
1000 կմ գնացքով…
Արդեն մի քանի օր է, ինչ Վիգեն Ավետիսը իր ստեղծագործական արձակուրդն է անցկացնում Իտալիայում։ Գնացքից գնացք, քաղաքից քաղաք…
Այսօր արդեն մեր քանդակագործ գործընկերը Մոնտեվարկի քաղաքում էր, որի հրապարակներից մեկում անցյալ տարի տեղադրվեց Վիգեն Ավետիսի «Տոսկանա» քանդակը։
Մոնտեվարկիում է նաեւ այն Գեղարվեստի լիցեյը, որտեղից մարտ ամսին կրթական փոխանակումների ծրագրով սովորողների եւ ուսուցիչների խումբ կայցելի կրթահամալիր։
Փոխանակումների ծրագիրը հստակեցնելու նպատակով կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավարը այցելել է լիցեյ ու հստակեցրել այցի հետ կապված մանրամասներ։
Ի դեպ, մինչ գնացքից Վիգենը փոխանցում էր պայմանավորվածությունները, մեր սիրելի ընկերը բաց թողեց իր կայարանը…😂😂