
Հունիսի 6-ին Հյուսիսային դպրոցի նախագծային խումբը Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնԻ շրջանակում տպավորիչ քայլարշավ և գործունեություն ծավալեց Երևանի Հրազդանի կիրճում։
Խումբը տարատարիք էր 3-րդ դասարանից սկսած մինչև Թերլեմեզյանի Գեղարվեստի Քոլեջի ուսանողներ։
Խումբը կիրճ իջավ Սուրբ Սարգիս եկեղեցու հատվածից, քայլեցինք դեպի աջ, մինչև՝ Մանկական Երկաթուղի։ Դադարներ ունեցանք երկու կամուրջների հատվածում՝ լուսանկարեցինք, տարբեր ճարտարապետական լուծումներ քննարկեցինք, իսկ գեղանկարչական պլեները իրականացրեցինք մանկական երկաթուղում։ Զարմանալի ու տպավորիչ կարծիքներ էին հայտնում սովորողները, ուշադիր էին, արմատական լուծումներ էին առաջարկում կիրճի փրկությանը ուղղված։ Ավելին տեսանյութում՝