Անժամ դպրոցը և կրթական ինվարիանտը։

Համաշխարհային աղետ դարձած Կորոնավիրուս համաճարակի զոհը չդառնալու համար, երբ հանրապետության դպրոցները անցան արձակուրդային ռեժիմի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ընտրեց հեռավար-առցանց ուսուցումը։ Ի՞նչը պիտի խոչընդոտեր, երբ  շարունակ ուսուցումը մեդիագործիքների կիրառությամբ է, իսկ  մեդիան  տարածություն չի ճանաչում։ Կան դասավանդողների բլոգները, օրացուցային, աշխատանքային նախագծերը, կա մեդիագրադարանը։ Կորուստ, որպես այդպիսին, միայն բնական միջավայրն էր, մարդկային ջերմությունը, և իհարկե, գարունը․․․․կրթահամալիրում, Հյուսիսում, Գեղարվեստում։

Հաջողեցինք առցանց ուսուցման առաջին շաբաթը ծնողների ակտիվ ներառմամբ՝ նախակրթարանից դպրոց։ Որպես նկատառում՝ կառանձնացնեմ ծնողների ակտիվ մասնակցությունն ու ոգևորությունը, իսկ դրա հետևում, իհարկե, դասավանդողների հետաքրքիր նախագծերն էին։ Նախագծերը դրված էին շաբաթվա համար. նախագծի ղեկավարը սահմանափակումներ չէր դրել, որպեսզի սանը ազատ ու ավելի սիրով մոտենա առաջադրանքին։ Շարունակել կարդալ