Դալմա․․․

Հուզական անդրադարձները Զանգվին, Հրազդանի կիրճին, Դալմայի այգիներին՝ պարբերական են․․․ առաջ դրանք հիմնականում ակցենտավորված էին մարդու անտարբերությամբ կամ նրա բացակայությամբ, սակայն ամիսներ առաջ համացանցային բոթը՝ որն է, որ Դալմայի այգիներում Նուշիկյանը զվարճանքի և ժամանցի կենտրոն է կառուցելու, այնուհետև՝ «Վերածնունդ» երիտասարդական ավանը․․․ Ցավով պիտի արձանագրեմ, որ սրանք այն դեպքերից են, որ նախընտրելի է մարդու անտարբերությունը լինի, քան նշված տարածքները արժանան նրա հայացքին։ Գիտես, որ լուծումը դատապարտված է դևալվացիայի՝ արժեքների արժեզրկման։ Սևեռում կա Երևան քաղաքի վրա ու, մի տեսակ, 
ինֆանտիլ հայացքով։ Ինչի՞ համար են պետք այդ ժամանցի կենտրոնները, որտեղի՞ց հայտնաբերվեց դրանց պակասը, ի՞նչ հիմքերով կանաչը քերվեց այն կառուցելու համար, և ո՞վ հաստատեց այդ որոշումը․․․․ստացվում է, 
որ մեկի քմահաճույքով ու մյուսի ճաշակով կառուցվում է և շարունակում է բացակայել հանրային քննարկումը։ 
Ակնհայտ է, որ հիմա հանցավոր համաձայնությամբ փոքր կենտրոնից հարձակումը տեղափոխվել է Դալմա։ Քաղաքը առանց այդ էլ կոնցեպտ չունի, կենտրոնը ծանրաբեռնված է, բոլոր զբոսայգիները վերածվել են անճաշակ մանկական խաղահրապարակների, ծառերը բանտարկված են ուտել-խմելու կրպակների, սրճարանների մեջ, իսկ արդյունքում եզակի, միակ Դալման էլ է դատարպարտվում նույն կարգավիճակում հայտնվելուն։ Մի՞թե չէր կարող այլ լուծում ստանալ․․․ մշակվեին ճեմուղիներ, լիներ կոլորիտային, կարևորվեին ու վերականգնվեին խաղողի այգիները, կենտրոն գար գինու, գյուղատնտեսական մշակույթը․․․ այս քաղաքին Տիստու է պակասում….։

Կրթահամալիրում կրկին կարևորվեց Դալմայի կարևորումը, հայացքը փոխանցվում է դասավանդողներին, սովորողներին, Դալման իր խնդիրներով, գետով, ջրանցքներով գալիս է hունիսյան՝
Քանդակագործության, ճարտարապետության միջազգային ամենամյա փառատոն: Մասնակիցները միջավայրի փրկության առաջարկներ, լուծումներ կգտնեն, կմշակեն, կներկայացնեն և կհանրայնացնեն։


Ֆոտոշար Դալմայից

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.