Ճամբարը ուղղակի բարի է․․․

Արդեն քանի տարի ՝ մեր մանկավարժության մեջ, մեր կրթական աշխարհում, կրթահամալիրում համապատասխան ուսումնական պլանի և դրանով որոշված կարգերի նախագծային-ակումբային-ստուգատեսային ճամբարային ուսուցումը իր հունվար և հունիս ամիսներով հաջողել է։

Տարիների փորձը վերլուծելով, արձանագրելով զարգացումները` կարող ենք փաստել, որ հունվար և հունիս ամիսների ճամբարով հաստատված ձեռքբերումների ծնունդն է կրտսեր և միջին դպրոցների երկարացված օրվա ճամբարային կազմակերպումը, երբ դասական դասապատրաստումը փոխարինվեց նախագծային գործունեությամբ։

Ի՞նչու․․․որովհետև ճամբարում, այդպիսի կազմակերպմամբ երեխաներին չեն սովորեցնում, նրանք դառնում են միջավայրի մաս, նրանք իրենք են իրենց մենթորն ու ուսուցիչը, որովհետև ճամբարը ուղղակի բարի է։ Նախագծային ջոկատները իրենց բովանդակությամբ, ազատությամբ, ստուգատեսային դրսևորումներով սովորողներին շարունակ հավես են փոխանցում։

Կազմակերպման դժվարությունները․

Դժվարություններ ունենք ծնողական համայնքի հետ, պատճառը, իհարկե, իրենց վախն է ու անցած դպրոցը, ուսումնական գործի կազմակերպման պատկերացումը։ Անհանգստություն-բողոքներին անդրադառնում ենք անհատական զրույցներով և կազմակերպման այլընտրանքով՝ առարկան փոխարինվում է նախագծային կազմակերպմամբ, որին մասնակից է լինում ծնողը, ընտանիքը։ Կրթահամալիրը շուրջտարի է նախագծային կազմակերպմամբ, բայց հունվարյան ճամբարը լրացուցիչ հմայք է ստանում նաև ստուգատեսների առկայությամբ։ Կազմակերպման մյուս դժվարությունները ուսուցիչների քանակն է ու զբաղվածությունը։ Առաջին շաբաթում դա խնդիր հարուցեց, սակայն երկարացված օրվա ճամբարի ջոկատավարների ներմուծմամբ այլևս խնդիր չկար։

Դժվարություն հարուցեց նաև առաջին շաբաթվա բացակաների քանակը՝ 140 բացակա։ Պատճառները տարբեր էին/հարբուխ, ցուրտ է, քնի ռեժիմը խախտվել է, այլ․․․/, բայց կարգի համաձայն բոլորը տեղեկացրել էին։

Ճամբարի ընթացքում ստեղծվել են հետևյալ ջոկատները՝

1-1 ջոկատ՝ Կարինե Մամիկոնյան

1-2 ջոկատ՝ Ազնիվ Մանուկյան

2-1 ջոկատ՝ Կարինե Խառատյան

2-2 ջոկատ՝ Լենա Վարդանյան

2-3 ջոկատ՝ Դիանա Գևորգյան

3-1  ջոկատ՝ Մանուշակ Աբրահամյան

3-2 ջոկատ՝ Մարինե Մխիթարյան

4-5-րդ դասարանցիներ

«IT մաթեմատիկների  ջոկատ»․ Ռիմա Քեքեջյան, Հասմիկ Իսրայելյան

«Բնագետ-թարգմանիչների ջոկատ»․ ջոկատավարներ՝ Հայկուհի ՀովհաննիսյանԱնժելա Բլեյան

«Լրագրող, երաժիշտների ջոկատ»՝ Քրիստինե Շահբազյան, Հասմիկ Մաթևոսյան

«Երաժշտական ջոկատ»-Հասմիկ Մաթևոսյան

«Ազգագրագետ, տեխնոլոգների ջոկատ»՝ Տաթև ԱթոյանԱլիսա ԳևորգյանՍուսաննա Պետրոսյան

Ճամբարի ընթացքում գործող-միավորող նախագծերը՝

Հրատարակված՝ Առանց կարգի-ում | Leave a reply