Առցանց ուսուցման ամփոփում

64400405_934113226935986_5988716073271164928_n

Մարտի 2-6-ը համաշխարհային դարձած Կորոնավիրուս համաճարակի զոհը չդառնալու համար, երբ հանրապետության դպրոցները անցան արձակուրդային ռեժիմի, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը ընտրեց հեռավար-առցանց ուսուցումը։ Ի՞նչը պիտի խոչընդոտեր, երբ  ուսուցումը մեդիա գործիքների կիրառությամբ, իսկ  մեդիան տարածություն չի ճանաչում։

Հաջողեցինք առցանց ուսուցման շաբաթը, ծնողների ակտիվ ներառմամբ՝ նախակրթարանից -դպրոց։ Որպես նկատառում կառանձնացնեմ ծնողների ակտիվ մասնակցությունն ու ոգևորությունը, իսկ դրա ետևում իհարկե դասավանդողների հետաքրքիր նախագծերն էին։ Նախագծերը դրված էին շաբաթվա համար, որպես նրբություն ծրագրի ղեկավարը սահմանափակումներ չէր դրել, որպեսզի սանը ազատ ու ավելի սիրով մոտենա առաջադրանքին։

Ակտիվություն ստացավ՝ Հիգիենայի ստուգատեսը, ստեղծվեցին տեսանյութերի շարքեր, ընտանեկան թատրոնները, Ազգային խաղիկները, տեխնոլոգիական նախագծերը։ Եղան դեպքեր, որ անգամ սովորողները տեսնայութերում ոչ միայն ներգրավեցին ընտանիքի անդամներին, այլ նաև հարևաններին, ընկերներին, բարեկամներին։

Սովորողների մասնակցությունը ստացավ հաշվառում, ստեղծվեց մատենավարության հարթակում առցանց ուսուցման համապատասխան բաժին, որտեղ սովորողի մասնակցությունը գրանցվեց համապատասխան առաջադրանքի հղումով։

Հաջողության լավագույն դրսևորումն ու գնահատականն էլ իհարկե պատվիրատուին է։

 

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.