Վարչական խորհուրդ

Օրակարգում՝

  1. Ընդունելություն 2020-2021. դպրոցների ղեկավարների հաղորդումը (խմբեր, դասարաններ, մանկավարժական աշխատողներ)
    2-4 տարեկանների առաջին խումբ․ Գոհար Հարությունյան
  2. 2-4 տարեկանների երկրորդ խումբ․ Մարիա Մկրտչյան
    5 տարեկանների «իմացումի հրճվանք»
    երկու առաջին դասարան
    Սրբուհի Ներսիսյան
    Լուսինե Բարխուդարյան
    երեք 2-րդ դասարան
    «Իմացումի հրճվանքի» 2-րդ տարի, Լիանա Ռոզիկյան
    Կարինե Մամիկոնյան, Ազնիվ Մանուկյան

    երեք 3-րդ դասարան
    «իմացումի հրճվանքի» 3-րդ տարի, Դիանա Գևորգյան
    Կարինե Խառատյան,Լենա Վարդանյան

երկու 4-րդ և երկու 5-րդ դասարան, կազմակերպիչ՝ Ռիմա  Քեքեջյան

Խոհարարների միասնական արտահագուստի նմուշ․ դպրոցների ղեկավարների

Հյուսիսային դպրոցը տվել է համաձայնություն Արևելյան դպրոցում ստեղծված օրինակին, կընտրենք դպրոցի համար այլ գույն։

Հիգիենայի ստուգատես. ուսումնառությունը՝ որպես հիգիենայի ապահովման հմտությունների հաստատում․ դպրոցների ղեկավարների հաղորդումը
Դպրոցը ստանում է տնտեսական ապրանք, որը ընդունում և վերահսկում է գրասենյակը։ Ստացած ապրանքը բավականեցնում է, անգամ սովորողների թվի ավելանալու պայմաններում, մենք նորմատիվը փոխեցինք, քչացրեցինք։
Տնտեսական նյութերից ամանի, ձեռքի օճառների որակը չի բավարարում։ Առաջարկ եմ արել, որ հատկապես այս գրիպային վիրուսային շրջանում ձեռք բերենք սպիրտի պարունակությամբ ախտահանող սփրեյներ, և փրփուր օճառներ որոնք ծնողների բարձրացրած և մեզ անհանգստացնող հիգենիայի խնդիրները դառնան լուծելի։

Կրթահամալիրում 2020թ․ առաջնահերթ շինբարելավման աշխատանքներ
նոր ջեռուցման կաթսաներ։

Որպես առաջնահերթություն ունենք կացարանի բարելավման խնդիր։ Սենյակների հարդարման, լրացուցիչ սենյակի ստեղծման անհրաժեշտություն, պակասող կենցաղային իրերի համալրում։

Տնայց սովորողի բնակարան։ Դպրոցի նախաձեռնությամբ սովորողի ուսումնառության պայմանագրի լուծումը․ դպրոցների ղեկավարների տեղեկանքը

Тема: Տնայց սովորողի բնակարան Փետրվարի 13-ին, ժամը 17.30-ին ես, Վարդուհի Հայրյանը և Քրիստինե Սահակյանցը այցելեցինք կրթահամալիրի սովորողներ՝ Լուսիանա Պետրոսյանի և Ռաֆայել Պետրոսյանի բնակարան: Մայրը՝Լիանա Պետրոսյանը, հանկարծակիի եկավ, քանի որ չէր սպասում, մենք դիմել էինք այդ քայլի, քանզի ոչ մի կերպ չէինք կարողանում կապ հաստատել օրինական ներկայացուցչի հետ: Մեզ դիմավորեցին(մայր, տատ, տատիկի մայրիկ) շատ ագրեսիվ, սպառնալիքներով, որ չի պատրաստվում մեզ հետ խոսել միայն կշփվի մեզ հետ իրավաբանի հետ: Մայրը ինչպես արտաքինից էր երևում ապրում էր շա՜տ բարեկեցիկ կյանքով՝մեքենա, iphon10 հեռախոս, smart ժամացույց, մոլերից գնված հագուստ, ի տարբերություն երեխաների, ովքեր գտնվում էին սենյակում՝ խեղճ ու կրակ պայմաններում: Մեր այն առաջարկին, թե ինչու՞ չի տեղափոխում երեխաներին իրենց բակի հանրակրթական դպրով, պատասխանեց, որ երբե՛ք, միայն կրթահամալիր են հաճախելու (չնայած, որ մեզ համարում էր «ճորթված» դասվաևներ): Պայմանավորվեցինք, որ երկուշաբթի կայցելի դպրոց, կհանդիպի դպրոցների  ղեկավարների հետ, հարցին լուծում կտա:

