
Մայիսի 6-ին , Մայր Աթոռի Դիվանատանը տեղի ունեցավ կրթահամալիրի տնօրենի և Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնի համակարգողների հանդիպումը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց կրթահամալիրային «Հոգևոր Հայաստան» նախագիծը իր բոլոր բաղկաղուցիչներով, Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային ամենամյա փառատոնը, Ուսումնական Վաղարշապատ նախագիծը, այլ։ Վեհափառը Հայրապետն իր ջերմ բարեմաղթանքներն ու սերը փոխանցեց . գնահատանքով ողջունեց, կրթահամալիրային նախագծերը, հայտնեց ցանկություն մասնակցելու Ուսումնական ժամերգություն նախագծին, ինչպես նաև միասին Էջմիածնով քայլելու, միասին, համատեղ ուսումնական նախագծեր ստեղծելու։
Առաջիկայում կկայանա Վեհափառի հետ Վաղարշապատով քայլքը, իսկ սեպտեմբերին մասնակցությունը «Ուսումնական ժամերգություն» նախագծին։