Որպես մայրիկ․Նարեկյան ընթերցումներ

thumbnail_ImageՍոնա Սարգյանի բլոգում

Այս օրերին, համավարակի շրջանում, երբ կրթության կազմակերպման հարթակում անցում է եղել հեռավար ուսուցման կազմակերպմանը, բազում փորձերի, հաջողությունների մեջ, դասավանդողների ուսումնական բլոգները, դպրոցների ենթակայքերը, կրթահամալիրի կայքը՝ MSKH-ը, ողողվեցին նաև ընտանեկան ուսուցման նախագծերով։ Երբ կրթահամալիրի հիմնադիր կազմը կարևորեց, ընդգծեց ընտանեկան ուսուցումը, ստեղծեց մի ուղեցույց ընտանիքի համար՝ հարթակ բերելով սովորողին, ընտանիքի անդամներին, հարկ եղավ արդեն հանդես գալ այդ հարթակում՝ որպես սեբաստացու մայր, որպես օրինակ։ Սոնի հետ երեկոները ունենում էինք ֆիլմերի դիտումներ, քննարկումներ, փոքրիկ ընթերցումներ, էլեկտրոնային պատկերասրահներով, թանգարանններով ճամփորդություններ։ Լինելով պահքի մեջ և Սուրբ Հարության շեմին՝ շատ կարևորում եմ Նարեկի ընթերցումները, հատկապես, երբ տեր Եզնիկը առաջարկեց, որ Մատյանը բացեմ ու հաճախ աղոթեմ, աղոթեմ աշխարհի համար, պանդեմիայի չեզոքացման համար։ Լսեցի, ոգևորվեցի․․․վաղուց չէի կարդացել։ Նարեկացուն ընկալում եմ իր ամբողջությամբ, համապատկերով, նրա տաղերով, գանձարանով, հմայիլներով, Նարեկով․․․ Այս ընթերցումն էլ ունկնդրի համար ուզում եմ լինի մի այդպիսի հնարավորություն, Նարեկացուն մերձենալու առիթ․ որպես երգիչ, որպես վարդապետ, որպես պոետ․․․ով ինչպե՞ս կզգա, քանզի բնավ կարևոր չէ, թե դու կունենաս հոգևոր փորձառություն, կունենաս աստվածային, տիեզերական կարոտներ, վախեր, աստվածաորումներ, աստվածամերժումներ, կընկալես նրա բառաբարդումները, բառեղեն տաճարը, նրա գերլեզուն, խորհրդաբանական շտեմարանը, թե ոչ ․․․Նարեկացին անթարգման է․․․, իսկ մերձեցումները նրան անվերջ են, ուղղակի պետք է մոտենաս և գտնեղ քո որոնումը։ Որպես մայր ուզեցի, որ Սոնի, տանեցիների ականջը շոյի այս ընթերցումը, իսկ թե ի՞նչ ուղարկեցի տիեզերք, դա արդեն իմն է․․․

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.