Հարգելի տիար Բլեյան,Առաջարկում եմ, Հյուսիսային դպրոցի 2-րդ դասարանի սովորող Լուսիանա Պետրոսյանի պայմանագիրը լուծել՝սովորողի, նրա օրինական ներկայացուցչի կողմից պայմանագրային պարտավորությունը չկատարելու հիմքով։ Սովորողին, նրա օրինական ներկայացուցչին՝ մորը, ինչպես նաև տատիկին հիշեցրել ենք դրանց մասին, հրավիրել ենք դպրոց, սակայն ապարդյուն, ոչ ոք չի ներկայացել, իսկ տարբեր հեռախոսահամարներից զանգահարելիս երբ դժվարությամբ կապի մեջ ենք մտել, հնչել են սպառնալիքներ, կամ էլ սին խոստումներ։  Սովորողը ընդունվել է Հյուսիսային դպրոց հոկտեմբերի 24-ին/ Հրաման 649/՝ անցնելով երկարացված օրվա ճամբարով։ Ուսումնական պրոցեսին ներկայացել է առանց թվային գործիքի, առանց անհրաժեշտ  ուսումնական նյութերի։ Շարունակաբար անպատասխան են մնացել էլ․ հասցեին հասցեագրված նամակները, այն չի օգտագործվել ո՛չ սովորողի, ոչ էլ օրինական ներկայացուցչի կողմից։ Կուտակել են ուսումնական վճարի, երկարօրյայի/50 000 դրամ/ և տրանսպորտի /39 000 դրամ/ պարտք, ունի 79 ժամ բացակա։   Ընտանիքից ոչ ոք կապի դուրս չի գալիս, հեռախոսահամարը փոխել է ծնողը, իսկ երեխան շարունակում է բացակայել։ Առաջարկում եմ պայմանագիրը լուծել, քանի որ ակնհայտ է, որ ուսումնական պարտքը կմեծանա, իսկ երեխան չունի բավարար հմտություններ, հնարավորություններ՝ ուսումանական պրոցեսում  ներառվելու  համար։ 
Լուսիանայի եղբայրը Միջին դպրոցի 7-րդ դասարանում է սովորում, Ռաֆայելը ևս չի հաճախում, էլի առկա է  երկարօրյայի և տրանսպորտի պարտք։


Կցում եմ մանկավարժական խորհրդի բնութագիրը  

Դիանա Գևորգյան-Հյուսիսային դպրոցի 2.3 դասարանի սովորող Լուսիանա Պետրոսյանը խմբին է միացել 2019թ.-ի հոկտեմբերի 15-ից: Լուսիանան ոչ հեշտ ադապտացվող, ինքնամփոփ, պասիվ երեխա է, հազվադեպ է  մասնակցում զրույց-քննարկումներին, ուսումնական առաջադիմությունը շատ թույլ է, ընկերասեր է, սիրում է հատկապես տեխնոլոգիական աշխատանքներ, մասնակցում է ընտրության գործունեության երգի խմբակին, չունի ուսումնական որևէ գործիք, երբևէ չեն պատասխանել էլեկտրոնային նամակներին: Ինչ վերաբերում է Լուսիանայի ընտանեկան վիճակին, կարող եմ ասել, որ ծնողը՝ Լիանան, չի կատարում պամանագրով սահմանված իր պարտականությունները, զանգերին միշտ պաասխանել է սպառնալիքներով և կոպիտ, հրաժարվում է վճարել ուսումնական պարտքերը: Ուսումնական  գործիքի բացակայության, պարտքերի համար անձամբ փորձել եմ կապ հաստատել նաև տատիկի հետ, սակայն մի քանի անգամ զգուշացնելուց հետո, ինքը նույնպես  հրաժարվեց պատասխանել: Հիմա արդեն փոխել են հեռախոսահամարը։

Լուսինե Լալազարյան-Ինքնամփոփ է, դասերին պասիվ է, ակտիվություն չի ցուցաբերում: Թույլ է, շփոթում է տառերը: Չունի ուսումնական գործիք:

 Անժելա Բլեյան

Լուսիանան հոկտեմբերից գալիս է երկարօրյա,  աշխատանքային գործիք չունի, ինքնամփոփ է, քիչ է շփվում ընկերների հետ:

Հայկուհի Հովհաննիսյան
Լուսիանա Պետրոսյանը հանդարտ, լուռ աղջիկ է։ Չունի ուսումնական գործիք։ 

Լուսինե Բուշը եղբոր՝ Ռաֆայելի մասին

Ռաֆայել Պետրոսյանը առաջին ուսումնական շրջանում ունեցել է 180 բացակա, երկրորդ ուսումնական շրջանում ընդամենը երկու օր է հաճախել: Ունի 65.000 դրամ տրանսպորտի պարտք: Առաջին ուսումնական շրջանը ավարտել է 5 անբավարար գնահատականով: Մայրիկի հետ որևէ կապ հաստատել չհաջողվեց այս ընթացքում: Կարողացել ենք երկու անգամ շփվել տատիկի հետ, սակայն առանց որևէ հաջողության, քանի որ գործը այդպես էլ առաջ չգնաց: Բացակայությունների պատճառով Ռաֆայելը, որ նախկինում ներառական կրթությամբ էր, այս տարի չգնահատվեց և դուրս մնաց այդ ծրագրից: 

Lusineh Bush

SHARE THIS:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.