Ուսուցման երրորդ շրջան․ Թատրոնի ընտրությամբ գործունեություն

Պարը ունի հոգեթերապևտիկ նշանակություն: Այն մղումները որոնք արթնանում են պարի ժամանակ հիմնականում անգիտակցական են, դրանք ճնշված են և չեն դրսևորվում առորյա կյանքում հասարակական նորմերի ազդեցությամբ: Պարը ոչ խոսքային հաղորդակցման միջոց է: Ռիթմիկ շարժումների միջոցով սովորողը զգում է, ընկալում է իր մարմինը, սկսում է հասկանալ մարմնի լեզուն: Աշխատանքի գլխավոր տարրերից մեկը մկաններն ազատելու ընթացքն է: Խոսքը ներքին տեխնիկայի կամ, ավելի ճիշտ, հոգետեխնիկայի մասին: Ջղակծկումներն ու մարմնի պրկումները չարիք են ստեղծագործական պրոցեսի համար: Հարմոնիկ պլաստիկայի միջոցով սովորողը ձեռք է բերում սեփական մարմնի զգացողությունը թելադրելու վիճակ:

Արդյունքում՝ գեղեցիկ կեցվածք, , գեղագիտություն, պլաստիկա։

Զարգացնել սովորողի մոտ`

  • Գեղագիտություն
  • Մարմնի կարողություններ
  • Դինամիկա
  • Պլաստիկա
  • Տեմպոռիթմ
  • Մկաների ազատություն
  • Կեցվածք
  • Կազմավորվող շարժումներ
  • Սահուն շարժումներ
  • Ճառագող շարժումներ
  • Թեթևություն
  • Ձև
  • Ամբողջության զգացողություն
  • Ճաշակ
  • Գեղեցկություն

Պարապմունքները վարում է՝ Անաստասիա Սիդորանը

Ձնե քանդակների փառատոն․ մեկնարկ

Այսօր «Հարթակ Գեղարվեստում» ակումբում տեղի ունեցավ փառատոնի նախապատրաստական աշխատանքների հետ կապված հանդիպում-քննարկում, որին ցանկություն էր հայտնել մասնակցել Ջերմուկում 6 տարի շարունակ փառատոնը կազմակերպած, «Ձնեմարդուկ» փառատոնի կազմակերպիչ Վազգեն Գալստյանը։

Ձնե քանդակների փառատոնի համադրող Ալիսա Դանիելյան․

Մասնակից քանդակագործեր՝

Սիմոնյան Քրիստիան

Խաշակյան Մարիամ

Ստեփանյան Արսեն

Արտաշես Սարգսյան

Մարիամ Շահինյան

Արմեն Ղազարյան

Գրիգոր Մուրադյան

Փետրվարի 2-4-ը

Ավագ դպրոցի մասնակիցների խումբ

  1. Ջուլի Սիմոնյան-կազմակերպիչ
  2. Աննա Սարգսյան (գծանկար, գունանկար) — 11-րդ դասարան
  3. Մարինե Ասատրյան (գծանկար, գունանկար) — 11-րդ դասարան
  4. Անի Գևորգյան (գծանկար, գունանկար) — 11-րդ դասարան
  5. Մանե Գյոզալյան (գծանկար, գունանկար) — 11-րդ դասարան
  6. Նանոր Հովհաննիսյան (ճարտարապետություն) — 11-րդ դասարան
  7. Արևիկ Տատինցյան (քանդակագործություն) — 11-րդ դասարան
  8. Ռաիսա Խաչատուրովա (ճարտարապետություն) — 11-րդ դասարան
  9. Էդմոնդ Պողոսյան (լուսանկարիչ) — 10-րդ դասարան

Միջին դպրոց՝

Միջին դպրոց՝ 

  1. Մերի Սարգսյան-դասավանդող
  2. Գոհար Ավետիսյան-խոհարար
  3. Վիկա Ստեփանյան
  4. Նանե Խաչատրյան 
  5. Գոհար Բարսեղյան
  6. Անահիտ Ալեքսանյան
  7. Լևոն Ստեփանյան

Փետրվարի 4-6-ը

Գոհար Եղոյան և ընկերներ

Օրվա հյուրը

Այսօր կրթահամալիրում հյուրընկալել էինք Ռոբերտ Երվանդյանին (Հայրո), ով ժամանել էր Բավարիայից համագործակցությունների մեծ փաթեթով։ Հյուրը եղավ կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի Արտասահմանում, Վիգեն Ավետիսի դպրոցում,, Արևմտյան դպրոցում, Ագարակում և Մայր դպրոցում։ 12 երեխա ունեցող հայրը տպավորված էր տեսածով-զգացածով-լսածով։

