ առաջին կրթիչի պատասխանատվությունը։ Ընտանիքն օգտվեց իր ինքնուրույնության ազատությունից, դրսևորեց ստեղծական հայացք, վարք՝ առաջացած խնդիրներին մոտենալու, միասին լուծելու ունակություն, ինչպես նաև իրար հետ աշխատելու, համագործակցելու պատրաստակամություն, շփման հասունություն և հաղորդակցման նոր մշակույթ։

 

Ընտանեկան դպրոցի ուղեցույցային նախագծեր

 

Նախագծային արդյունքների ընտրանի

«Զատիկ» ուսումնական նախագիծ

Զատկական ընտրանի․ ընտանեկան նախագծեր

6 տարեկաններ

1-1 դասարան

1-2 դասարան

2-1 դասարան

«Զատկի ծես» ուսումնական նախագիծով իրականցվող աշխատանքների արդյունքները

 

 

2-2 դասարան

2-3 դասարան

4-5-րդ դասարաններ․ Տեխնոլոգիա

1-5-րդ դասարաններ․ Երաժշտություն

4-5-րդ դասարաններ․ «Զատկածեսն ընտանիքում» 

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

2-2 դասարան

 

Ընտանեկան  այլ նախագծեր

2-1 դասարան․ Էլլա Գրիգորյան․ Մի հին լուսանկարի պատմություն

2-2 դասարան

 

2-2 դասարան

2-3 դասարան

«Իմ ընտանեկան ալբոմից, մի լուսանկարի պատմություն» ընտանեկան նախագիծ

 

2-3 դասարան

 

3-1 դասարան

3-2 դասարան

Եվա Tv․ Եվա Պապյանի անհատական Tv-ն

4-1 դասարան

Հենրիկ Կարապետյան․Герой моей семьи!!!

5-րդ դասարան

«Ես պատրաստ եմ»․ Մելանյա Քեքեջյան․ Սովորող-սովորեցնող

Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ․ 4-5-րդ դասարանցիներ

 

Մեդիաընթերցարանների ստեղծում՝ Աղայան+Ռոդարի նախագիծ

 

Հորինուկների, պատումների ստեղծում՝«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

1-1 դասարան․Ձոն․ տեխնոլոգիական ստուգատես

1-2 դասարան․Ձոն տեխնոլոգիական ստուգատես

2-3 դասարան․ Ձոն տեխնոլոգիական ստուգատես

Ընտանեկան այլ նախագծեր

 

Ընտանեկան մարզական նախագծեր

Մարմնամարզություն 1-3-րդ դասարանցիներ

Մարմնամարզություն տանը 4-5-րդ դասարանցիներ

 

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.