Հերոսուհիս հեռացավ…

ում մի տեսակ տագնապ կար․․․․կարոտել եմ ծերերիս, իմ հարազատ տատիկ- պապիկներիս, իմ նախագծային ընկերներիս՝ Նուշիկին, Մարիամին, Ռոզային, Լիպարիտ պապիկին․․․․ նամակով գրեցի մեսինջերի ընտանեկան՝ քույրիկներիս խմբում։
Անընդհատ ինչ-որ բան խանգարում էր, որ զանգ տայի, խոսեի․․․ Քիչ առաջ իմացա, որ իմ «Տնից տուն․ճակատագրեր, մարդիկ» նախագծի հերոսուհին՝ իմ Նուշիկ մայրիկը, իմ տիկին Նուշիկը հեռացավ․․․․։
Տիկին Նուշիկը մեծ ցավ ուներ։ Նախ՝ կորցրել էր 17 տարեկան աղջկան, ապա՝ 1988թ-ին Նախիջեւանի Զնաբերդ գյուղից գաղթել էին Ալայազ, այժմ Եղեգիս, հետո որդուն՝ Ղարիբին էր վաղաժամ կորցրել։
Նուշիկը, գաղթի ընթացքում լինելով գյուղի դպրոցի գրադարանավարը, վտանգելով իրեն, հայերեն գրքերն էր փրկել…Ինձ նույնացնում էր դստեր հետ, ասում էր, որ իր վաղաժամ կյանքից հեռացած աղջիկն եմ՝ Սաթիկը, ում շիրիմը թողել էր Նախիջևանի Զնաբերդ գյուղում։ Շատ էր կարոտում հայրենիքը, ախր դստեր շիրիմն այնտեղ, հայրենիքն այնտեղ…էդպես էլ չհարմարվեց… հենց խոսում էինք, աչքերն արցունքոտվում էին,ու ասում էր՝ ես անհայրենիք թռչուն եմ…
Առաջին հանդիպումը այնքան ազդեցիկ էր… Սկսվեց մեր ընկերությունը։ Զանգեր, այցելություններ․․․․ Միշտ սպասում էր ինձ, զանգիս…
Ապրում էր կրտսեր որդու՝ Արմենի ջերմ ու սիրառատ, հյուրընկալ ընտանիքի հետ։ Տատը գորովանքի մեջ էր, սիրված։ Զով եղանակին նստում էր պատշգամբում, թախտին և ընկույզ էր կոտրում։ Հենց իմանում էր, որ մոտենում ենք, իսկույն հարսին՝ Մանուշին հրահանգում էր ձվածեղ սարքել ու մածունով, մեղրով, ընկույզով մեզ ընդունում։ Ժպիտով, հումորով, բայց միշտ արցունքով վարագուրված աչքերով էր Նուշիկ մայրիկը, ցավը մեծ էր, անթաքույց․․․
Տիկի՛ն Նուշիկ, խիղճս խաղաղ է, քանի որ կարողացա ձեր փափագը՝ Սաթիկին նվիրված բանաստեղծությունների շարքը տպագրել, դա այնքա՜ն բաղձալի էր․․․:
Հուզվեցիր, ուրախացար շա՜տ, իմ տիկին Նուշիկ, իմ հերոսուհի․․․շատ էիր երազում գնալ հայրենիքդ, հիմա երևի Նախիջևանում ես, քո Զնաբերդում․․․Սաթիկիդ ու Ղարիբիդ հետ․․․
Դե, ճախրիր խաղաղությամբ…
Զորակցում եմ ընտանիքին․․․

https://qnarnersisyan.wordpress.com/2019/01/15/տնից՝-տուն-ճակատագրեր-մարդիկ/

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.