Զրույցի, պայմանավորվածությունների ընթացքում Ռոբերտը հաստատեց, որ մարտ ամսին Գերմանիայի դեսպանության ներկայացուցիչների հետ կլինի կրթահամալիրում, որպեսզի հստակեցնենք համագործակցային ոլորտները և աշխատանք տանենք դրանց զարգացման ուղղությամբ։ Խոստացավ նաև, որ մեծ ոգևորությամբ իր երեխաներին կընդգրկի մեր ուսումնական ճամբարներին։

Ճամբարը ուղղակի բարի է․․․

Արդեն քանի տարի ՝ մեր մանկավարժության մեջ, մեր կրթական աշխարհում, կրթահամալիրում համապատասխան ուսումնական պլանի և դրանով որոշված կարգերի նախագծային-ակումբային-ստուգատեսային ճամբարային ուսուցումը իր հունվար և հունիս ամիսներով հաջողել է։

Տարիների փորձը վերլուծելով, արձանագրելով զարգացումները` կարող ենք փաստել, որ հունվար և հունիս ամիսների ճամբարով հաստատված ձեռքբերումների ծնունդն է կրտսեր և միջին դպրոցների երկարացված օրվա ճամբարային կազմակերպումը, երբ դասական դասապատրաստումը փոխարինվեց նախագծային գործունեությամբ։

Ի՞նչու․․․որովհետև ճամբարում, այդպիսի կազմակերպմամբ երեխաներին չեն սովորեցնում, նրանք դառնում են միջավայրի մաս, նրանք իրենք են իրենց մենթորն ու ուսուցիչը, որովհետև ճամբարը ուղղակի բարի է։ Նախագծային ջոկատները իրենց բովանդակությամբ, ազատությամբ, ստուգատեսային դրսևորումներով սովորողներին շարունակ հավես են փոխանցում։

Կազմակերպման դժվարությունները․

Դժվարություններ ունենք ծնողական համայնքի հետ, պատճառը, իհարկե, իրենց վախն է ու անցած դպրոցը, ուսումնական գործի կազմակերպման պատկերացումը։ Անհանգստություն-բողոքներին անդրադառնում ենք անհատական զրույցներով և կազմակերպման այլընտրանքով՝ առարկան փոխարինվում է նախագծային կազմակերպմամբ, որին մասնակից է լինում ծնողը, ընտանիքը։ Կրթահամալիրը շուրջտարի է նախագծային կազմակերպմամբ, բայց հունվարյան ճամբարը լրացուցիչ հմայք է ստանում նաև ստուգատեսների առկայությամբ։ Կազմակերպման մյուս դժվարությունները ուսուցիչների քանակն է ու զբաղվածությունը։ Առաջին շաբաթում դա խնդիր հարուցեց, սակայն երկարացված օրվա ճամբարի ջոկատավարների ներմուծմամբ այլևս խնդիր չկար։

Դժվարություն հարուցեց նաև առաջին շաբաթվա բացակաների քանակը՝ 140 բացակա։ Պատճառները տարբեր էին/հարբուխ, ցուրտ է, քնի ռեժիմը խախտվել է, այլ․․․/, բայց կարգի համաձայն բոլորը տեղեկացրել էին։

Ճամբարի ընթացքում ստեղծվել են հետևյալ ջոկատները՝

1-1 ջոկատ՝ Կարինե Մամիկոնյան

1-2 ջոկատ՝ Ազնիվ Մանուկյան

2-1 ջոկատ՝ Կարինե Խառատյան

2-2 ջոկատ՝ Լենա Վարդանյան

2-3 ջոկատ՝ Դիանա Գևորգյան

3-1  ջոկատ՝ Մանուշակ Աբրահամյան

3-2 ջոկատ՝ Մարինե Մխիթարյան

4-5-րդ դասարանցիներ

«IT մաթեմատիկների  ջոկատ»․ Ռիմա Քեքեջյան, Հասմիկ Իսրայելյան

«Բնագետ-թարգմանիչների ջոկատ»․ ջոկատավարներ՝ Հայկուհի ՀովհաննիսյանԱնժելա Բլեյան

«Լրագրող, երաժիշտների ջոկատ»՝ Քրիստինե Շահբազյան, Հասմիկ Մաթևոսյան

«Երաժշտական ջոկատ»-Հասմիկ Մաթևոսյան

«Ազգագրագետ, տեխնոլոգների ջոկատ»՝ Տաթև ԱթոյանԱլիսա ԳևորգյանՍուսաննա Պետրոսյան

Ճամբարի ընթացքում գործող-միավորող նախագծերը՝

Հրատարակված՝ Առանց կարգի-ում | Leave a reply