Ցանակացած գործունեությամբ. այդ թվում՝ լրագրությամբ զբաղվելը, ենթադրում է հետևել
Նպատակ
Լրագրական գործունեությանը ծանոթացում, նյութերի հայթայթում, ընտրություն, մեկնաբանի խոսքի յուրացում, -խմբագրված բանավոր խոսքի տիրապետում, բացման և փակման խոսքերի ստեղծում, ռեպորտաժների պատրաստում, ստենդ-ափ անելու կարողություն, եթերի էթիկա, ԶԼՄ -կարգավորող օրենքների, վարվեցողության կանոնների յուրացում, հարցեր կազմելու և ուղղելու, հյուրի հետ շփվելու՝ վարվեցողության կանոնների յուրացում, ուղիղ եթերում աշխատելու կարողություն,հարցազրույց վարելու հմտություն:
Խնդիրներ
- կրթահամալիրային առօրյայի՝ կյանքի լուսաբանում հարցազրույցների, ռեպորտաժների, ստենդ-ափերի ստեղծում
Ընթացք
- կրթահամալիրում օրացույցային իրադարձությունների հետաքննում, լուսաբանում՝ ստենդ-ափի, ռեպորտաժների տեսքով ռեպորտաժների մոնտաժում, լրահոսի խմբագրում և տեղադրում կայքի համապատասխան բաժնում։
Ցանկացած գործունեությամբ, այդ թվում՝ լրագրությամբ զբաղվելը, ենթադրում է հետևել որոշակի կանոնների: Դրանք ընդունված է կոչել վարվեցողության կանոններ, էթիկայի կանոններ, վարքականոններ: Լրատվական թողարկումների հիմնական առաքելությունը կլինի սովորող-լրագրողների միջոցով կրթահամալիրային կյանքը լուսաբանելը և ամենաթարմ տեղեկությունները, իրադարձությունները լսարանին օպերատիվ հասցնելը: Քանի որ այս ամենում ամենակարևորը հենց լսարանն է, ապա այդ նույն լսարանի համար տեղեկությունների, գաղափարների, իրադարձությունների ընտրելու ու տարածելու ընթացքում լրագրող-սովորողները հարաբերվում են տեղեկատվության աղբյուրների, օբյեկտների հետ՝ կրթահամալիրային խմբագրությունների, այլ: Ինֆորմացիայի աղբյուր կդառնան կրթահամալիրային օրացույցով որոշված իրադարձությունները, ինչպես նաև անդրադարձի արժանի համայնքային, քաղաքային, հանրապետական իրադարձությունները: Ստեղծված նյութերը կտեղադրվեն կրթահամալիրի կայքի համապատասխան բաժնում և՛ մեդիա, և՛ տեքստային տարբերակով:
Արդյունքում
- սովորողը կտիրապետի ուղիղ եթերում գործելու, լրահոսը ճիշտ կազմելու կանոններին, լուրերի ճիշտ դասավորությանը, կտիրապետի եթերի մշակույթին, կկարողանա ինքնուրույն խմբագրել իրեն, կկարողանա լուր ստեղծել, ինֆորմացիան առանց սեփական շահերի ազդեցության և միջամտության անաչառորեն լսարանին հասցնել, հարցազրույցներ վարել, կյուրացնի ոլորտին համապատասխան վարքականոնները և բոլոր կարևոր մանրուքները, կդառնա հեղինակային մանկավարժության տարածող:
Հյուսիսափայլ#1․ Բարեկենդան, Մայրենիի օրեր, հյուրառատ շաբաթ․․․․
Հյուսիսափայլ#2. Մի գդալ սեր
Հյուսիսափայլ#3 Հյուրառատ շաբաթ
Հյուսիսափայլ #4 Մի նկարի պատմություն․ Դալի և Պիկասսո
Ծանուցում՝ Մարտի 2-6-ը հեռավար ուսուցման ամփոփում | Հյուլե
Ծանուցում՝ Մարտի 16-20ը․ Օր առաջին | Հյուլե
Ծանուցում՝ Հեռավար ուսուցում.մարտի 16-20 | Ռիմա Քեքեջյան