
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը պետական ոչ առևտրային կազմակերպությունը կանոնադրությամբ«շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող փորձարարական-հետազոտական, նախադպրոցական, հանրակրթական հեղինակային, նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական փորձնական, նախասիրական, լրացուցիչ (այդ թվում` արտադպրոցական) կրթական ծրագրեր իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է»: Կրթահամալիրում ուսումնական տարին բաղկացած է չորս շրջաններից․ Յուրաքանչյուր շրջան ունի օրացույցային, նախագծային կազմակերպումը և համապատասխանաբար դրանք ամփոփվում են հաշվետվությունների տեսքով, ֆիսքելով ուսուցչի և սովորողի մասնակցությունը դրանց։
Հյուսիսային դպրոց՝
1-3-րդ դասարաններում սովորողների գնահատում
Քանի որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում 1-3-րդ դասարանցիների գնահատումը ըստ համապատասխան կարգի որակական է, ապա սովորողների ուսումնական գործունեությունը գնահատվում է համապատասխան գնահատման թերթիկում/զարգացման բնութագիր/։ Տվյալ փաստաթուղթը ֆիքսում է սովորողի գիտելիքները, կարողությունները, հմտությունները համապատասխան ուսումնական տարվա չորսի շրջանների արդյունքներով։ Փաստաթուղթը հասանելի է դպրոցի գրասենյակին, ծրագրի ղեկավարին, դասվարին, առարկայական դասավանդողին, ծնողին։ Այն տեղադրվում է դպրոցի գրասենյակի էլ․ հարթակում և էլ․ հասցեով ուղարկվում անհատապես յուրաքանչյուր ծնողի։
Ընթացիկ տարում սովորողը արդյունքներ է գրանցում օրացույցով սահմանված նախագծերին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին, նախագծային, փառատոնային ուսումնական ճամբարներին, ուսումանական ճամփորդություններին, կլոր սեղաններին անհատական մասնակցությամբ։ Մասնակցությունը սովորողը ամփուփում է իր մեդիահարթակում՝ բլոգում, ըստ բաժինների։ Սովորողի ուսումնական բլոգը (3-րդ դասարանից սկսած`պարտադիր է ունենալ և վարել անհատական բլոգ) զարգացմանը հետևելու գործիք է. այդտեղ երևում են սովորողի խոսքային, տեխնոլոգիական հմտությունների, հայացքի, ստեղծականության հետաքրքրությունների (լրացուցիչ կրթություն) շրջանակը, ցուցանիշները: Դասավանդողը, ծնողը, ընկերները սովորողի բլոգի պարտադիր ընթերցողներն են: Նրանք աշխատանքը բլոգում գնահատում են կարծիքների, էլեկտրոնային նամակների միջոցով: Սովորողը մատուցման հարթակ է բերում իր ջանքերը։ Ինչպես դասավանդողների, այնպես էլ սովորողների բլոգները հրապարակված են դպրոցի ենթակայքի՝ Բլոգներ հավելվածում։
4-5-րդ դասարաններում կիրառվում է սովորողների գնահատման միավորային համակարգ: Ուսումնական շրջանի և տարեկան գնահատումների համար կիրառվում են 10 միավորանոց և 2 միավորանոց (հանձնած-չհանձնած) համակարգեր: էլեկտրոնային մատյանն ունի առարկայական ծրագրերի, նախագծերի, ընտրությամբ գործունեության, ճամբարների, փառատոնի,լրացուցիչ կրթության համար նախատեսված գնահատման բաղկացուցիչները ներկայացնող տիրույթներ` էջ, դաշտ, սյունակ։
Դեկտեմբեր ամսից սկսած Հյուսիսային դպրոցում կազմակերպվեցին գնահատման միավորային գործիքի վերաբերյալ տարբեր քննարկումներ, ստեղծագործական հավաքներ հենց սովորողների հետ։ Լրջորեն լսելուց, հետո սովորողները արտահայտվում էին և առանցքում առանց կարևորելու իրենց միտքը կանգնում էին ինքնագնահատման մեթոդի վրա։ Մոտեցման առավել ներկայանալի օրինակ է, 4-րդ դասարանցիների մայրենիի և մաթեմատիկայի ստուգումը։ Ուսումնական-ստուգատեսային հարթակ, որտեղ տեսանելի է թե ի՞նչ է կարողանում սովորողը, ինչ՝ ոչ, ինքնավարության, ինքնասպասարկման ի՞նչպիսի հմտություններ է յուրացրել, այլ․․․;
Ինքնագնահատման նուրբ գործիք է Google հարցաթերթիկը, որտեղ սովորողի համար դասավանդող ուսուցիչը, նախագծի ղեկավարը մշակում է համապատասխան հարցեր: Սովորողը, ծնողի հետ համապատասխանաբար պատասխանելով յուրաքանչյուր հարցին, տեղադրելով անհրաժեշտ հղումները միասին արձանագրում են սովորողի յուրացումը՝ գիտելիքները, հմտությունները, կարողություննե, մասնակցությունը նախագծերին:
Դասվարի աշխատանքի գնահատման ցուցանիշներ
1. Սովորողների թիվը ըստ ամիսների. դասարանում բացակայություններ, ուշացումներ
2. Ուսուցում բլոգով. բլոգում նյութերի քանակը
Ծրագրային
- Ծրագիր, նախագիծ (աշխատանքային նախագիծ)
- Ուսումնական նյութ, այդ թվում՝ մեջբերված (նշելով հեղինակին և աղբյուրը) և իր ստեղծած
- Հոդված
- Ներկայացում-կլոր սեղան
Լուսաբանում-աշխատանքի արդյունքների ներկայացում
- Պատում-տեքստ
- Լուսաբանում-տեսանյութ
- Լուսաբանում-ֆոտոշար
Սովորողները դասվարի բլոգում
- Սովորողի նյութերի հրապարակում
- Սովորողների միջև խտրականություն. բլոգի հերոսները
- Ընտանեկան նախագծեր
3. Ուսուցում օրացույցով. դասվարի, դասարանի մասնակցություն ստուգատեսներին, տոներին
4. Սովորողների առաջադիմություն
- զարգացման բնութագիր
- սովորողների ստեղծած նյութերի թիվը
- սովորողների մասնակցությունը կլոր սեղաններին
5. Ընտանիքի ներգրավվածություն
- ծնողական ակումբ (տարվա ընթացքում քանի հավաք)
- ծնողների մասնակցություն ուսումնական նախագծերին
- ծնողների մասնակցություն ինքնասպասարկման և շրջակա միջավայրի սպասարկման, բարելավման նախագծերին
- ծնողների մասնակցություն ուսումնական ճամփորդություններին
6. Մասնագիտական զարգացում. ինքնակրթություն
- սեմինարների մասնակցությունը (բացակաների թիվը տարվա ընթացքում)
- լողալ
- հեծանիվ վարել
- մասնակցություն սովորողի ընտրությամբ գործունեությանը
- մասնակցություն ուսուցչական երգչախմբին
- մասնակցություն Գրական ակումբին
- մասնակցություն մարզական ակումբի
- մասնակցություն Մանկավարժական դպրոցի պարապմունքին նյութի ներկայացմամբ