Փառատոնի համակարգողները ՀՃՇԱՀ-ում. Քննարկում

Հունիսի 25-ին Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի հայաստանյան կողմի համակարգողները ունեցան հանդիպում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի դեկանի, դասախոսական կազմի և ուսանողների հետ: Համատեղ քննարկեցինք «Բանգլադեշը 100 սովորողի աչքերով» և հուլիսի 3-ից  սկսովող «Արատես կարմիր ծաղիկ կամ Ծաղկող Արատես» նախագծերի իրականացման մանրամասները: Համալսարանի ճարտարապետության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողները/12-15 հոգի, երկու խմբով/ իրենց պրակտիկան կանցկացնեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արատեսի Դպրական կենտրոնում, իրականացնելով Դպրական կենտրոնի տարածքի արդիականացման և բարեկարգման էսքիզային նախագիծ և Եկեղեցու տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ։ Խմբի աշխատանքները կհամակարգի Թորոսյան Արմանը։

Հանդիպման ընթացքում տեղեկացանք, որ Ճարտարապետության ֆակուլտետի ուսանողները Թուրքիայի MEF համալսարանի դասախոսական և ուսանողական կազմի հետ հիմա իրականացնում են նաև Արաբկիր բժշկական կենտրոնի տարածքում մանկական խաղահրապարակի նախագծման և կառուցման մեկ այլ նախագիծ: Հանդիպելով թուրքական կողմին՝ ստացանք նրանց համաձայնությունը, որ փառատոնի շրջանակում կլինեն կրթահամալիրում և կքննարկեն հնարավոր համագործակցությունը:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.