Կրթական պարտեզ արվարձանում

«Կրթական պարտեզ բնակելի արվարձանում».  արտաքին անվտանգության խնդրի լուծումը քաղաքային բյուջեում՝ պաշտպանական գոտի, դալաններ, փոսեր, ավտոտնակներ, ենթակայաններ և այլն ։

2013թ.-ին նկարահանած տեսանյութում Հյուսիսային դպրոց պարտեզ-Գեղարվեստի բարեկարգման աշխատանքներն են: Տարածքը ազատվում է ասֆալտի, բետոնի ծածկույթից, տեղադրվում են տնկիներ: Տեսանյութում ակնհայտ երևում է, որ հարակից թ.93 մանկապարտեզը չունի ցանկապատ:

«Մեր միջավայրը մեր ձեռքերով, բակը՝ կրթական պարտեզ» նախագիծը համակարգում էր Գեղարվեստի ավագ դպրոցի կազմակերպիչ, էկոլոգ Գայանե Առաքելյանը: Նյութի աղբյուրը՝ Գայանե Առաքելյանի բլոգ:

2014թ.-ի «12-րդցին հետք կթողնի». դպրոցի հարակից տարածքը դարձնենք մաքուր ու գեղեցիկ ակտիվ հղումը տանում է դեպի արտ միջավայրի ակցիա, որտեղ Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները մաքրել են, բարեկարգել են թ. 76 մանկապարտեզի տարածքը: Ակցիային հաջորդեց մանկապարտեզի տարածքը ցանկապատելու որոշումը: Այն հիմա ցանկապատերի մեջ է:

2015թ.«Արտ-միջավայր»«Արտ-միջավայր». նախագծի հերթական փուլի վերջին քայլերն են…,«Արտ-միջավայր». էլի կաշխատենք…«Արտ-միջավայր» նախագիծն այսօր… նախագծերի ակտիվ հղումները տանում են Հունիսյան ստեղծագործական ճամբար, որտեղ սովորողների աշխատանքային ջոկատը տեղադրել է Հյուսիսային դպրոց պարտեզ-Գեղարվեստը և թ. 93 մանկապարտեզը բաժանող ցանկապատերը, և նկարազարդում ու գեղարվեստական լուծումներ է տալիս դրանց:

2013թ․-ին Սեբաստացիների համար արդիական էր ներթաղային անցումները, կրթահամալիրի սարալանջը: Կրթահամալիրը ակտիվորեն և օպերատիվ համագործակցում էր համայնքի ղեկավարության հետ:

2017թ․-ին, երբ Հյուսիսային դպրոց պարտեզը ազատվեց 2015թ-ին տեղադրված ճաղերից, մեծ վախեր ապրեցի, մտածում էի շենքի, տարածքի և ի վերջո պատվիրատուի անհանգստություններն անվտանգության վերաբերյալ ինչպես պետք է լուծենք։ Ժամանակի ընթացքում արդյունքում ծնված միջավայրը չթողեց ոչ մի հարց։ Սա արդեն խնամքի մանկավարժությունն է, որը միջավայրը դարձրեց մինչև վերջ մանկավարժական։ Սովորող-ուսուցիչ ջոկատներով միջավայրը բերեցինք այնպիսի մի վիճակի, որտեղ հենապատերին և ցանկապատերին փոխարինելու եկան կանաչ լանջերն ու բլուրները: Տևական ընթացք պահանջվեց, որ  «Մահացու հենապատերը»  լքեին և անվտանգ, ներառական միջավայրը դառնար սովորողին,  բնակչին առավել հարմար: Ցանկապատերի, հենապատերի հեռացման արդյունքում ծնվեցին նոր ճեմուղիներ, հեծանվաուղիներ, թեքահարթակներ, որոնք արևելք, արևմուտք, հյուսիս, հարավ կողմերը կապեցին իրար և կրթական պարտեզին:  Նախկինում անանցանելի այդ հատվածը հիմա  առավելագույնս հարմար է հետիոտնի, հեծանվորդի, սայլակավոր մարդու համար: Մինչ լանջերը կծածկվեին կանաչ շերտով,  Հյուսիսային դպրոցի ոռոգման ցանցը  նորոգվեց, ամբողջացավ, որը մինչ այդ կիսատ էր կամ էլ սնվում էր միայն մի գծից: Բացի ոռոգման ցանցի ամբողջացումից, գործուն անդրադարձ եղավ ջրհորդաններին: Դրանք նորացվեցին և տեղադրվեցին այնպես, որ անձրևաջրերը նույնպես ուղղվեին դեպի լանջեր:

Սրան հաջորդեց իհարկե մի բնական պահանջ, որ նախագիծը շրջի բնակավայրով՝ Բանգլադեշով։ Սկսեցինք «Իմ թաղը» նախագիծը։ Բակ առ բակ, պուրակ առ պուրակ փոխանցում էինք գեղարվեստ ու հայացք։ Միավորելով գաղափարի շուրջ բնակիչներին՝ մաքրում էինք աղբից բակերը, պլեներ, քանդակի պարապմունք անցկացնում թաղի երեխաների հետ, խրախուսում ճամբարային լողափով և մեծերին ներկայացնում թաղի, բակի էսթետիկական, ներառական, անվտանգ զարգացման ուղիները։ Ինչպես օրինակ՝ Րաֆֆի 45 հասցեի ֆուտբոլի հրապարակի ամվտանգության ապահովման կլազմակերպման և դեպի բակ տանող թեքահարթակի ստեղծման հարցում մեր ներդրումը։

Ներառական և անվտանգ, մաքուր անցումները այսօր ևս արդիական են։ Դրանք չեն կորցրել իրենց նշանակությունը։

Հանելով ցանկապատերը՝ թիվ 93 մանկապարտեզի և Հյուսիսային դպրոց-Գեղարվեստի միջից մենք ստեղծեցինք անվտանգ, ներառական անցում և՛ բնակիչների, և՛ սովորողների համար։ Քանդակագործության, ճարտարապետության և շրջակա միջավայրի միջազգային փառատոնը յուրօրինակ ակցենտավորեց Կրթական պարտեզը՝ միջազգային և հայ վարպետ-քանդակագործների աշխատանքներ սկսեցին տեղադրվել բնակավայրում, դրան զուգահեռ իտալացի ճարտարապետների կողմից հարթակ բարձրացավ «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» ակցիան։ Առաջարկներ ձևավորվեցին բնակավայրն ապրելու համար էլ ավելի գրավիչ դարձնելուն ուղղված։ Այսօր այդ մարդասիրական նախաձեռնությունը դեմ է առել որոշակի խոչընդոտների։ Ապօրինի ցանկապատերը, շինությունները/ավտոտնակներ, խանութներ, մեքենաների լվացման, նորոգման կետեր, այլ․․․/, հողի հանդեպ բռնությունը, սովորական բնակչին՝ երեխա, թե ծեր, սայլակավոր մայրիկ, այլ․․․ զրկում են, որ այդ բանուկ անցումներով անվտանգ անցնեն, որ դրանք դառնան ճեմուղիներ, պուրակներ։

Կրթական պարտեզ բնակելի արվարձանում նախագիծը արժանացել էր քաղաքի գլխավոր ճարտարապետի հավանությանը և նրա կողմից ներկայացվել էր քաղաքապետի դատին։

Այսօր կրթահամալիրի մեծ ներդրումով ստեղծված սարալանջ մուտքը հյուսիսից առաջացրել է թիվ․ 93 մանկապարտեզում բոյկոտի ալիք։ Նոյեմբերի 8-ին, ժամը՝ 10։00-ից սկսած, քաղաքապետարանի թույլտվությամբ թ․ 93 մանկապարտեզը սկսեց ցանկապատերի տեղադրմանն ուղղված աշխատանքներ։

Կրթահամալիրի ուսումնական օրացույցով ամենամյա «Սեբաստացու օրեր» կրթահամալիրի տոնի շրջանակում (իսկ այս տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, կրթահամալիրում մշակվող, իրականացվող, տարածվող պետական այլընտրանքային՝ հեղինակային կրթական ծրագրի 30-ամյակն է), նոյեմբերի 8-ին «Ստեղծիր քո իրավունքը» միջազգային ակցիայի ժամանակ, երբ պուրակի հատվածում փորձում էինք տեղադրել նկարչական պարագաները, ֆիքսեցի, որ հարևան թիվ 93 մանկապարտեզի բակապահը մի քանի շինարարների հետ փորում է մեր լանջը։ Նպատակը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց-պարտեզ-Գեղարվեստից ցանկապատով անջատվելն էր։ Դե, իրավունքի ակցիան դարձավ առավել իրական։

Իհարկե, գործողություններն իրավաչափ չէին, մասնավորապես սկսվել էր շինարարական աշխատանք, որի մասին մենք տեղյակ չէինք։
Ճարտարապետության, քաղաքաշինության վարչության որոշման համաձայն հ․ 93 մանկապարտեզը որակվել է որպես հանրակրթական նշանակության շինություն, իսկ մանկապարտեզն իր իրավակազմակերպմամբ նախադպրոցական ուսումնական հաստատություն է (ՀՀ օրենքը նախադպրոցական կրթության մասին, հոդված 2)։ 

ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ 9 ապրիլի 2014 թ. N 103-Ն ««Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերը հատատելու մասին» հրամանի (այսուհետ՝ հրաման) «Տերմիններ և սահմանումներ» բաժնում նշված է, որ հանրակրթական ուսումնական հաստատություն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում է, որն իրականացնում է հանրակրթական հիմնական ծրագիր (կետ 4.12), և «Ընդհանուր դրույթներ» բաժնում որոշված են ուսումնական հաստատության տեսակները՝  հանրակրթական դպրոց, մասնագիտացված հանրակրթական դպրոց, հատուկ հանրակրթական դպրոց (կետ 5), ուսումնական հաստատությունն ըստ դրանցում իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի՝ տարրական դպրոց (1 — 4 -րդ դասարաններ), միջին դպրոց (5-9-րդ դասարաններ), հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ), ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ), վարժարան (5-12-րդ դասարաններ), միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ) (կետ 6)…

Ինչո ՞ւ եմ նշում՝ ուղղորդված, քանզի նույն պարտեզի պատվիրատուն՝ ծնողը, օգտվում է այն ներառական անցումներից, որը ստեղծել է կրթահամալիրը։

Բնակավայրում կա ևս մեկ խնդիր, բակերի մեծ մասը զուրկ են մարզական գոտիներից՝ ֆուտբոլի դաշտերից։

Կրթահամալիրը հանդես եկավ մեկ այլ նախաձեռնությամբ՝ Նվեր ինքներս մեզ և համայնքին։ Ուղարկվեցին

բաց և գրավոր նամակներ համայնքի ղեկավարին և քաղաքային իշխանությանը։ Սովորողները առաջարկն առձեռն փոխանցեցին համայնքի ղեկավարին, սակայն․․․

Սույն թվականի ապրիլի 18-ին, ժամը՝ 12։00՝ Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոցի բացման ընթացքում, երբ օրակարգում դրված էր ֆուտբոլի խաղ և այն կազմակերպված էր հարևան թիվ 93 մանկապարտեզի տարածքում, որը սովորողները մաքրել, բարեկարգել էին, դարձան պարտեզի մանկավարժական, վարչական հավաքանու զոհ։ Երեխաներին մետաղալարի հարվածներով դուրս հանեցին տարածքից։ Երևույթի մասին հայտնեցինք անչափահասների տեսուչին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, այլ․․․։ Ի պատասխան՝ քաղաքապետարանից ստացանք դիտողություն։

ՀՀ քաղաքաշինության նախարարի՝ 9 ապրիլի 2014 թ. N 103-Ն ««Հանրակրթական նշանակության շենքեր» շինարարական նորմերը հատատելու մասին» հրամանի, «Հանրակրթական հաստատությունների հողամասերում անհրաժեշտ է նախատեսել հետևյալ հիմնական գործառնական գոտիները՝ ուսումնամարզական, ուսումնափորձարարական, հանգստի և տնտեսական» (կետ 22)։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցը, որը վաղուց արդեն մանկապարտեզ չէ, այլ ակնհայտորեն հանրակրթական նշանակության շենք՝ ուսումնական հաստատություն, զրկված է ուսումնամարզական գոտուց, ֆուտբոլի դաշտից։ Տրամադրելու դեպքում, խորագրին համապատասխան այն կծառայի ոչ միայն մեզ, այլև համայնքին, ինչպես մեր ողջ բաց միջավայրը։

Նախագծի հաջորդ փուլում միջավայրի ամբողջացման, կրթական պարտեզում ամբողջական ներառականության ապահովման համար անհրաժեշտ է.
• նախագծել-ստեղծել-բարեկարգել միջդպրոցական-ներթաղային անվտանգ-մատչելի անցումները՝
o հյուսիս-հարավ՝ Րաֆֆու փողոցից երեք դալաններով մինչև Սարալանջ, կրթական պարտեզի հրապարակ, փառատոնային պուրակ, Զորավար Անդրանիկի փողոց,
o արևելք-արևմուտք՝ Զորավար Անդրանիկի փողոցից մինչև Սարալանջ, փառատոնային պուրակ, Ա. Բաբաջանյանի փողոցի վերգետնյա անցում.
• կրթական պարտեզի մյուս ուսումնական հաստատությունների ցանկապատերի-պարիսպների վերացում.
• կրթական պարտեզի տարածքում նոր, բարեկարգվող անցումներին խոչընդոտող ցանկապատերի, պարիսպների վերացում.
• կրթական պարտեզում լուսավորության, ոռոգման միասնական համակարգերի ստեղծում։

1 thought on “Կրթական պարտեզ արվարձանում

  1. Ծանուցում՝ Նոյեմբերի 26 | Մանկավարժության կենտրոն

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.