
2013թ. տեսանյութում Հյուսիսային դպրոց պարտեզ-Գեղարվեստի բարեկարգման աշխատանքներն են: Տարածքը ազատվում է ասֆալտի, բետոնի ծածկույթից, տեղադրվում են տնկիներ: Տեսանյութում ակնհայտ երեևում է, որ հարակից թ.93 մանկապարտեզը չունի ցանկապատ:
«Մեր միջավայրը մեր ձեռքերով, բակը՝ կրթական պարտեզ» Նախագիծը համակարգում էր Գեղարվեստի ավագ դպրոցի կազմակերպիչ, էկոլոգ՝ Գայանե Առաքելյանը: Նյութի աղբյուրը՝ Գայանե Առաքելյանի բլոգ:
2014թ. «12-րդցին հետք կթողնի». դպրոցի հարակից տարածքը դարձնենք մաքուր ու գեղեցիկ ակտիվ հղումը տանում է դեպի արտ միջավայրի ակցիա, որտեղ Գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները մաքրել են, բարեկարգել են թ. 76 մանկապարտեզի տարածքը: Ակցիային հաջորդեց մանկապարտեզի տարածքը ցանկապատելու որոշումը: Այն հիմա ցանկապատերի մեջ է:





2015թ.«Արտ-միջավայր», «Արտ-միջավայր». նախագծի հերթական փուլի վերջին քայլերն են…,«Արտ-միջավայր». էլի կաշխատենք…, «Արտ-միջավայր» նախագիծն այսօր… նախագծերի ակտիվ հղումները տանում են Հունիսյան, ստեղծագործական ճամբար, որտեղ սովորողների աշխատանքային ջոկատը տեղադրել է Հյուսիսային դպրոց պարտեզ-Գեղարվեստը և թ. 93 մանկապարտեզը բաժանող ցանկապատերը, և նկարազարդում ու գեղարվեստական լուծումներ է տալիս դրանց:









2013թ-ին Սեբաստացիների համար արդիական էր ներթաղային անցումները, կրթահամալիրի սարալանջը: Կրթահամալիրը ակտիվորեն և օպերատիվ համագործակցում էր համայնքի ղեկավարության հետ:
Ծանուցում՝ Կրթական պարտեզի արխիվից — Կրթական պարտեզ բնակելի արվարձանում