Design a site like this with WordPress.com
Get started

Հյուլե

Քնարիկ Ներսիսյանի մեդիատարածություն։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Հյուսիսային դպրոց, հասցե՝ Րաֆֆի 69/1, հեռ․՝ (010) 73 52 10

Հյուլե

Ճապոնական պոեզիա

Ա՜խ, եթե աշնան քամին
Այնքան թափված տերևներ բերեր,
Որպեսզի տաքացներ բուխարին…

* * *
Փոթորկում է աշնան քամին…
Ուր-որ է կսրբի երկնքից
Նոր ծնված լուսնին…

* * *
Աշնանային լուսինը
Կապույտ երկնքում
Սոճի է նկարում տուշով…

* * *
Օ՜ թխկենու տերևներ…
Դուք չվող թռչունների
Թևերն եք այրում…

* * *
Աշնան լուսին…
Ա՜խ, եթե ես վերստին կարենայի ծնվել
Իբրև բլրի գագաթին աճող սոճի…

* * *
Ինչպե՜ս է սուլում աշնան քամին…
Այն ժամանակ միայն կհասկանաք իմ տողերը,
Երբ գիշերեք բաց դաշտում…

* * *
Աշնանն էլ է ցանկանում ապրել այս թիթեռնիկը…
Տե՛ս, խմում է անհագ
Խրիզանթեմի վրա հայտնված ցողը…

* * *
Թառամեցին աշնանը ծաղիկները…
Թափվում ու ցրվում են սերմերը,
Ասես արցունքներ լինեն…

* * *
Ծանրումեծ քայլերն է փոխում կռունկը
Նոր հնձված հասկերի վրայով…
Աշուն է գյուղում…

Ամայի հեռվում կարմիր-կարմիր արև…
Բայց աշնան քամին
Սառնություն է շնչում անխնա…

* * *
Այլևս երբեք նա թիթեռ չի դառնա…
Զուր դողում է թրթուրը
Աշնան քամուց…

* * *
Տերևները թափվել են արդեն…
Ողջ աշխարհը միագույն է,
Միայն քամին է գվվում…

* * *
Այգում ծառեր են տնկել…
Նրանց ոգեշնչելու համար
Կամացուկ շշնջում է աշնան քամին…

* * *
Սառնաշունչ փոթորկին հագեցնելու համար բույրով
Ուշ աշնանը կրկին
Բացվել են ծաղիկները…

* * *
Ամպը կախվել է արևի վրա…
Շեղակի թռչում են ահա
Չվող հավքերը…

Ընկերների զրույցը
Հեռու է վանել և ջախջախել է
Աշնան մառախուղը…

* * *
Ինչո՞ւ ես այս աշնանը
Այսպես ուժգին զգացի ծերությունը…
Ամպեր և թռչուններ…

* * *
Տերևն ընկնում է տերևի վրա…
Թափվել է ամեն բան
Եվ անձրևն ապտակում է անձրևին…

* * *
Աշնանային փոթորկի պոռթկում…
Ինչպե՜ս է դողում ու թրթռում
Բաղեղի յուրաքանչյուր տերևը

***

***
Լուսինն է սուրում ամպերի միջով,
Մինչ ամենուրեք ծառերը կանաչ
Շարունակում են անձրև թոթափել:
Կտակ
Ինձանից հետո
Ինչ եմ թողնելու աշխարհի վրա:
Գարնանը՝ ծաղիկներ:
Ամառվա համար՝ երգը կկուի:
Աշնանը՝ կարմիր այս թխկիները:

                        Մաուցիո Բասյո

***
Գնում ես ամպերի միջով,
Եվ հանկարծ լեռան կածանում
Անձրևի տակ ծաղկած բալենի:
                                       Քիթո
***
Նայիր, ահա սոխակը
Նույն երգն է միշտ երգում
Անգամ իշխանի երեսին:
                                        Իսսա
***
Մտածում էի լոկ նրա մասին,
Եվ  հանկարծ նիրհը հեզորեն ձուլեց թարթիչներս իրար.
Եվ… տեսա նրան… Օ, ճակատագիր… թե իմանայի,որ երազ է այս,
Կարթնանայի՞ միթե…
                                        Կասա Կանամուրա
***
Եղե՞լ են արդյոք նախորդ դարերում
Մարդիկ, որ ապրած լինեն… հազար դար.
Մենք այդ չգիտենք:
Ուրեմն քեզնից
Թող սկիզբ առնի հավերժությունը:
                                         Սոսէ-Հոսի
Նոր օրվա հանդեպ
Միշտ նորովի եմ տրամադրվում:
Ամեն օր ես նոր զգեստ եմ հագնում:
                                      Հոսինո Տացուկո
***
Գիտցի՛ր
Թե՛ բարձունքը իմ, թե՛ իմ անդունդը
Դու՛ ես, դու միայն:
                                       Յամագուտի Սեյսի

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: